Վնլեն ՄԱՐՏԻԿՅԱՆ. ԿՅԱՆՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Մտավորականի, մանավանդ` լրագրողի համար, ապրած ժամանակը անձանձիր հուշերի պարփակում է£ Հուշեր, որոնք ընթացքդ ջերմացնող մշտական ուղեկիցդ են և ապրելիք օրերիդ լավագույն խորհրդատուն£ Իր իսկ ապրած կյանքից լրագրող-հրապարակախոս Վիլեն ՄԱՐՏԻԿՅԱՆԻ ամբարած հուշերը, որը նա ներկայացրել է համեստ մի գրքով, ոչ միայն հաճելի ընթերցանության պահեր են պարգևում, այլև Հայաստանի 2¬րդ հանրապետության մշակութային, լրագրողական և, ամենակարևորը` մեր մեծերի կյանքից հետաքրքիր դեպքեր արձանագրում£ Վերնագիրն էլ խոսուն է` «Կյանքին ընդառաջ». ասել է թե` իր վաստակի հանդեպ պատասխանատվություն ունեցող անհատը բոլոր ժամանակներում ու բոլոր իրավիճակներում ինքն է հարթում անցնելիք ուղին` տեղի չտալով խոչուխութերին£ Ինքնուրույն կյանք իր մուտքի առաջին «կայարաններից» մեկը «Ավանգարդ» թերթի խմբագրությունն է եղել, որտեղ աշխատանքային կոփվածք ստանալով, Վիլեն Մարտիկյանը նաև իր ժամանակի շունչն է դարձել£ Ավանգարդյան տարիների նրա հուշերից ներկայացվող պատառիկներն, անշուշտ, նորօրյա ընթերցողին նույնպես կգրավեն£ Հայրենական պատերազմի տարի ներին «Ավանգարգը» լույս չէր տեսել, և խմբագրությունը ձգտում էր լրացնել այն բացը, որն առաջացել էր պատերազմի տարիներին: Չնայած մեր ժողովրդի անցկացրած ծանր ու տառապալից տարիները դեռևս շարունակվում էին, սակայն երկրում ամեն ինչ արվում էր կյանքը բովանդակալից դարձնելու, երիտասարդության բազմակողմանի զարգացմանը նպաստելու համար: «Ավանգարդը» ձեռնամուխ էր եղել այդ խիստ կարևոր գործընթացին: Խմբագրությունը ամեն ինչ անում էր` օգնելու կյանքի բոլոր բնագավառներում երիտասարդության ակտիվ մասնակցութ յանը: Ակնառու էր գրականության և մշակույթի բնագավառների երիտասարդության ակտիվությունը: Ավելին, շատ երիտասարդներ, ովքեր պատերազմի պատճառով կիսատ էին թողել ուսումը, գրիչը փոխարինել էին զենքով, այժմ արդեն նետվում էին լրացնելու ուսման պակասը, ձգտում էին շենացնել հայրենիքը.. Շարունակում եմ աշխատել «Ա վանգարդում»: Այսօր այդ մասին շատերը չգիտեն, կային կոմերիտական քաղաքական խմբակներ, որոնցում երիտասարդությունը, կոմերիտականները ծանոթանում էին աշխարհի քաղաքական անցուդարձին... Իսկ ուսումնական տարեվերջին, ամռան շեմին, սկսվում էին դրանց ամփոփիչ պարապմունքները: Երիտասարդական թերթերն անպայման անդրադառնում էին դրանց: Խմբագրության իմ ղեկավարած պրոպագանդայի բաժնի պլանում նախատեսված էր անդրադարձ Աշտարակի շրջկենտրոնի Երրորդ ինտերնացիոնալի անվան կոլտնտեսության ամփոփիչ քաղպարապմունքին: Լինում եմ տեղում, և հաջորդ օրը հրապարակում ենք մեծածավալ տեղեկատվություն: Առավոտյան, երբ եկա խմբագրություն, զգացի, որ օդը շիկացած է: Բոլորը ինչ-որ անհանգիստ են: Մոտենում է Գուրգեն Առաքելյանը և հարցնում, թե ես քանի՞ ինտերնացիոնալ գիտեմ: Հարցը տարօրինակ էր, սակայն պատասխանում եմ և ավելացնում` երեք ինտերնացիոնալի մասին: «Այդ դեպքում ինչո՞ւ ես կոլտնտեսությունը անվանակոչել... երկրորդ»: Ընկերներիս զարմանքը փարատելու համար գրասեղանի դարակից հանում եմ ձեռագիրս և ցույց տալիս: Թվում է, ամեն ինչ խաղաղվեց, տպագրական վրիպակ է: Սակայն քիչ անց պարզվեց` ոչ: Ինձ հրավիրում են ՀԼԿեմ Կենտկոմ: Զրուցում է առաջին քարտուղարը` Գ. Ա. Տեր-Ղազարյանցը, մի այնպիսի զայրո¯ւյթ է թափում: Ես բացատրում եմ, որ դա արվել է գիշերը, տպարանում, հերթապահ խմբագրի կողմից: - Կարո՞ղ ես ապացուցել,- պնդում է նա: Իհարկե, կա իմ ձեռագիրը և տպարանի նախնական սրբագրված էջերը: Փնտրում ենք, էջերը անհետացել են: Ասում են, խմբագրություն չեն բերվել (բացառիկ դեպք): Վկայակոչում եմ ձեռագիրս: Այն խմբագրությունում տեսել էին բոլորը` ընդհուպ խմբագիրը, որը հոդվածը կարդացել է, ստորագրել և ուղարկել տպագրության: Արագ գալիս եմ խմբագրություն, տանում իմ ձեռագիրը, որը սովորաբար չէինք պահպանում: Առաջինն անդրդվելի է: Պահանջում է ասեմ, թե ով է գիշերը տպարանում «երրորդը» «երկրորդ» դարձրել: Չգիտեմ: Բյուրոյի արտահերթ նիստ, և ինձ ազատում են այդ բաժնի վարիչի պարտականությունից: Այս դեպքը հիշեցի ոչ պատահաբար: Անշուշտ, գործին տեղյակ մարդը կասի` ինչ կա որ, տառասխալ է: Սակայն այլ էին համայնավարական բարքերը, ժամանակները: Դեռևս կային ղեկավարներ, ովքեր շարունակում էին ձվի մեջ մազ փնտրել... Իսկ ամեն ինչ եղել էր ավելի քան պարզ: Երեկոյան տպարան էր եկել խմբագրության ղեկավարներից մեկը, ինձ շատ հարազատ մարդ, մի փոքր գինովցած և մեր շատ փորձառու սրբագրիչին դիտողություն արել, թե ինտերնացիոնալների մասին պատկերացում չունի և երրորդի երկու «ր»-երի միջև ավելացրել էր «կ» տառը: (Շարունակելի)