Պաղպաղակ` կրծքի կաթով 


 

Լոնդոնի նորաբաց IcecreΖΗists ռեստորանում մատուցվում է կնոջ կրծքի կաթով պատրաստված պաղպաղակ (տեղեկացրել է OrΖngeNews-ը): Այդ սառնանուշը կոչվում է BΖby GΖgΖ և արժե անգլիական 14 ֆունտ ստեռլինգ (180 գրամը):

Դոնորների կրծքի կաթը խառնվում է Մադագասկարյան վանիլի պատիճների և լիմոնի կեղևի հետ ու սառեցվում է:

- BΖby GΖgΖ-ն հարուստ սերուցքային համ ունի: Վերջին 100 տարում ոչ մեկն ավելի հետաքրքիր պաղպաղակ չի ստեղծել: Մենք կամեցել ենք լիովին վերաիմաստավորել պաղպաղակը: Ցանկանում ենք փոխել մարդկանց պատկերացումները պաղպաղակի մասին: Եթե այն բավականչափ լավ է երեխաների համար, ապա շատ լավ է մեր բոլորի համար,- ասել է ռեստորանի հիմնադիր Մեթ Օ&undefined;Քոնորը:- Իրականում դա մաքուր, օրգանական և բացարձակ բնական մթերք է:

Օ&undefined;Քոնորը նաև ընդգծել է, որ իրենց կաթնատու բոլոր դոնորները խստագույն բուժզննման են ենթարկվում և յուրաքանչյուր 10 ունցիա (մոտ 300 գրամ) կաթի դիմաց ստանում են 15 ֆունտ ստեռլինգ:

Ուրեմն` 14 ֆունտ ստեռլինգով Լոնդոնում յուրաքանչյուրը կարող է պատվիրել` «Մանկությունս ետ բերեք»: