Նաոմին ճաղատանում է


Հռչակավոր սուպերմոդել և ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի հարսնացու Նաոմի Քեմպբլը կարծես զրկվում է մազերից£ Որոշ լուսանկարիչներ էլ աննրբանկատորեն կամ հենց դիտավորյալ արդեն լուսանկարներում տեսանելի են դարձնում Սև հովազի` տեղ¬տեղ մազաթափ գլուխը£ Վերջերս Նաոմին Նյու¬Յորքում մասնակցել է ձևավորող Դենիս Բասի հագուստների լուսանկարմանը£ Մինչ ոճաբանները զբաղված էին նրա վարսահարդարմամբ, լրագրողներն ու որոշ պարապ¬սարապ հորանջողներ այդ պահին հասցրել են «բացահայտել» սուպերմոդելի գլխի լերկությունը£ Եվ համոզվել են բոլորը, որ շագանագույն մազերն ընդամենը ճաղատությունը քողարկող կեղծամ է£ Հավանաբար մոդելի բնական մազերը լրջորեն վնասվել են` դրանք իբր թե առատացնող «բուժընթացքներից», որոնք սովորաբար բնական մազերը զրկում են սնուցումից£ Կոսմետիկ նման բուժընթացներից դժգոհել են նաև Բրիթնի Սփիրսը, Պերիս Հիլթոնը և Վիկտորիա Բեքհեմը£ Ի դեպ, Նաոմիի ճաղատացման վտանգը զգացվել է մի քանի տարի առաջ£ Իսկ 2008¬ին նշանավոր մարդկանց անակնկալ մատուցելու սիրահարները փողոցում խոշոր պլանով լուսանկարել են Քեմպբլի սանրվածքը և նկարները տարածել վիրավորական մակագրությամբ` «Ճաղատ Նաոմին»£