Լողափ` Փարիզի կենտրոնում


Հուրախություն Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի` անցյալ շաբաթ Փարիզի սրտում բացվել է լողափ£ Այսպես կոչված ամառային հանգստավայրի լիարժեքության համար Սենայի աջ ափ է հասցվել 2 հազար տոննա ավազ£ Եվ մինչև օգոստոսի 20¬ը բոլոր ցանկացողները կարող են արևառվել` բացարձակ անվճար£ Այցելուներին այս տարի սպասում են լողավազանը, շատրվանները, խաղահրապարակները, մանկական խմբակները, գրադարանն ու երաժշտական փառատոնը£ Ժամանակավոր այդ ամառանոցում նաև հարյուրավոր հովանոցներ, հանդերձարաններ ու արմավենիներ են տեղադրվել£ «Քաղաքային լողափ» ակցիան Փարիզում անցկացվում է 9¬րդ անգամ, որն այս տարի արժեցել է 2,2 միլիոն եվրո£ Ամեն տարի մայրաքաղաքային լողափն ունենում է 4-5 միլիոն այցելու£