ԱՐԴՅՈ՞Ք ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ  ԱՌԻԹ ՈՒՆԵՆՔ

  …Զեկույցի բարի տոնայնությունը վայրկենական ուրախություն է ծնում: Բայց լավատեսություն` երբեք:

  ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է… ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ 

  Թուրքիան ծանրագույն պայմաններում հայտնվեց` երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մատ թափ տվեց» Թուրքիայի վրա` ասելով, թե Ռուսաստանը Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողություն կմեկնաբանի որպես իր դեմ ուղղված քայլ: Մինչև վերջերս այն տպավորությունն էր, թե արևմտյան ուժերը կանգնած են այս պետության թիկունքին և աջակցում էին նրա գրոհներին:

  ԱՌԱՆՑ ԿՐԱԿ ԾՈՒԽ ՉԻ ԼԻՆՈՒՄ 

  Կարելի է ենթադրել, որ Արտաքին գործերի նախարարության շենքը 51 մլն դոլարով Էռնեկյանին վաճառելուց հետո, զգացվում է, որ կառավարությունը հիմա էլ մտադրվել է Տրանսպորտի և կապի նախարարությունը վաճառել և արդեն «ականջ է բացում»:

  ՄԵՆՔ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ԷԼ ՉՈՒՆԵՆՔ 

  «Ավանգարդն» իր իրազեկ աղբյուրներից տեղեկացել է, որ գաղտնի մի գործարքի արդյունքում Հայաստանը «Ռուսգազարդ»-ին է վաճառել իր բաժնեմասը, այսինքն` 20 տոկոսը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում այս գործարքի մասին լուրերը հերքելու փոխարեն` ասացին, թե բանակցություններ են վարվում «Գազպրոմի» հետ` գազի գնի վերաբերյալ:

  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ 

  «Արմավիա» և «Զվարթնոց» ընկերությունների շարունակվող իբր հակամարտությունը լուրջ վնասներ է հասցրել հայկական օդագնացությանը և ուղևորափոխադրումներին: Արդեն հայտնի շատ ընկերություններ դադարեցրել են Երևան իրենց չվերթերը` այլևս չկամենալով գործընկերային հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ:

  ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ «ՀԱՎԱՔ» 

  Հայ-ռուսական «Էքսպո» ցուցահանդեսի բացումը դարձավ մայրաքաղաքի կարևոր իրադարձություններից մեկը: Այստեղ էին պետական ու քաղաքական գործիչներ:

  ԳՈՐԾԱԴԻՐԸ ՉԻ՞ ՍՏՈՒՄ 

  Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը` նվազագույն աշխատավարձը 32,500 դրամից 35,000 դարձնելու մասին, դարձել է բուռն քննարկումների նյութ: Ինչպես կարծում են որոշ մասնագետներ` կառավարությունը ոչ թե բարձրացնում է նվազագույն աշխատավարձի շեմը, այլ, ըստ էության, ծաղրում է հայաստանյան բնակչությանը:

  ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿ Է 

  Զարմանալի բան է կատարվում Լեռնային Ղարաբաղում. Հայաստանի հետ գտնվելով միևնույն տնտեսական դաշտում, այստեղ, սակայն, հեղուկ վառելանյութը և գազը շատ ավելի թանկ են. դրանք գերազանցում են հայաստանյան միջին գներին:

  ԱԴՐԲԵՋԱՆԱ - ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԱՆԲԱՐՈ ԱԼՅԱՆՍԻ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ 

  Հունգարիայում լույս է տեսել լուսանկարչական գրքույկ, որտեղ պատկերվում է Աղդամը` հռչակվելով այն «ադրբեջանական Հիրոսիմա»:… Աշխարհի մոտ երկու հարյուր խորհրդարանի են ուղարկվել Շուշիին և Աղդամին նվիրված հունգարա-ադրբեջանական քարոզչանյութերը:

  Ջրասույզ քաղաք`  Բերմուդյան եռանկյունու հարևանությամբ 

  Առեղծվածային այդ Եռանկյունին շատերի երևակայությունն է շարժել և միայն գիտնականներին չէ, որ մղել է ամենատարբեր վարկածներ որոնել: Բայց ոչ մեկի մտքով չէր անցել, որ դրա շրջակայքում կարող էր բնակավայր լինել:

  Նոր արժույթ` ԱՄՆ-ում 

  Ամերիկացիները ժպտուն ժողովուրդ են ու լավ գիտեն ժպիտի արժեքը: Իլինոյս նահանգում հավանաբար է´լ ավելի բարձր են գնահատել բարեհաճ դիմախաղը, ու մի շարք խանութներում, հրուշակարաններում և գեղեցկության սրահներում վճարելու նոր արժույթ են ներդրել` ժպիտ:

  Կյանք` մահից հետո Այնտեղ «նոր կյանք» է, բարձրագույն էություն 

  Այս առեղծվածը հաճախ է քննարկվում` գերազանցապես ենթադրությունների, ուրիշներից լսած պատմությունները յուրովի մեկնաբանելու մակարդակով: Բայց բոլորը գիտեն, որ գոյություն ունի նաև մահաքուն կամ կոմա երևույթը, և օրեր շարունակ դրանում հայտնված մարդիկ, վերակենդանանալուց հետո գրեթե նույնն են պատմում:

Զվարճալի շոուի ասպետները 

  Եթե մարքսիստ Դավիթ Հակոբյանը և Տիգրան Կարապետիչը պահեն իրենց խոստումը և մասնակցեն նախագահական ընտրություններին, ապա կարելի է ընտրարշավում արտահայտած նրանց բոլոր ելույթները գրի առնել ու զետեղել հրապարակվելիք մի գրքում: Գրքի հարմար վերնագիր կարող է լինել «Արտառոց, զավեշտալի, զվարճալի...»:

Օրինախախտները պետք է լինեն «նստած» դիրքում 

  Կարծես թե իշխանությունները որոշել են թե´ «պպզողներին», թե´ պառկածներին, թե´ պաշտոնական դիրքերում «դիք» կանգնածներին «նստեցնել»` եթե շարունակեն շրջանցել օրենքը:  :

Կոռուպցիայի պարագլուխները` իրենց ենթականերին 

  - Փող աշխատելու բոլոր մեծ ու փոքր անցքերը փակվում են: Հանձնարարում ենք երկու ամսում կազմել «բիզնես-պլան», որի առանցքը պետք է լինի նոր անցքերի հայտնաբե րումը և հների վերաբացման մեթոդիկայի մշակումը:

Երդում են կերել, թե՞... 

  Երբ հիվանդը մտնում է պետպատվերի շրջանակներում բուժող բժշկի մոտ, այնպիսի տպավորություն է ստանում, որ նա Հիպոկրատի երդման փոխարեն բոլորովին ԱՅԼ ԲԱՆ է կերել:  :

Բժշկի հայհոյանքը` պետպատվերով հիվանդին 

  Երդումս ուտես...  ::

Տարբեր ընկալումներ 

  Շատերն այն կարծիքին են, որ երբ ՀՀ նախագահն է բռունցքը խփում սեղանին, բյուջեն լափողները սարսափում են, որ հանկարծ սեղանի ու բռունցքի արանքում չհայտնվեն:  :

  ԷԼԻ «ԱՏԿԱ՞Տ» Է ԵՂԵԼ 

  «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի լուծարումը Հայաստանում ժամանակին ոչ ոք չմեկնաբանեց: Ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ վարչապետ Տիգրան Սարգսյանը չմեկնաբանեց, թե ինչու ծրագրի տնօրինությունը հանկարծ որոշեց դադարեցնել իր նախաձեռնությունները Հայաստանում և հետ վերցնել դեռ չծախսված գումարները:

  Կաշառքը` թալիսման

  Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի առողջապահության նախարարության որոշմամբ հղիներին տրվում է ծննդօգնության պետական հավաստագիր, համաձայն որի նրանք ստանում են հղիության ընթացքի հետազոտություններն ու ծննդաբերությունն անվճար անցկացնելու իրավունք: Բայց որոշ հիվանդանոցներ շարունակում են գումարներ շորթել:

  ԵԹԵ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ.... 

  Հետագայում Հայաստանի նորոգ պատմությունը գրողները կարող են այս փաստն արձանագրել` այսպիսով «անմահացնելով» կուսակցությանը, որը կարողացավ խորհրդարան մտնել, սակայն այդպես էլ որևէ դերակատարություն չունենալ երկրում: Ավելի ճիշտ, կուսակցությունն այդ դերակատարման մասին չի էլ մտածել ի սկզբանե, որովհետև գերխնդիր չի եղել քաղաքական ակտիվությունը:

  ԱՌՈՂՋՈՒԹՅՈ´ՒՆ, ՎԱՐՊԵՏ 

  Մտադրվել էինք նշանավոր դերասանի ծննդյան օրվա նախօրյակին հարցազրույց վարել նրա հետ: Զանգահարեցի, ընկալուչի միջից լսվեց խուլ ու տկար ձայնը. - Լևոն ջան, թե թատրոնի հետ կապված հարցերի մասին ես ուզում խոսել, դիմիր Վարդանին («Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան - Լ.Մ.):

  «ԴԵՐԵՐ ԿԵՐՏՈՂ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ» 

  - Ես իմ աշխատանքն եմ անում, սիրում եմ զբաղվել ինքնազարգացմամբ: Եթե ոչ մի տպավորություն չթողնեի, ինձ համար դա սարսափելի կլիներ, ստվերում կլինեի:

  ԽՈՋԱԼՈՒՆ «ՀԻՇԵԼՈՒ» ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ 

  Գիտենք, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` սանկտպետերբուրգյան ելույթից հետո Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովի տարածաշր ջանային հարցերով նախագահ Արիֆ Ռագիմզադեն համաժողովին շտապել է հայտարարել, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթն իրեն շոկի մեջ է գցել:

  ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ 

  Օրերս հայտնի դարձավ, որ ոստիկանության Գյումրիի բաժնում համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, թե համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում` նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԱՔՈՒՆ ԲԻԶՆԵՍՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

  ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը «ֆենոմենալ» երևույթ է: Ծնված լինելով 1961 թվականին, միայն 50 տարեկան հասակում է ստացել բարձրագույն կրթության դիպլոմ` ավարտելով ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը:

  «Լույսի մարդը»`  նաև կողոպտիչ 

  Տարիներ առաջ, երբ էլեկտրական հաշվիչները դեռևս տեղադրված էին բնակարաններում և «լույսի մարդ»-բնակիչ հարաբերություններն ու հանդիպումները հաճախակի բնույթ էին կրում, էլեկտրիկների անսպասելի հայտնվելուն բառացիորեն վախ ու սարսափով էին սպասում օրենքը շրջանցողները`` պետությունից «լույս գողացողները»:

  Մարմնավաճառներ``«Փեթակ»-ի տարածքում 

  Երևանում գործող «Փեթակ» մանրամեծածախ առևտրի կենտրոնն արդեն վաղուց մեծ համբավ և ճանաչում ունի ոչ միայն մայրաքաղաքում, այլև նրա սահմաններից դուրս ու նաև Արցախում: Տոնավաճառի պատասխանատուներն իրենց hնարավորության և ուժերի սահմաններում պայմաններ են ստեղծել թե´ առևտրականների, թե´ գնորդների համար:

  ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Մոռացված  ժամացույցի ահազանգը 

  (Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 77-ում) ՍԵԹԵՎԵԹԱՆՔ - Հիմա ի՞նչ անենք: ՀՐԱՊՈՒՐԱՆՔ - Դուք առայժմ մի´ խառնվեք:

  Պաղպաղակ` կրծքի կաթով 

  Լոնդոնի նորաբաց IcecreΖΗists ռեստորանում մատուցվում է կնոջ կրծքի կաթով պատրաստված պաղպաղակ (տեղեկացրել է OrΖngeNews-ը): Այդ սառնանուշը կոչվում է BΖby GΖgΖ և արժե անգլիական 14 ֆունտ ստեռլինգ (180 գրամը):

  Անօրեն փորձարարություն 

  Միացյալ Նահանգներում դատական գործ է հարուցվել Շրջակա միջավայրի պահպանության գործակալության նկատմամբ` մարդկանց վրա ապօրինի գիտափորձ կատարելու մեղադրանքով:

  Մերկ ապուխտ 

  Մեծ Բրիտանիայում լուրջ աղմուկ է բարձրացրել ապուխտի արտառոց գովազդը, որտեղ նկարահանվել են տասնյակ մերկ մարդիկ: Հոլովակի հանդիսատեսները հայտարարել են, որ իրենց վիրավորում է էկրանին հայտնվող մերկ կանանց ու տղամարդկանց տեսքը, ինչը վնասակար է և իրենց երեխաների համար:

  Ո՞վ է քեզ թույլ տվել` գեշ լինել 

  Մոտավորապես այս ցասումն է Չինաստանի քաղաքացի Ցզյան Ֆենգին մղել` դատական պատասխանատվության կանչելու սեփական կնոջը, ում արտաքինը դուր չի եկել ամուսնուն: Մինչ ամուսնանալը` Ֆենգը կրքոտ սիրել է այդ կնոջը, որի գեղեցկությունը միշտ հիացական հայացքների է արժանացել:

  ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ  ՄԻԱՄԻՏ  ՄՏՔԵՐ

  *Սիգի որսը չի թույլատրվում, բայց  վաճառքը թույլատրվում է: *Սողացող է, բայց թանկ գնով թևեր էլ առավ: