Անօրեն փորձարարություն 


 

Միացյալ Նահանգներում դատական գործ է հարուցվել Շրջակա միջավայրի պահպանության գործակալության նկատմամբ` մարդկանց վրա ապօրինի գիտափորձ կատարելու մեղադրանքով: Փորձարկվողները կամավորներ են եղել, բայց նրանց չի տեղեկացվել, որ իրենց վրա փորձարկվում է թունավոր PM2.5 նյութը, ինչը կարող է քաղցկեղ հարուցել կամ սպանել մի քանի ժամվա ընթացքում (գրել է Dni.ru-ն):

Հետաքննության վարկածով` հարյուրավոր մարդիկ ենթարկվել են աղտոտված օդի հսկայական քանակի ազդեցությանը: Այդ թվում և` դիզելային շարժիչներից արտանետվող գազերի, վտանգավոր մետաղների կարծր մասնիկների: Մինչդեռ ավելի քան 10 տարի առաջ նույն գերատեսչության մասնագետները պարզել էին, որ այդ բաղադրիչների խտանյութը, որն ԱՄՆ-ում անվանում են PM2.5, քաղցկեղածին է ու կարող է սպանել:

Ապօրինի հետազոտություններն անցկացվել են Հյուսիսային Կառոլինայի բժշկական համալսարանի հարևանությամբ: Մասնակիցների մեծ մասն իր կյանքը վտանգել է` հանուն փողի. 1 ժամի համար նրանցից յուրաքանչյուրին վճարվել է 12 դոլար: Ընդ որում, նրանց մի մասը տառապել են շնչարգելանքով (ասթմա), մի մասն էլ` թոշակառուներ էին:

Ինչպես հավաստել է ԽՏՐպրտՏվՊպվт.Net-ը` գործակալության աշխատակիցները նրանց միայն նախազգուշացրել էին, որ հնարավոր է շնչուղիների աննշան գրգռվածություն, որը կանցնի 2-3 ժամից:

Ստացվում է` հանուն գիտության` մարդկային կյանքերի գնով: