Հյուպատոսը պետք է սովորի
Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ մի ծիծաղաշարժ դեպք պատահեց Լոս Անջելեսի Միջազգային հարաբերությունների խորհրդում տեսաձայնային միջոցառման ընթացքում: Գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը մոտեցավ ամբիոնին, միացրեց մոդայիկ նոութբուքը և հպարտությամբ լսարանին կոչ արեց դիտել Ադրբեջանի տեսարանները պատին ամրացված մեծ էկրանի վրա: