«ԵՍ ԷԼ ԳԻՏԵՄ, ԴՈՒ ԷԼ...»


Չէր սխալվում, հավանաբար, Հովիկ Աբրահամյանը, երբ ժամանակին համոզված պնդում էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ£ Եվ իրոք, կարևորն այս գործով տարվելն է, իսկ քաղաքականությունից կորզվող օգուտները երկար սպասեցնել չեն տա£ Անվիճելիորեն այս կանոնը լավ են յուրացրել բոլոր նրանք, ովքեր քաղաքականությունից առաջ (ու խելքի շատ կամ քիչ լինելուց անկախ) որոշել են նաև գործարարությամբ զբաղվել£ Օգտակարն ու հաճելին յուրովի համատեղած այս մարդիկ թերևս բոլորից լավ գիտեն, որ առաջինը պարզապես լրացնում է երկրորդին£ Նման ներդաշնակությունն էլ տվալ պարագայում այնքան կարևոր ու նույնիսկ գնահատելի է համարվում, որ խելքի կամ այլ նման հավելյալ ատրիբուտների նշանակությունն ամենաքիչը երկրորդական է դառնում£ Եվ բոլորին է հայտնի, որ քաղաքականություն ասելով` գործարարները հատկապես մանդատ են հասկանում, իսկ թե ինչ կլինի կամ, ավելի ստույգ` ինչ պետք է լինի մանդատ կոչվածին վերագրվող մեծ պատասխանատվությունն ստանձնելուց հետո, արդեն ժամանակի ինքնահոսիության քմահաճույքին է թողնվում£ Սակայն մինչ այդ գոյություն ունի ևս մի կարևոր կանոն. քաղաքականությունն է օգնում բիզնեսի զարգացմանն ու ապահովությանը, իսկ ապահով գործելու երաշխիքներ ասելով` հայրենի խորհրդարանականները բոլորովին էլ այն չեն պատկերացնում, ինչը պետք է որ նրանց գործունեության մեկնակետը լիներ£ Այն ավելի շատ և մեղմ ասած` արտոնությունների տեսքով է պատկերվում վերջիններիս, ու այստեղից էլ սկսվում է այն, ինչը տարիների դառը փորձ ունի, և ինչի հաղթահարման միտումները դարձյալ դիմադրության են արժանանում... Մի բան պարզ է` գործարար-պատգամավորները հեշտությամբ տեղի չեն տալու, այլապես ինքնակամ օրինապաշտ դառնալու` ամեն օր հնչող կոչերն ու հորդորները վաղուց արդեն դրական արդյունքներ արձանագրած կլինեին£ Եվ պարզ է նաև, որ օրինավոր դառնալու ճանապարհը ոչ այնքան ձև անելն է, թե իբր շահագրգռված են պետբյուջեի հարստացմամբ, այլ իսկապես դրան նպաստող գործնականում քայլեր կատարելը£ Այնպես որ, լիովին սպասված կարելի է համարել գործարարների խամաճիկությունների հանդեպ միանգամից դրսևորվող անհանդուրժողականությունը£ Թեև Հովիկ Աբրահամյանի ամառային հանգիստը «հարամվեց», և մի կարգին հանգստանալու փոխարեն նա, ինչպես այս օրերին է հաղորդվում, «հարկայինի լայնատարած գրոհին» է ստիպված դիմակայել, այսուհանդերձ` հանգստի, թե աշխատանքային սեզոնին, նման բան մի օր անպայման տեղի էր ունենալու£ Թե ինչ կպարզի հարկայինը, ավելի ուշ կերևա, բայց նախքան այդ էլ հայտնի ճշմարտության պես ակնհայտ է, որ ՊԵԿ¬ի ներկայացուցիչներն ուր էլ գնան, որ օլիգարխի տիրույթում էլ հանգրվանեն` պարզելու, բացահայտելու, շտկելու և այլ նման հազար ու մի անելիք կարող են գտնել£ Եվ խնդիրը բոլորովին էլ խորհրդարանի նախագահը չէ, ոչ էլ նրան պատկանող ձեռնարկություններն ու մինչև անգամ հայտնաբերվելիք հնարավոր ու հավանական չարաշահումների փաստերը... Խնդիրն այն է, որ այս և նման մարդիկ այդպես էլ իրենց կամքով սեփական բիզնես¬գործելաոճը չվերանայեցին, և այդ մասին նրանց հիշեցնելու քայլեր հիմա արդեն պարտադրաբար են տեղի ունենում£ Եթե ամեն ինչ նախանշվող սցենարով ընթանա, կզղջա՞ն, անհարմար կզգա՞ն մեր քաղաքականասեր, խելքն ու միտքը չգնահատող, բայց մշտապես ճիշտ կողմնորոշվող բիզնեսմեն-քաղգոր ծիչները£ Իհարկե, ոչ£ Եթե դրա հավանականությունն ընդհանրապես գոյություն ունենար, ապա թե° այս, թե° մյուս բոլոր դեպքերում հարցը հարկայինի հյուրընկալությանը չէր հասնի, և ամեն ինչ շատ ավելի աննկատ ու նույնքան էլ ցանկալի եղանակներով մինչև հիմա լուծված կլիներ£ Բայց այնպես է ստացվում, որ մեր երևելիները ոչ թե կամովին, այլ ստիպողաբար են օրինապաշտ դառնում` հանրության աչքին ավելորդ անգամ վարկաբեկվելուց հետո£ Մինչդեռ մեծահարստությունն ու պաշտոնը համատեղելուց հետո գոնե նրանք պե°տք է որ արժանապատվություն ունենան` դադարեցնելու «Ես գիտեմ, որ դու գիտես, դու էլ գիտես, որ պետք է լռես» պահմտոցին£