Իրեն շան տեղ է դրել


 

Չորքոտանիներն էլ, ուրեմն, իրենց երբեմն իրենց պատկերացրած կենդանին են կարծում:

Արտասովոր հոգատար հովիվ դուրս եկավ գերմանացի ֆերմեր Վոլֆվանգ Գրենսենսը: Երբ իր հոտի ոչխարներից մեկը սատկեց, նրա գառնուկին նա իր տուն տարավ, սեփական զավակի պես խնամեց ու կերակրեց նրան: Գառնուկն այն ժամանակ 6 շաբաթական էր և արագ ընտելացավ իր նոր ընտանիքի բոլոր անդամներին: Իսկ այդ տանն ապրում էին նաև ավստրալական 3 հովվաշներ: Սրանց կողքին գառն իրեն սկսեց շուն զգալ և հաճույքով խաղում է իր «ցեղակիցների» հետ ու դնչկալով զբոսանքի է ելնում: Հետո էլ հոտը կպաշտպանի: Հա, նա արդեն անուն էլ ունի` Վալլի: