Փրկում են ձայնը


Անցյալ շաբաթ շտապօգնությունը հիվանդանոց է հասցրել անվանի երգչուհի Անիտա Ցոյին£ Բժիշկներն արագ պարզել են, որ նրա բարձր ջերմության պատճառը կոկորդի սուր բորբոքումն է£ Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղավորել են առանձին պալատում և լրջորեն զբաղվում են առողջության վերականգնմամբ£ Անիտան խիստ մտահոգված է ձայնալարերի վիճակով, որովհետև բորբոքված է կոկորդն ամբողջությամբ, ինչն էլ շատ բարձր ջերմություն և տկարություն է հարուցել£ Մասնագետներն էլ փորձում են անել հնարավորը` ձայնալարերը փրկելու և երգչուհուն արագ ապաքինելու£