ՌԴ հաջորդ նախագահը Պուտի՞նն է լինելու


Ռուսաստանցիների 48 %¬ի կարծիքով` այո. ՌԴ հաջորդ նախագահը Վլ. Պուտինն է լինելու£ 26 %¬ի կարծիքով` Դմ. Մեդվեդևը, իսկ ընդդիմության թեկնածուի օգտին ձայն տալ պատրաստ է ընդամենը 4 %¬ը£ հցտպՐ ԺՋՏո կայքի հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման այս արդյունքները տարբերվում են նախորդից£ Այն ժամանակ նույն կենտրոնի այն հարցին, թե «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե առաջիկա կիրակի օրը նախագահի ընտրություն լիներ», 31%¬ը Պուտինի անունն է նշել, 14 %¬ը` Մեդվեդևի, 20 %¬ը չէր թաքցրել, որ նախապատվությունը կտա ընդդիմության թեկնածուին, իսկ հարցվածների 13 %¬ն իր անտարբերությունն էր ընդգծել` «ինձ համար մեկ է» պատասխանով£ Հետաքրքիր է, ռուսաստանցի՞ք են իսկապես վերաբերմունքը փոխել թեկնածուների հանդեպ, թե՞ հարցում կատարողները£