Ամուսնասպանը


 

Հանցագործությունից շուրջ 11 ամիս հետո արգենտինյան դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց Ռիո-Նեգրո գավառի` արդեն հանգուցյալ նահանգապետ Կառլոս Աորիայի այրուն: 2012 թ. ամանորյա տոների ժամանակ 61-ամյա այս տիկինը սպանել էր նահանգապետ ամուսնուն:

Սուսանա Ֆրեյդոսը հրազենով կրակել էր Կառլոսին` հարբած վիճակում, ընտանեկան վեճի պատճառով (հաղորդել է AssociΖted Press-ը):

Դատախազները պահանջել են ցմահ բանտարկություն: Սակայն դատարանը հաշվի է առել նրա մոտ առկա հոգեկան շեղումները, հանցագործության պահին հարբած լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կինը թմրանյութեր է օգտագործել ու հակված է եղել ինքնասպանության: Նրան մշտապես հանգիստ չի տվել ամուսնուն սիրուհու հետ բռնացնելու կպչուն գաղափարը:

Խանդոտ մարդասպանը հիմա հոգեբուժարանում է (գրել է BBC News-ը):Ամուսնասպանը