Մարմնավաճառներ``«Փեթակ»-ի տարածքում 


 

Երևանում գործող «Փեթակ» մանրամեծածախ առևտրի կենտրոնն արդեն վաղուց մեծ համբավ և ճանաչում ունի ոչ միայն մայրաքաղաքում, այլև նրա սահմաններից դուրս ու նաև Արցախում: Տոնավաճառի պատասխանատուներն իրենց hնարավորության և ուժերի սահմաններում պայմաններ են ստեղծել թե´ առևտրականների, թե´ գնորդների համար:

Սակայն բոլորս էլ տեսնում և հասկանում ենք, որ այդ պայմանները հեռու են եվրոպական չափանիշներին հարիր ժամանակակից և քաղաքակիրթ կոչվելուց: Բայց այսօր այդ ոչ պակաս կարևոր խնդրի վերաբերյալ չէ մեր ասելիքը, այլ... թե ինչպես են որոշ աճպարարներ փորձում հոգալ առևտրի կենտրոն ելումուտ անող մարդկանց, այսպես ասած, սեռական կարիքները, որպեսզի, օրինակ, տոնավաճառում առևտուր անող վաճառականն էլ այսուայնկողմ չընկնի, ավելորդ ժամանակ չկորցնի և «իր գործը տեսնի», ինչպես ասում են` «վպ ՏՑւՏՊя ՏՑ ՍՈրրօ»: Հետաքրքիր է, ու՞մ մտահղացումն է եղել ներքոշարադրյալ «նորամուծությունը», ինչի մասին տեղեկանում ենք ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրից:

Հոկտեմբերի 22-ի կեսգիշերին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 17 ա հասցեում գտնվող «Փեթակ» տոնավաճառի տարածքում գործող հյուրանոցից, մարմնավա ճառությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 1966 թ. ծնված Սուսաննա Ս.-ն, 1969 թ. ծնված Անահիտ Մ.-ն, 1967 թ. ծնված Հասմիկ Հ.-ն և 1970 թ. ծնված Լուսիկ Հ.-ն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք 2012 թ. ընթացքում մարմնավաճառությամբ զբաղվելու համար օգտվել են նշված հյուրանոցի սենյակներից: