Գենը հուշում է


 

Ամերիկյան գիտնականները բացահայտել են ծագումնաբանական (գենետիկ) զանազանակերպում, որը խիստ ազդում է մարդու օրգանիզմի կենսաբանական ժամացույցի վրա:

- Գենը նույնիսկ կանխագուշակում է այն ժամանակը, երբ ավելի հավանական է իր կրողի մահը,- նշել է The DΖily MΖil թերթը` վկայակոչելով մասնագիտական հանդեսի հրապարակումը:

Իմաստուն այդ մասնիկը նաև հուշում է, թե օրվա ո՞ր ժամին կարող է վրա հասնել մահը: Ինչպես նաև` հիվանդի համար ո՞ր պահն է ավելի հարմար` դեղ ընդունելու:

Ո՞րն է այս հայտնագործության օգտակարությունը: Հետազոտողները կարծում են` ժամանակի ընթացքում դա կօգնի տարորոշել, թե օրվա ո՞ր ժամին տվյալ անձին դեղեր տալ, որպեսզի բուժումն առավել արդյունավետ լինի: Մանավանդ` սրտային հիվանդություններով տառապողների և կաթվածահար հիվանդների պարագայում սա շատ նպաստավոր կլինի:

- Քանի որ յուրաքանչյուր մարդու մեջ քրոմոսոմների երկու հավաքածու կա, կարելի է առանձնացնել 3 գենոտեսակներ` AA, GG և AG: AA գենոտիպն ունեցողները բնական վիճակում 1 ժամ, իսկ AG-ով օժտվածները` կես ժամ շուտ են արթնանում GG գենոտիպով մարդկանցից: AA և AG կրողները, որպես կանոն մահացել են ժամը 11.00-ի սահմաններում, իսկ GG-ները` ժամը 18-ից փոքր-ինչ շուտ,- նշել են հեղինակները: