ՍԱՐՅԱՆԱԿԱՆ ԾԱՌԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ


Կար ժամանակ, որ Սարյանի արևաշատ կտավներում պատկերված կլորագլուխ, գաճաճ ծառերի «բնօրինակները» հայկական հողի վրա առաջին անգամ ոտք դնող մարդիկ գտնում էին Երևանի կենտրոնական հրապարակում հողեղեն «շուրջպար» կազմած (հրաշալի էին խնամվում)£ Վաղ շրջանի խորհրդապաշտական գեղագիտությամբ ստեղծված հեքիաթաերազային պատկերների անկապտելի կազմավորիչը դարձած ծառ-սիմվոլները անցյալ դարասկզբից մշտապես բնավորվեցին նրա ստեղծագործական աշխարհում£ Բազմաթիվ ուղևորությունների անմիջական տպավորութ յուններով ու կենսաճանաչողության ընդլայնմամբ` տարազգի ծառ-սիմվոլների մի ամբողջ «պարտեզ» ձևավորվեց Արևելքի ու Արևմուտքի մշակութային քուրայում շուտով թրծված և ինքնահատուկ անշփոթելի արտահայտչապնակի ուրույն գրավչությունը հանրաճանաչած Վարպետի հյութեղ վրձնով£ Առարկայական, դեկորատիվ արտահայտչականությամբ ի հայտ եկան տարազգի կենաց ծառեր` երկրից խորագնա արմատներով սնվելով` դեպի երկինք վերընձյուղված, ժամանակի ու տարածության միջով սերնդեսերունդ դեպի հավերժություն ձգտելով£ Աշխարհի առանցք-Կենաց ծառի շուրջ, ինչպես Արարիչը Դրախտում, տեղադրելով գերագույն աստվածային կատարելություն մարդուն ու տարբեր կենդանիների` Սարյանը երազանքի և իրականության երկմիասնությամբ հյուսում է երկրային դրախտի մասին պատմող իր հեքիաթը£ Բնության առեղծվածային հրաշքով օծուն դրվագներն այդ իրապատում հեքիաթի հավասարազոր գրավիչ գտնելով տարվա բոլոր եղանակներին£ Գոյության բոլոր կենսափուլերն իմաստավորելով ըստ արժանվույն, ի վերջո, մեկտեղում է յուրովի անկենդան ու շնչավոր բնությունն իր հարատև ընթացքում` զուգահեռելով մարդկության ապրած ժամանակներին ու կրած փոփոխություններին` վաղնջական կենսափուլից մինչ մեր օրերը£ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը թեմատիկ իրարահաջորդ ցուցադրություններով նշանավորող տուն¬թանգարանում նորաբաց` «Կենաց ծառը Սարյանի արվեստում» պատկերահան դեսով կերպարվեստասեր այցելուի համար վերարժևորվում է Վարպետի գեղագիտական հավատամքի հիմնասյուներից մեկի` Կենաց ծառի գաղափարը£ Ներկայացված 40 գեղանկար ու գրաֆիկական աշխատանքների տպավորությունը նրբահնար խորացվում է Բախի երաժշտական հենքով մատուցվող թեմատիկ այն նկարների բարձրաճաշակ տեսահոլովակի հեռարձակմամբ, որոնք գտնվում են արտերկրի տարբեր անկյուններում£ Խոշորացված մանրամասնելով պարզ դիտմամբ գրեթե անհասանելի ամբողջական խորախորհուրդ հմայքը տարածավալ կտավների` տեսաժապավենը ոչ միայն լիարժեքացնում է մինչևիսկ ամենասովորական հետաքրքրասերի պատկերացումը Մարտիրոս Սարյանի ունեցած արվեստաշնորհների մասին, այլև համակում խոհափիլիսոփայական տրամադրությամբ£ Մարդ-ծառից ազգ¬ծառին փոխանցվելով` մտասևեռում մարդկություն-ծառի դրսևորած կենսակերպի շուրջ ընդհանրական սեփական եզրահանգման վրա£ Մնայուն արվեստի անգերազանելի ներգործուն ուժով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ