Փչանների մրցույթ


 

Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից Անգլիայի հյուսիս-արևմտյան Սենթոն Բրիջ փոքրիկ գյուղում են հավաքվում տասնյակ փորձառու ստախոսներ` պայքարելու աշխարհի գլխավոր սուտասանի տիտղոսի համար: Շա˜տ հետաքրքիր մի մանրամասն. քաղաքական գործիչներին և իրավաբաններին արգելվում է մասնակցել այդ մրցույթին, քանի որ, կազմակերպիչների կարծիքով` նրանք չափից ավելի լավ են տիրապետում խաբելու վարպետությանը (հաղորդել է Oddity CentrΖl-ը):

Մոլորակի խոշորագույն մրցակցությունը նվիրված է տեղացի կալվածատեր Ուիլլ Ռոթսոնի հիշատակին, ով այս գյուղում ապրել է 19-րդ դարում: Բարոն Մյունխհաուզենի նման` այդ մարդը հռչակվել է իր անհավանական պատմություններով:

Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է 5 րոպե` ստերի տոպրակը բացելու: Նրանց պատմածները պետք է լինեն անհավանական, բայց համոզիչ փչոցներ:

Մրցույթներից մեկում հաղթող է ճանաչվել մի եպիսկոպոս, ով արտաբերել է ընդամենը մեկ նախադասություն.

- Իմ կյանքում ես երբևէ չեմ խաբել:

Մրցույթի պատմության մեջ ամենանշանավորը տեղաբնակ Ջոն Գրեմն է` Ստախոս Ջոն մականվամբ: 1994-2008 թթ. ընթացքում նա գլխավոր փչան է ճանաչվել 7 անգամ: