ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ Է ԱՌԱՅԺՄ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գոյությունը փոքր¬ինչ իմաստավորելու հերթական փորձն է ձեռնարկվել£ Ըստ երևույթին պետական միջոցներից սնվող կառույցը լուծարելու կամ դրա գործունեությանը որոշակի նպատակահարմարություն հաղորդելու` վերջին շրջանում հաճախակիացած հորդորներն անարդյունք չեն անցել£ Եվ հիմա փորձեր են արվում` գոնե վերափոխումներ իրականացնել, որոնց արդյունքները թեև առայժմ անհայտ ու անկանխատեսելի են, սակայն կարելի է կարծել, որ ներկայիս լճացումը հաղթահարելու ուղղությամբ կոնկրետ քայլ է իրականացվում£ Հայտնի է, որ մրցակցության պաշտպանության մասին նոր օրինագիծ է պատրաստվում, ինչը ոչ միայն գործող օրենքի չափազանց անկատար լինելն է փաստում, այլ միաժամանակ հանձնաժողովի գործունեությունը կատարելագործելու հրատապությունը£ Թվում է, թե տեղի է ունենում այն, ինչը վաղուց էր անհրաժեշտ ու սպասելի. կառույցի իրավասությունները զգալիորեն ընդլայնվում են, իսկ իրավախախտ տնտեսվարողների տուգանքների չափերը` շոշափելիորեն բազմապատկվում... Այստեղ է, որ պետք է ու կարելի է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու հետո, երբ ՏՄՊՊՀ¬ն փորձ անի հերթական անգամ տուգանել, դիցուք` այս պահի ռեկորդակրին` «Ալեքս Գրիգին»£ Հայտնի է, որ օղիներ կեղծելու մեծ փորձ ու համարում ունեցող տնտեսվարողը մինչև հիմա սիրով է վճարել իրեն հասանելիք 500 հազար դրամի տուգանքը` չփոխելով իր գործելաոճը£ Տուգանքի նոր դրույքաչափը, սակայն, հավանաբար ամեն ինչ գլխիվայր կշրջի. եթե վճարվելիքը հետայսու տվյալ տնտեսվարողի շահույթի 0,1 տոկոսի չափով հաշվարկվի, ապա նույն «Ալեքս Գրիգի» դեպքում այն տասնյակ միլիոնավոր դրամներ կկազմի£ Մյուս կողմից, սակայն, կասկածից վեր է, որ նոր օրենքը չէ, որ Հայաստանում արմատախիլ է անելու խմիչք (կամ ցանկացած այլ ապրանք) կեղծելու ավանդույթը, և Սամվել Ալեքսանյանն էլ, տուգանքի չափի մասին լսելով, կեղծված օղու տվյալ պահի ողջ խմբաքանակը հաստատ վշտից ինքն անձամբ չի խմելու£ Պարզապես տեղի է ունենալու այն, ինչն արդեն արձանագրվել է դեղ ներկրող ընկերությունների պարագայում£ Դատարանները հեղեղվելու են համապատասխան հայցերով, և ամեն ինչ հավանաբար նորից մեծամասամբ տնտեսվարողների օգտին է որոշվելու£ Իսկ մինչ այդ մրցակցային հարաբերությունների կանոնակարգման շրջանակներում ձեռքի հետ հերթական հարվածն է ուղղվելու փոքր ու միջին բիզնեսին£ Ստացվելու է, որ նշված 0,1 տոկոս կամ 300 հազար դրամի տուգանքը հենց վերջիններիս համար է£ Առաջին հայացքից հավասարության տպավորությունը կարելի է նույնիսկ ուրախացնող համարել` հիմնավորմամբ, թե օրենքը բոլորի համար է, ու խոշորների պարագայում տուգանքները տասնյակ միլիոններով, իսկ մանր ու միջին տնտեսվարողների դեպքում 1000 դոլարից էլ պակաս չափաբաժնով է հաշվվելու£ Սակայն եթե առաջին դեպքում, դատելով փորձից ու լավ ծանոթ լինելով խոշորների գործելաոճին, կարելի է պատկերացնել, թե նրանք ինչպես են իրենց հարցերը լուծելու£ Ուրեմն վստահ կարելի է լինել, որ ՏՄՊՊՀ¬ի թակարդում մնալու է միայն միջին ու փոքր բիզնեսը£ Այսինքն, միանգամայն ողջունելի թվացող օրենսդրական բարեփոխումները թեկուզ անուղղակիորեն, բայց ճգնաժամից ու մյուս խնդիրներից հևասպառ եղած սահմանափակ շրջանառություն ունեցող տնտեսվարողների դեմ կարող են ուղղվել£ Ինչ խոսք, տնտեսական մրցակցության կարգավորմանն ուղղված նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ողջունելի կարելի է համարել` բացառությամբ փոքր բիզնեսը ճնշելու հավանական հետևանքների£ Եվ տարօրինակն էլ այն է, որ ստեղծված անհամամասնության հիմնական շարժառիթը միջազգային փորձ կոչվածի ուղղակի ընդօրինակումն է, ինչն էլ հերթական անգամ ապացուցում է, որ երաշխիքներ չկան, թե դրսում հաջողություն գրանցած ամեն ձեռնարկ կարող է նույն արդյունավետությունն ունենալ նաև մեր հանրապետությունում£ :

ԳԻՏԵՔ ՉԷ՞, ՈՐ ԽԵԼՈՔ ԵՄ

Բրիտանացի նշանավոր քաղաքագետներից մեկը ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաների մասին իր աշխատությունում համոզված պնդում է, որ տեղեկատվական դարաշրջանում քաղաքական կուսակցություն ստեղծելու համար պոստինդուստրիալ հասարակության գործիչներն անխուսափելիորեն առաջնորդվում են հետևյալ միակ բանաձևով` նախ գտնում են դրա համար անհրաժեշտ փող, հետո` առաջնորդին, ապա ստեղծում են կուսակցական կառույց ու նոր միայն այդ ամենից հետո որոշում են կուսակցության գաղափարախոսություն կոչվածը:

Ի՞նչ էին ակնարկում չինացիները

Ինչ¬որ առիթով Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո լրագրողներից մեկն ասաց, որ չինացիները հայերին առաջարկել են, թե` ձեր Սահմանադրության մեջ նշեք, որ սոցիալիզմ եք կառուցում և ոչ մի բանի կարիք չեք ունենա£ «Բա ի՞նչ կանեն, նրանց համար 3 միլիոնն ի՞նչ է, մի բուռ ժողովուրդ ենք»,¬ ծիծաղեցիք ու անցանք£ Բայց տարիներ հետո, ըստ լավատեղյակ աղբյուրների, արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանին լրջորեն առաջարկել էին, թե` դուք միայն ասեք, և Հայաստանին ամեն ինչով, այդ թվում նաև ժամանակակից սպառազինությամբ հագեցած զինուժով, կապահովենք£ Իհարկե, դժվար է հավատալ, որ այս աշխարհում հենց այնպես` զուտ գեղեցիկ աչքերի համար կարող են շռայլություններ թույլ տալ£ Անվճար պանիրը միայն մկան թակարդում է լինում. Չինաստանն էլ, անշուշտ, Հայաստանում լրջագույն շահեր պետք է ունենա` նման առաջարկ անելու համար£ Եվ խնդիրն էլ սոցիալիզմ կառուցելը, այդ մասին Սահմանադրության մեջ նշելը չէ£ Այսօր դժվար է ասել, թե Չինաստանն ինքը սոցիալիզմ է կառուցում£ Խնդիրն այն է, որ Հայաստանն իր գոյությամբ պատնեշ է պանթուրքիզմի, մեծ թուրանական պետության ստեղծման ճանապարհին£ Իսկ Պեկինն էլ չի կարող ողջունել չինական պարիսպների հարևանությամբ Թուրքիայի դրոշ տեսնելու հեռանկարը£ Այսօր այդ երկիրն աշխարհի ամենաարագ զարգացող պետությունն է£ Բնակչության մեծ թիվը ստիպում է չին առաջնորդներին լրջորեն մտածել ազգի գոյատևման և զարգացման համար կենսական անհրաժեշտ տարածքների մասին£ Այս առումով, այնտեղ գերիշխող է դառնում այն գաղափարախոսությունը, ըստ որի, կենսական տարածության ռազմավարական սահմանները պետք է տեղաշարժվեն պետության հզորության աճին զուգահեռ£ Այսօր չինական բանակում հաշվվում է ավելի քան 2 մլն զինվոր£ Պատերազմի դեպքում երկիրն ի վիճակի է այդ թիվը հարյուրապատկել£ Վերջին ժամանակահատվածում Չինաստանում մեծ թափով հսկայածավալ ապաստաններ են կառուցում` իբր երկրաշարժից պաշտպանվելու նպատակով£ Ընդ որում, դրանցում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն` առնվազն մեկ ամիս ապրելու համար. ակներև է, որ դրանք կարող են օգտագործվել նաև պատերազմի դեպքում£ Հատկանշական է, որ Չինաստանում համարում են, թե բանակը պետք է երաշխավորի ռազմավարական սահմանների և կենսական տարածքների ընդլայնումը£ Քաղաքական ծրագրավորողներն ու փորձագետներն աշխատում են կռահել, թե որ ուղղությամբ կարող է ընդլայնվել Չինաստանը£ Ոմանք կարծում եմ, որ այդ ընդլայնումը կարող է լինել Միացյալ Նահանգների կամ Արևելյան Ասիայի երկրների ուղղությամբ£ Սակայն Ամերիկան այսօր Չինաստանի քաղաքական մրցակիցը լինելուց բացի, նաև նրա հիմնական տնտեսական գործընկերն է, և նրա հետ հարաբերությունները Պեկինը շատ է կարևորում£ Արևելյան Ասիայի երկրներում բնակչությունը խիտ է, իսկ պաշարներն ու տարածքները` քիչ£ Ռուսաստանի հատկապես արևելյան մասում տարածքները մեծ են, պաշարները` շատ, և բնակչությունն էլ խիտ չէ£ Այս համատեքստում հեռուն գնացող եզրահանգումների տեղիք է տալիս ռուս ռազմական փորձագետների կարծիքը, թե միաբևեռ աշխարհի դեմ պայքարի համար Ռուսաստանի ստեղծած Շանհայի կազմակերպությունը հրաշալի գործիք է` Չինաստանի կողմից կարճաժամկետ հեռանկարում Կենտրոնական Ասիայի երկրների կլանման համար£ Վերջինների հետ Պեկինը համագործակցում է տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական£ Չինացիների շրջանում արդիական և հարգի է ասույթը, թե ամենալավը այն պատերազմն է, որտեղ զորավարը հաղթում է առանց որևէ կրակոցի£ Սա ապացույցն է այն իրողության, որ չին առաջնորդները գիտակցում են` աշխարհագրական սահմաններից դուրս ռազմավարական շրջանների նկատմամբ իրականացվող արդյունավետ վերահսկողությունը կարող է հանգեցնել աշխարհագրական սահմանների տեղաշարժի£ Այսօր ռուսները հեռավոր Արևելքից տեղափոխվում են եվրոպական մաս£ Նրանց փոխարինում են մեծ քանակությամբ չինացի գաղթականներ£ Ռուսաստանյան հեռուստահաղորդումներում ասվում է, թե երկրում արդեն ձևավորվել է բազմամիլիոնանոց չինական համայնքը, որն ամեն տարի մեծանում է£ Ընդ որում, եթե սկզբում չինացիները Ռուսաստանում կատարում էին ցանկացած գործ, այնպիսիք, որ ՌԴ քաղաքացիները չէին անում, ապա այժմ արդեն զբաղվում են բիզնեսով, չեն ցանկանում կատարել ցածր վարձատրվող աշխատանք£ Հիմա Չինաստանը Մոսկվայի հետ համատեղ օգտագործում է վերջինիս հանքավայրերը և պատրաստ է այդ երկրում վերամշակման գործարաններ կառուցել` եթե այնտեղ աշխատեն չինացիներ£ Իսկ այդ դեպքում, բնականաբար, այնտեղ աշխատողների համար նաև բնակատեղիներ կկառուցվի£ Բացի դրանից, Պեկինը ներդրումներ է կատարում ՌԴ գյուղատնտեսության մեջ, երկարաժամկետ վարձակալության է վերցնում սահմանամերձ հողատարածքները` դրանք նույնպես բնակեցնե լով չինացիներով£ Եթե այս ամենին ավելացնենք նաև երկու ժողովուրդների ծնելիության հարաբերակցությունը` հօգուտ չինացիների, ապա հասկանալի կլինի, որ շատ չանցած ականատեսը կլինենք ամենալավ պատերազմի մասին չինական հիշյալ ասույթի գործնական իրագործմանը£ Այսինքն, արդեն տեսանելի է, որ դեղին «հսկան» դանդաղ, բայց հաստատ քայլերով շարժվում է դեպի արևմուտք և ոչ հեռավոր ապագայում նաև Հարավային Կովկասում կարող է լրջագույն դերակատարություն ունենալ£ :

Հա՞ որ...

ՏԱՐԱՏԵՍԱԿ պատուհասները սկսել են հետևողականորեն շուրջկալել երևանյան սուպերմարկետներին£ Հիմա էլ հրո ճարակ է դարձել «ՍԱՍ» վաճառատներից մեկը, և, ինչպես հաղորդվում է, այրվել է ոչ միայն խանութում պահեստավորված ապրանքների զգալի մասը, այլ նաև շինության վնասված հատվածում հիմնավոր նորոգումների անհրաժեշտություն է առաջացել£ Շաբաթներ առաջ նույն բախտին էր արժանացել «Նոր Զովք» առևտրային ցանցի խանութներից մեկը` արձանագրելով ապրանքների ոչնչացման ու տարածքի վերանորոգման անհրաժեշտության նույնատիպ հետևանքներ£ Դե իսկ «Սթարի» զույգ խանութներից փողով լի չհրկիզվող պահարանների գողությունն էլ անհետևանք մնաց. ոչ վնասի մոտավոր չափերի մասին ինչ¬որ բան բարձրաձայնվեց, ոչ էլ նույն օրը նույնանման ձեռագրով կատարված գողությունները բացահայտվեցին£ Տեղի ունեցած դեպքերը, բնականաբար, որևէ մեկին չեն ուրախացնի£ Պարզապես առանձին ապրանքների ներկրման մենաշնորհն ունեցող և գերշահույթներ ստացող վաճառատներին նախախնամությունը (՞) ոնց որ թե սկսել է խանգարել` ինքնամոգոն գնաճի բերկրանքը վայելել, ու նրանք լրջագույն նյութական կորուստների ու նույնքան լուրջ ծախսերի առաջ են հայտնվում£ ԹԵ ԻՆՉ Է կատարվելու գնաճային մրցավազքում առանցքային դեր ստանձնած «Հայռուսգազարդի» հետ, առայժմ անհայտ է£ Բայց ասում են` հերթական ապրիլյան գազաթանկացման լուրն առնելուց հետո դժվարին իրավիճակում են հայտնվել նրանք, ովքեր պատրաստվում են հաջորդ տարվա համար օրացույցներ տպագրել£ Հայտնի է, որ ապրիլի 1¬ն ավանդական թանկացումների օր է դառնում, և ամեն տարի գազն իր նոր գնաճային բոթն է տարածում նաև մնացած ամեն ինչի վրա£ Եվ հիմա դեռ շատ վաղուց հումորի ու ծիծաղի օր համարվող ապրիլի 1¬ն անհայտ է, թե ինչ գույնով կարելի է նշել օրացույցում£ Ապրիլմեկյան թանկացումներին դժվար է այլևս հումորով վերաբերվել, ու արդեն քանի տարի հենց այդ օրվանից է սկսվում դժվարությունների այն նոր փուլը, որը մինչև հաջորդ տարի բազմապատկված է պահում հանրության հոգսը... ՏՆՏԵՍԱԿԱՆ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` այսօր տեղի ունենալիք նիստում անբարեխիղճ մրցակցության համար տուգանվելու է «ԱրմենՏելը»£ Կառույցի հաղորդագրությունը նշում է, թե պատճառը սպառողներին մոլորության մեջ գցելն է£ Ավելի պարզ ասած` «Բիլայնը» հերթական անգամ խաբել է մարդկանց, և քանի որ բջջային օպերատորը ՏՄՊՊՀ կողմից վաղուց չի տուգանվել, այստեղ որոշել են այս մի խաբեությունը չանտեսել և «ԱրմենՏելին» մի թեթև ֆինանսական նեղություն պատճառել£ Խոսքն ամենայն հավանականությամբ 500 հազար դրամի մասին է£ Իսկ թե գրպանահատության ընթացքում բջջային օպերատորը որքան է կորզել բաժանորդներից, ու սպառողները հենց այնպես որքան ավելորդ գումարներ են վճարել` բնականաբար «կոմերցիոն գաղտնիք» է, որը ցանկացած պատժամիջոցից անկախ` երբեք էլ հայտնի չի դառնա£ Առավել ևս` սպառողների կրած վնասները ինչպես միշտ` չեն վերականգնվի£ :

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կայացած քաղաքական համակարգ ունեցող պետություններում երբեք չեն կարող առաջանալ այն խնդիրները, որոնք ամեն հերթական խորհրդարանական ընտրություն ներից առաջ, սովորականի պես, ալեկոծություններ են առաջացնում հայրենի ներքաղաքական դաշտում:

Ավելի լավ է ծխեն ու խմեն

Որքան էլ պետությունը մտահոգ լինի իր քաղաքացիների առողջությամբ և ամեն կերպ հորդորի` ձեռք քաշել ծխախոտից ու ալկոհոլից, միևնույն է` տնտեսագետ-ֆինան սիստներն այլ դիտակետից են ուսումնասիրում խնդիրը£ ՌԴ ֆիննախարար Ալ. Կուդրինն, օրինակ, վերջերս այնքան է անկեղծացել, որ խոսել է ծխելու¬խմելու օգուտների մասին£ Դրանից օգուտ, իհարկե, ոչ թե օգտագործողները, այլ… պետբյուջեն է քաղում£ - Ով օղի է խմում ու ծխում է, նա ավելի շատ է օգնում պետությանը£ Մի տուփ սիգարետ ծխեցիր, նշանակում է միջոցներ ներդրեցիր սոցիալական խնդիրների լուծմանը,¬ ասել է երկրի թիվ 1 ֆինանսիստը£ Ուրեմն ի՞նչ` զարկ տալ պետբյուջեի հարստացմանը` հերն էլ անիծած, թե այդ նույն բյուջեով տկար ու տկարամիտ բնակչության կարիքնե՞րն են հոգալու£ Կրկին վեր է հառնում շեքսպիրյան հավերժական հարցը. «Լինե՞լ, թե՞ չլինել. ա°յս է խնդիրը£ Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ…»£ Նույն հոգեբանությամբ` ոչ մեկն իրավունք չունի «վտանգել» պետբյուջեն` եսասիրական նկրտումներով հրաժարելով առողջությունը վտանգող սովորույթներից£ Ներողություն` բյուջեն հարստացնող ծախսերից£ Իսկ այդ «եկամտաբերութ յունը» տրամաբանական շարունակություն էլ ունի` ծխիր ու խմիր և քայքայված առողջությունդ վերականգնելու համար վճարիր առողջապահության համակարգին£ Քեֆդ լավացավ` քեզ «ազատ» ես զգալու` մեկին վիրավորելով, մյուսի հետ քաշքշուկ սարքելով. վճարի°ր իրավապահներին, գիշերը տուն հասնելու համար տաքսիստների բյուջեն հարստացրու… Եվ այդպես շարունակ£ Մարդ ես, չէ՞£ Պետություն ունես, որը գիշեր-ցերեկ մտածում է հարուստ բյուջե ունենալ` քեզ նմանի սոցկարիքները հոգալու համար… :

Նշանակետում խորհրդարանի ընտրություններն են

Լևոն Տեր¬Պետրոսյանին այդպես էլ չի հաջողվում անակնկալ մատուցել բոլոր այն պետականամետ գործիչներին, ովքեր ամեն հանրահավաքից առաջ համակիրներին խորհուրդ են տալիս արտառոց դեպքերի ու արտասովոր նորությունների չսպասել£ Իհարկե, սրանում առաջին նախագահին մեղադրել չարժե, քանի որ իրենց ակտիվ ու հեռանկարային համարող մյուս քաղուԺերի նման Կոնգրեսն էլ ի°ր հերթին է ընտրությունների պատրաստվում` այս դեպքում նախապատվությունը տալով անկանոն պարբերականությամբ հրավիրվող հանրահավաքներին£ Այլ հարց է, որ նման միջոցառումներում որևէ նախաձեռնություն այդպես էլ չի հասունանում, ու, որպես կանոն, Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթները հատկապես գնահատականներով ու չարագուշակ կանխատեսումներով են առանձնանում£ Բացի մի քանի ընդհանրական ձևակերպումից (իշխանափոխության անհրաժեշտության, մարտի 1¬ից հետո ձերբակալվածների ազատ արձակման պահանջ և այլն) գաղափարական¬ծրագրային որևէ նախաձեռնություն այստեղ չի ցուցաբերվում£ Նույն` վերջին հանրահավաքից հետո Հանրապետության սոցիալ¬տնտեսական իրավիճակի վերաբերյալ տարածված հայտարարությունը դարձյալ գերազանցապես գնահատականներով է հագեցած` հանգեցնելով արդեն պարզունակ դարձած ելակետին` իշխանափոխության անհրաժեշտությանը£ Եվ իրոք, բացի այս միակ գերխնդրից` ՀԱԿ¬ն ուրիշ ոչինչ չի տեսնում` հնացած ու անհեթեթ դարձած սույն առաջարկը մշտապես օրակարգում պահելով և իշխանության հետ երկխոսության հնարավորությունը դարձյալ նշված հարցով պայմանավորելով£ Արդյունքում ստացվում է, որ արմատականներն ընդհանուր առմամբ երկխոսության առաջարկից չեն հրաժարվում, բայց առաջարկվող անայլընտրանք տարբերակով միաժամանակ բացառում են նաև դրա հավանականությունը£ Եվ եթե հանրահավաքային պայքարի գլխավոր նպատակն աստիճանաբար ավելի ու ավելի է նախընտրական կոչվելուն նմանվում, ուրեմն նախորդ ընտրություններից հետո ասպարեզում հայտնված երկխոսության հավանականությունն ու անհրաժեշտությունն արդեն հնացած կարելի է համարել... Քիչ ժամանակ է մնացել հերթական համապետական ընտրություններին, և ՀԱԿ¬ն էլ իր հերթին փորձում է սեփական քաղաքական պայքարը մղել նոր խորհրդարանում հնարավորինս բազմամարդ խմբակցություն ձևավորելու ուղղությամբ£ Իսկ նման հեռանկարների առկայության պարագայում երկխոսության, առավել ևս համագործակցության անհրաժեշտությունն այլևս չկա£ Նախընտրական դաշինքների մասին խոսելը դեռ վաղ է, երկու տարի հետ գնալն ու չստացված, իսկ այն ժամանակ ՀԱԿ¬ի կողմից կտրուկ մերժված համագործակցությունը թարմացնելու փորձերն` անիմաստ£ Այլ հարց է, որ Կոնգրեսը հիմա էլ է իշխանությունն ամբողջությամբ ուզում, և ԱԺ¬ում ստանալիք տեղերը նույնպես նրան չեն գոհացնելու, ու գլխավոր շեշտադրումը դարձյալ իշխանափոխության խնդրի վրա է դրվելու£ Ահա թե ինչու է Լ. Տեր¬Պետրոսյանն ավելի ցանկալի ներկայացնում նախ Նախագահի ընտրությունը, հետո նոր խորհրդարանինը£ Շարքային միտինգավորին էլ պարզ է այս հաշվարկի մոտավոր տրամաբանությունը. նման հերթականությամբ ընտրությունների կազմակերպման դեպքում հաջողության հասած Նախագահը հեշտությամբ մեծամասնություն կձևավորի նաև Ազգային ժողովում... Բայց նման հեռանկար Լ. Տեր¬Պետրոսյանին չի «սպառնում», ուստիև ավանդույթի համաձայն ամեն ինչն ապառիկով երազելու այլընտրանքը չունենալով` նա լավ է պատկերացնում, որ խորհրդարանում խմբակցություն ունենալու լավագույն գրավականը հանրահավա քային պայքարն է£ Ու քանի որ անելիքի գոնե մոտավոր մարտավարություն այդպես էլ չի ձևավորվում, է°լ ավելի կրկնված չլինելու համար արմատականների նախընտրական պայքարը հարկադրաբար նաև թեմատիկ բաժանումների է ենթարկվում£ Զուգահեռաբար շրջանցելով անակնկալ կոչվածի` թեև խամրող, բայց ինչ¬որ չափով ու հատկապես միտինգավորների համար պահպանվող հրապույրն, առաջին Նախագահը վերջին առիթով ասաց, թե մեկ ամիս հետո ինքը կոռուպցիայի մասին է խոսելու£ Եվ մինչ նա իր հերթական ելույթը կպատրաստի, արդեն իսկ կասկածից վեր է, որ ներկայացվելիքն աննկարագրելի հեշտությամբ է գրվելու£ Ասելիք կգտնվի£ Ավելին, համանման թեմաներ ամեն ամիս կարելի է հայթայթել և մինչ դրանք խմբավորվեն ու հերթականությամբ ընտրազանգվածին ներկայացվեն, նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկն էլ կմոտենա£ Իհարկե, ո°չ արտահերթ և ո°չ էլ, ինչպես հանրահավաքներում են երազում, Նախագահի£ Առաջիկայում ընդամենը նոր խորհրդարան է ձևավորվելու£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Գոտիները ձգելու «վարիանտ» չկա Ամեն անգամ սպառողական զամբյուղի պարունակությունը տնտղելով` ընչազուրկները վազում են նոր գոտի առնելու, որովհետև հները այլևս ձգվելու տեղ չունեն£ Թուրքերը «կքաշվեն» Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ Թուրքիայում տեղի ունեցող ծանրամարտի աշխարհի առաջնությանը մեր մարզիկները կբարձրացնեն այնպիսի քաշեր, որ թուրքերը ՔԱՇՎԵՆ£ «Զարգացման» վնասները Մանկական ոտանավորի նմանությամբ Մեր հավերին զարգացրին, ՈՒ ձվերը թանկացրին£ Ի¯նչ կին, ի¯նչ գինի, գնաճին չխանգարեն Ի՞նչը կհաղթի կյանքում «հերոսին», Եթե «չկպնեն» անզուսպ գնաճին£ Դա էլ ելք է, թեկուզ` խաբուսիկ Ըստ Գյուղատնտեսության նախարարության, այս տարի այնքան խաղող է մթերվելու, որ դրանից պատրաստված գինուց ժողովուրդը լիարժեք հարբի և ապրանքների գնապիտակների թվերը չկարողանա կարդալ£ Ռուսական ասացվածքի նմանությամբ «Կռվից» հետո Բռայզայով բռունցք չեն թափահարում Ըստ հավաստի տեղեկությունների` Բրայզային Ադրբեջանի դեսպան նշանակելու հարցը կրկին քվեարկության է դրվելու ԱՄՆ կոնգրեսում£ Դժվար չէ գուշակել, թե որտեղ է թաղված շան գլուխը£ Բրայզային Բաքվում «գործակալը» դարձնելը հակաքայլ է` ուղղված հայ¬ռուսական ռազմաքաղաքական պայմանագրին£ Ստացվում է, որ մշտապես ժպտացող թեթև քաշային դիվանագետ Բրայզային «դեմ են տալիս» ծանր քաշային ռուսական արջին£ Այսպիսի պայմաններում «աշխատել» հնարավոր չէ Անասնաֆերմաներից ստացված տեղեկություններով` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որը միաժամանակ անասնագետների միության նախագահն էր, հրաժարվել է երկրորդ «պաշտոնից»` պատճառաբանելով ոչխարների մասսայական «արտագաղթը» Իրան և պարբերաբար կրկնվող խոզերի ժանտախտով£ Բացատրեցին, թե որտեղ են ձմեռում խեցգետինները Վերջապես պարզ դարձավ, թե ինչու Ալիևը հակահայկական բանաձևը հանեց ՄԱԿ¬ից£ Նրան հասկացրին, որ խեցգետինները ձմեռում են Ռուսաստանի հյուսիսային երկրամասերում և ոչ թե անձմեռ աֆրիկյան երկրներում£ ՀՅԴ¬ն խստացնում է քննադատությունը, որովհետև... Մ. Նալբանդյանի խոսքերով Ապոլոնն տվեց ինձ յուր «քնարը», ...Ազգիս վիճակն էլ ծանրացավ սրտիս... Ո¯ւր էին, ո°ւր «հասան» Եթե նախկինում ՀԱԿ¬ը ակնկալում և զգալի չափով ստանում էր Արևմուտքի հզոր աջակցությունը, ապա այսօր չնչին օգնություն է հայցում` սեփական ժողովրդից «քաղաքական ապաստան» ստանալու համար£ Ի¯նչ է ուզում ապացուցել ՀԱԿ¬ը Գ. Ապոլիների ոճով Անցան օրեր, եկավ ժամ, Աշուն եկավ, ես դեռ կամ... :

ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ

q Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մի խումբ աշխատողների, ինչպես նաև մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին:

Առաջին մարտը` իրական հակառակորդի հետ Անխորտակելի պատնեշ

1959 թվականն էր£ Փետրվարյան պարզ մի օր Թուրքեստանյան զինվորական շրջանի ՀՕՊ ձայնորսիչները որսացին բարձր թռչող մի նշանակետ, որը հատել էր պետության օդային սահմանը£ Տագնապի ազդանշանով օդ բարձրացավ Անդիժանում տեղակայված 9¬րդ գվարդիական ավիագնդի ՄԻԳ¬19 ինքնաթիռը£ Արծաթավուն նետի պես կործանիչը վեր խոյացավ մինչև սահմանային բարձրություն` 17 հազար մետր£ Այնտեղից օդաչուի աչքերի առջև հառնեց անտեսանելի ինքնաթիռի խաչաձև ուրվագիծը£ Ստրատոսֆերայի շլացուցիչ կապույտ երկնքում հստակորեն երևում էին նրա ուղիղ ու երկար թևերը£ Բայց օտարականը թռչում էր գրեթե 21 կմ բարձրության վրա, և խորհրդային օդաչուն անկարող էր խոցել նրան իր կողային գնդացիրներից£ Անհայտ պատկանելության ինքնաթիռը անպատիժ անէացավ անծայրածիր երկնքում, ասես ինչ¬որ մի «թռչող հոլանդացի»£ ՀՕՊ ավիացիայի հրամանատարը` գեներալ Սավիցկին, չհավատաց կործանիչ ինքնաթիռի օդաչուին£ Ուղղակի անհնարին էր, որպեսզի հակառակորդն ունենար նման բարձրությամբ թռչող ինքնաթիռ£ Շարունակ նույնն էր կրկնում նաև ռազմական հետախուզությունը£ Ավելին, խորհրդային բոլոր ավիակոնստուկտորները վստահ էին, որ աշխարհի և ոչ մի ինքնաթիռ ի վիճակի չէ ժամեր շարունակ մնալ 20 կմ բարձրության վրա£ Այդ իսկ պատճառով վճռեցին, թե սահմանախախտ ինքնաթիռն ուղղակի երևացել է օդաչուի աչքին ու վերջինիս այլ զորամաս տեղափոխեցին£ Սակայն մեկ տարի անց` 1960 թ. ապրիլին, թուրքեստանյան ռադիոլոկացիոն կայանները կրկին անգամ նշագրեցին սահմանախախտ ինքնաթիռ ու կրկին Անդիժանից օդ բարձրացան արդեն չորս ՄԻԳ¬19¬ներ£ Օդաչուները վեր բարձրացան մինչև 16,5 կմ, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել հակառակորդին£ Երկու դեպքերում էլ դա նույն «Լոկհիդ Ս-2» ինքնաթիռն էր, որի վրա տեղակայված էին չափազանց հզոր լուսանկարչական օբյեկտներ£ Այն անցավ Բալխաշ լճի մոտ գտնվող սարի¬շագանյան ՀՕՊ հրաձգարանի վրայով, լուսանկարեց Բայկանուրի տիեզերական թռիչքակայանը և հանգիստ հեռացավ դեպի հարավ£ Սակայն այդ դեպքերը միակը չէին£ Ինչպես վերհիշում է զենիթային և հակահրթիռային համակարգերի ականավոր կոնստրուկտոր Գրիգորի Կիսունկոն` 1957 թ. Մոսկվայի ՀՕՊ արտաքին օղակի ռադիոլոկացիոն կայանները նշագրեցին անհայտ ծագում ունեցող մի ինքնաթիռ£ Նրանից անդրադարձող ազդանշանը շատ աղոտ էր և պարբերաբար անհետանում էր£ Ավելի ուշ, երբ սկսեցին ուսումնասիրել ֆոտոգրանցման երևակած ժապավենը, պարզվեց, որ թռչող ուրվականը գնում էր ուղիղ դեպի մայրաքաղաք£ Ազդանշանը ոչ հստակ բնույթ էր կրում հենց այն պատճառով, որ ինքնաթիռը թռչում էր շատ մեծ բարձրության վրա` լոկատորի ճառագայթի հենց եզրին£ Որոշում կայացվեց` սպասել£ Եվ իսկապես էլ, շուտով տագնապի ազդանշան տվեցին սկզբում մոսկովյան, իսկ այնուհետև նաև լենինգրադյան ՀՕՊ բոլոր ռադիոլոկացիոն կայանները£ Օտարականը թռավ Մոսկվայի վրայով, շրջվեց դեպի հյուսիս-արևմուտք և Բորովիչի ու Լենինգրադի վրայով հեռացավ դեպի ֆիննական սահմանը£ Դա իսկական ապտակ էր£ Ու շատ հնչեղ£ 1956-1960 թվականները իսկապես որ «թռչող ուրվականների» արշավանքների ժամանակներ էին£ Հայտնաբերվող թիրախները թվում էր, թե պարզապես չեն կարող բնության մեջ գոյություն ունենալ£ 20 կմ բարձրության վրա գործելու համար կոնստրուկտոր Սուխոյը ստեղծում է հրեշավոր հզորություն ունեցող շարժիչով մի կործանիչ£ Խորհրդային ՀՕՊ լոկատորների մեծ մասը նախատեսված էին շատ ավելի ցածր թռչող նպատակակետերի համար. հենց այդ պատճառով էլ նրանց վրա հիմնվել հնարավոր չէր` էկրանների վրա մերթընդմերթ հայտնվում էին առեղծվածային ինքնաթիռների միայն աղոտ արտացոլանքները£ Խորհրդային կողմը միանգամայն անտեղյակ էր, որ հակառակորդի տնօրինության տակ են Ս-2 ինքնաթիռները և որ 1956¬ից մինչև 1960 թվականն ընկած ժամանակահատվածում նրանք 30 անգամ ներխուժել էին իրենց օդային սահմանները£ Բարեբախտաբար, դրանք չափազանց թույլ էին միջուկային ռումբեր կրելու համար, որոնք այն ժամանակ դեռևս շատ ծանր էին£ Այդ ուրվական¬ինքնաթիռները նպատակաուղղված էին դեպի խորհրդային հրթիռային բազաները և մեկնաթռիչքի հրապարակները£ ...Տագնապի կտրուկ ազդանշանը նրանց ոտքի հանեց գիշերը ժամը 2.30¬ին£ 1960 թվականի մայիսի 1¬ն էր£ Պակիստանի Պեշավար քաղաքի վրա անշտապ բացվում էր առավոտը£ Նախաճաշելով և հագնելով մարմինն ամուր գրկող արտահագուստը, երկու օդաչուներն էլ ձյունաճերմակ պատերով մեկուսարանում երկար շնչում էին մաքուր թթվածինը£ Սակայն այդ օրը նրանցից միայն մեկն էր թռչելու մարտական առաջադրանքի£ Ընտրությունը կանգ առավ Վիրջինիա նահանգից կոշկակարի որդի` լեյտենանտ Ֆրենսիս Հարրի Պաուերսի վրա£ Կենտրոնական հետախուզական վարչության «10-10» գաղտնի ստորաբաժանման օդաչուն աշխատում էր ամերիկյան պետության համար` ամսական 2,5 հազար դոլար աշխատավարձով£ Վերջին 4 տարիների ընթացքում նա բազմաթիվ նման թռիչքներ էր կատարել, բայց այս անգամ նրան մի փոքր տարօրինակ էր թվում մեկնարկի վայրը£ Սովորաբար նման թռիչքները Ս-2¬ները կատարում էին` օդ բարձրանալով Թուրքիայի Ինջիրլիկ բազայից£ Իսկ այժմ, ահա, տեղափոխել են Պակիստան£ Թեև, ի՞նչ տարբերություն£ Դիմակով թթվածին շնչելով` Պաուերսը տրվեց հիշողությունների£ 1956 թվականից սկսած նա շատ անգամներ էր թռել Սև ծովի, Անդրկովկասի վրայով, խախտել խորհրդային օդային սահմանը նաև Միջին Ասիայում£ Վեր բարձրանալով Ինջիրլիկի օդանավայականից` իրենք սովորաբար թռչում էին մինչև Վանա լիճ, այնտեղից ուղղություն վերցնում դեպի Թեհրան, իսկ արդեն այնտեղից` դեպի Կասպից ծով£ Խորհրդային օդային տարածք սովորաբար ներխուժում էին Աֆղանստանից£ 1958 թվականին նա իր ինքնաթիռը նորվեգական Բուդե հասցրեց` անցնելով «Ինջիրլիկ¬Աթենք¬Սիցիլիա¬Հռոմ-Մայնիֆրակֆուրտ-Ստավանգեր» ուղին£ Այնտեղ իրեն սպասում էր «10-10» ստորաբաժանման հրամանատարը` գնդապետ Բիրլին... ...Պաուերսը կարմիր մատիտով նշում էր այն վայրերը, որոնց վրայով թռչելիս պետք էր անպայման միացնել արտակարգ հզոր լուսանկարչական սարքը£ Գլխավոր թիրախը` ղազախական Բեկպակ¬Դալա անապատում տեղակայված խորհրդային հռթիռային հրաձգարանն էր, հայտնի Սարի¬Շագանը£ Ամերիկացիները ոչ մի տեղեկություն չունեին, թե ինչ են անում այնտեղ ռուսները£ Իսկ այնտեղ ողջ թափով ընթանում էին հակահրթիռային եզակի «A» համակարգի փորձարկումները£ Դրանց հեղինակն արդեն հիշատակված Կիսունկոն էր, որի ստեղծած զինատեսակը դարձավ աշխարհում ամենաուժեղ հակահրթիռային պաշտպանություն ունեցող Մոսկվայի հիմնական հարվածային ուժը£ Թռիչքային արտահագուստի գրպաններում տեղավորվեցին դանակը, ոսկեդրամների ծանր փաթեթը, խորհրդային ռուբլիների զույգ տրցակները£ Պաուերսը քաշեց իրեն քաջ ծանոթ խլացուցիչով երկարափող ատրճանակի փակաղակը, որի հետ տվել էին ուղիղ 205 փամփուշտ. բազմաթիվ թռիչքներում այդքան սովորական դարձած միանման հավաքածուն£ Բայց այս անգամ Ուիլյամ Շելտոնը նրան մեկնեց մի արծաթե դոլարանոց£ - Որպեսզի այն ինձ հաջողություն բերի՞, սըր£ - Ավելի շուտ, հակառակը...¬ Շելտոնը մետաղադրամից դուրս քաշեց հմտորեն թաքցրած ասեղը£¬ Սա ակնթարթային գործողության թույն է£ - Այդքան մեծ ուշադրություն մի դարձրեք դրան,¬ ծիծաղեց նա` տեսնելով լեյտենանտի աչքերի վախեցած արտահայտությունը£¬ Դուք գիտեք, չէ՞, որ ռուսներն անկարող են նման բարձրության վրա հասնել ձեզ£ Նրանք չունեն այնպիսի հրթիռներ, որոնք կարող են մանևրել լիցքաթափված ստրատոսֆերայում£ Բայց դե, ով գիտե` շարժիչը խափանվեց, կորցրեցինք բարձրությունը£ Դուք չեք ուզում, չէ՞, հայտնվել Լուբյանկայի տանջանքների նկուղներում£ Մեկ անգամ ևս հիշեցնում եմ` արտակարգ իրավիճակի դեպքում չմոռանաք ակտիվացնել մեքենայի պայթեցման համակարգը£ Ռուսների ձեռքը ոչինչ չպետք է ընկնի£ Բուդեի օդանավակայանում ձեզ կդիմավորեն «10-10»¬ի մարդիկ£ Նշանաբառը չե՞ք մոռացել£ - Ճիշտ այդպես, սըր£ Ես պետք է ցույց տամ նրանց մի կտոր սև գործվածք£ - Խստորեն հետևիր նշված երթուղուն, տղաս£ Ու Աստված քեզ պահապան,¬ գնդապետ Շելտոնը սեղմեց հրաժեշտի համար մեկնած ձեռքը£ Տեղական ժամանակով 6 անց 30 րոպեին, թռիչքուղու վրա ծանրորեն թափ հավաքելով, կապտավուն - սև Ս-2¬ը պոկվեց գետնից և ուղղություն վերցրեց դեպի Խորհրդային պետության սահմանները... (Շարունակելի) :

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Անհանգիստ բաբախող, կարեկից մի սիրտ… Անհուն, անեզր, անափ ու ծայրեծայր լեցուն մի հոգի, որտեղ տեղ ունեն բոլորը` իրենց հոգսերով, դժվարություններով… Անսահման բարություն ու ջերմություն ճառագող ժպտուն աչքեր… Ֆելիքս Բախչինյան... անուն, որ սրտեր է ջերմացնում… Խոսել նրա մասին և չհիշատակել նորվեգացի մեծ մարդասեր, բևեռախույզ, գիտնական, ճանապարհորդ, մեր մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անունը, անհնար է£ Անգնահատելի են Ֆ. Բախչինյանի առաքելությունը, ներդրած ջանքերը Ֆ. Նանսենի` հայ ժողովրդի համար ամենաթանկ անուններից մեկի կյանքը, ստեղծագործությունը, հայ ժողովրդի նկատմամբ մեծ նվիրվածությունն ու հայանպաստ գործունեությունը մեր սերունդներին ներկայացնելու գործում£ Հարուստ ու գունագեղ ստեղծագործական աշխարհ ունի Ֆ. Բախչինյանը£ Նրա գրչին են պատկանում մի շարք գողտրիկ պատմվածքներ ու մենագրություններ£ Զինաթափ անող անկեղծություն ու ջերմություն կա նրա տողերում, որ սրտից են բխում£ Այնտեղ հանդիպում ենք ամենատարբեր ճակատագրեր ունեցող հերոսների` պարզ բնութագրով, անկեղծությամբ, լավատեսությամբ ու հույսով£ Հույս, որ ապրեցնում է… Մեր օրերում, երբ փոխվել են բազմաթիվ արժեքներ, երբ կարծես խարխլվել է մարդու հավատը` մարդու, հայի հավատը` հայի նկատմամբ, դու քո մարդկային տեսակով տաք¬տաք հույսի շող ես` հավատի փշուրները վերագտնելու հույսի… Դու այսօր 60 տարեկան ես, սիրելի բարեկամ£ Բայց` ԸՆԴԱՄԵՆԸ 60£ Ու եթե կատարածդ գործերը ապրածիդ տարիքով են չափվում, ծրագրերդ ու անելիքներդ էլ ապրելիքիդ խթանն են£ Պարտավորվող ու պատասխանատու անձիդ համար ժամանակը միշտ քիչ է. ուրեմն` հոբելյանական նոր տասնամյակներ ենք մաղթում` հղացումներդ բազմապատ կելու և կյանքի կոչելու «պահանջով»£ Քեզ մեծ եռանդ` մարդասիրական առաքելությունդ կատարելու գործում£ Քո անափ բարության չափ` քեզ անսահման երջանկություն, անխաթար առողջություն և հոգուդ մեծությունը ճանաչող լավ բարեկամներ :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Աիդա ԹՈՓՈՒԶՅԱՆ. Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ «Ամենադժվարն այն է, երբ անզոր և անկարող ես օգնել, փրկել...» Ծնվել է Լիբանանում, Բեյրութում£ Սովորել և արծաթե մեդալով ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգը, այնուհետև` Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը, ինչպես նաև Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան£ Դեռևս դպրոցական տարիներից ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքով£ Համալսարանը ավարտելուց հետո ընտրվել է համալսարանի կոմերիտմիության քարտուղարի տեղակալ, կոմերիտմիության Մյասնիկյանի շրջանային կոմիտեի քարտուղար, 1975-1984 թթ. ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, երկրորդ, իսկ հետագայում` առաջին քարտուղար£ Այնուհետև եղել է ՀԿԿ բյուրոյի անդամության թեկնածու, կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար, Հայաստանի գերագույն խորհրդի նախագահության անդամ, պատգամավոր£ Երկար տարիներ եղել է Հայաստանի ժողովրդական կրթության նախարարի տեղակալ, ապա` ՀՀ կրթության և գիտության փոխնախարար£ Այժմ աշխատում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Փոքր հասակից սովորել եմ դժվարությունները հաղթահարել£ Երբեք չեմ կարողացել հարմարվել ստի, կեղծիքի, լկտիության, բռնության, մարդուն նվաստացնելու և մանավանդ անարդարության հետ£ Դժվար է եղել ծնողներիս, ընկերներիս կորուստը, ամենադժվարը` երբ անզոր և անկարող ես օգնել, փրկել£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակն ըստ Ձեզ£ - Չեմ պատկերացնում ինձ «ոչ հայ»£ Մանկուց են դա իմ մեջ «սրսկել»£ Չնայած 5-8 տարեկանում սովորել եմ ֆրանսիական դպրոցում, սակայն տանը միայն հայերեն էինք խոսում£ Հայի տեսակն ըստ ինձ` իր հայրենիքը, երկիրը սիրող, գնահատող, զարգացմանը նպաստող, նրա պատմությունն ու ավանդույթները, գիտելիքն ու ընտանիքն արժևորող հայ մարդն է, որի մեջ զուգորդվում են ազգայինն ու համամարդկայինը, ունի պետական մտածելակերպ և հպարտ է, որ հայ է£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Մարդկանց հետ աշխատող, կադրեր պատրաստող մարդը միշտ ավելի տեղեկացված է լինում£ Ես շատ գաղտնիքներ եմ իմ մեջ պահում, սակայն դրանք բարձրաձայնել չեմ կարող, որովհետև դրանց մի մասը մարդիկ ինձ վստահել են, մի մասն էլ պատմելու դեպքում կարող եմ մարդկանց ցավ պատճառել£ Դա չի կարելի անել£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Բնության ինքնակարգավորումը, մարդկային բնության հակասականությունը և շատ այլ երևույթներ£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի դեպք, որ երբեք չեմ մոռանա£ Սփյուռքահայ գրող Կ. Զարյանի ընտանիքի հետ ծնողներս մտերիմ էին£ Զարյանի կինը` Ֆրենսիզը, ծանր հիվանդացավ և բուժվում էր Երևանի թիվ 8 հիվանդանոցում£ Մայրիկիս հետ հերթական անգամ այցելեցինք նրան և գտանք ահավոր զայրացած վիճակում£ Պարզվեց, որ հիվանդանոցի բուժքույրերից մեկը հիվանդի քնած ժամանակ մտել է հիվանդասենյակ, պայուսակից հանել շրթներկը և սկսել քսել շրթունքներին£ Այդ ժամանակ Ֆրենսիզն արթնացել է և կարկամել£ Հետո հասկացել է, թե ինչ է կատարվում ու սկսել է բղավել£ Այս դեպքն ինձ վրա շատ էր ազդել, և մինչև հիմա հիշում ու զարմանում եմ, թե ինչպես կարելի է ուրիշի պայուսակը խառնել, առանց հարցնելու ուրիշի իրը վերցնել և մանավանդ` ուրիշի շրթներկն օգտագործել£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Իմ ծնողները շատ լավ ընկերական շրջապատ ունեին, և մեր տուն շատ հաճախ ընտանիքով հյուր էին գալիս նկարիչներ Հարություն և Արմինե Գալենցները, Արա Բեքարյանը, քանդակագործ Երվանդ Քոչարը, Արտո Չաքմաքչյանը, լուսանկարիչ Սամվել Խանդիկյանը և այլն£ Մինչև հիմա հիշում եմ այն հետաքրքիր, ջերմ, բազմաժանր զրույցները, բանավեճերը, որոնք տեղի էին ունենում մեր տանը£ Երվանդ Քոչարը հենց տուն էր մտնում, նստում էր, ծխամորճը հանում, ինձ ու եղբորս նստեցնում դիմացը, ամեն մեկիս հինգ բառ էր տալիս և ուղարկում դրանցով փոքրիկ պատմվածք հորինելու£ 15 րոպեից պետք է պատրաստ լինեինք£ Ամեն անգամ ավարտելիս մեզ գովում էր, մեր գրածն արժևորում, բոլորին ստիպում ծափահարել£ Իհարկե, գնալով բառերը դժվարանում էին, և առաջին հայացքից դրանց մեջ կապ գտնելը բարդանում էր£ Սակայն մինչև հիմա հիշում եմ, որ ամեն անգամ այդ «ներկայացումը» ավարտելիս զգուշացնում էր. «Երբ մի բան ես գրում, կամ ասում, թեկուզ երկու նախադասություն, միտք, իմաստ պետք է արտահայտել և ունենալ ելակետային բառեր, որոնք անպայման անհրաժեշտ է շեշտել»£ Այս պատգամն ուղեկցում է ինձ մինչև այսօր£ :

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ

Խորին խորհուրդ ուներ այս տարվա ավանդական «Թումանյանական օրը», որն անց է կացվում ամեն տարի աշնանը: Բայց այս տարվա «Թումանյանական օրը» տարբերվում էր նախորդներից, որոնք անց էին կացվել մինչ այդ:

Իմաստության Արարատ Օրբելիները

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերի հավաստմամբ` շուրջ 25 տարի 50 պետությունների վավերացրած մշակութային համաձայնագրի շրջանակներում անցկացվող «Եվրոպական գիշերներ» և «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շարքերը բարենպաստ են անդրադառնում աշխարհի ժողովուրդների մշակութային ժառանգության ընդհանրությունների միավորման խաղաղարար գործընթացի վրա£ Արդեն 7¬րդ անգամ այս նախաձեռնությանն ակտիվորեն մասնակցող Հայաստանը սեպտեմբերի 18¬ին և 19¬ին 36 տարբեր միջոցառումներ անցկացրեց ՀՀ ողջ տարածքում` ակտիվորեն ներգրավելով բոլոր գործող թանգարանները, Երևանից Դիլիջան տեղափոխելով կարևորագույն ծրագրերի իրականացման շղթան£ «Ծաղկաձորի գանձերը» ամենաուշագրավների շարքում էր£ Թեղենիսի արևելյան լանջի երբեմնի սաղարթախիտ անտառների գրկում բնավորված, մեղմ ու առողջարար կլիմայով Հայոց Արշակունիների գահակալության ժամանակներից ի վեր որպես հանգստավայր հանրաճանաչված Ծաղկաձորում գտնվող Օրբելիների ընտանեկան ամառանոցը, որտեղ տոհմիկ մտավորականներից սերող Աբգարի (1849-1912 թթ.) երեք տաղանդաշատ որդիներից միջնեկը` Լևոնն (1882-1958 թթ.) է ծնվել, շուրջ 4 տասնամյակ է, ինչ տուն¬թանգարանի (տնօրինուհի` Մարիա Բունիաթյան) կարգավիճակով հաստատագրված է հայաստանյան մշակութային օջախների ընդգրկուն ցանկում£ Մեկ հարկաբաժնից բաղկացած այս տան վերջին (առանց որևէ նորաոճ ցուցամոլութ յան նշույլի) վերանորոգումից հետո Օրբելիների հյուրընկալ շեմից ներս մտնողները հարակից սրահներում խնամքով տեղակայված անձնական, կենցաղային իրերով, վավերագրերով, լուսանկարներով, տարալեզու հրատարակություններով (շուրջ 1500 ցուցանմուշ) գործնականում ծանոթանում են ոչ միայն Ռուբենի (1880-1943 թթ.), Լևոնի ու Հովսեփի (1887-1961 թթ.) անցած փառահեղ կենսուղուն, այլև ընդօրինակման արժանի ապրելակերպ որդեգրած ողջ տոհմի տարեգրքին£ Հինավուրց կահ¬կարասիով ձևավորված ընտանեկան անկյունում XIX դարասկզբի կյանքի ռիթմն է, կարծես, զգացվում£ Հանճարեղ եղբայրների պապի` Հովսեփ Հովակիմի Օրբելու (1809-1891 թթ.) դիմանկարից հառված խոհուն հայացքով առաջնորդելով դեպի Աբգար որդու Նախիջևանում ծնված առաջնեկի` Ռուբենի աշխատասենյակ£ Լինելով համեստ կարողությունների տեր` Աբգար Օրբելին ոչինչ չի խնայել ուշիմ տղաների ուսման ծախսերը հոգալու համար£ Իշխանական տոհմից սերող հուզառատ ու բծախնդիր կինը` Վարվառա Արղության-Երկայնաբազուկը (1857-1937 թթ.), նույնպես չափազանց բարեկիրթ ու զարգացած (4 լեզվի էր ազատ տիրապետում, լավ նվագում ու երգում) մի անձնավորություն, անքթիթ հետևել է ընտանիքում անառարկելի հեղինակություն վայելող ամուսնու գերնպատակի` զավակների բարձրակարգ կրթության ու դաստիարակության պատշաճ իրագործմանը£ «3 անգամ արական գիմնազիա եմ ավարտել» նրա կատակում հիմքերի հիմքն է ուրվագծվում ապագա խոշորագույն գիտնականների կազմավորմանը աննախադեպ բարենպաստ ընտանեկան միջավայրի£ Թիֆլիսի երրորդ արական գիմնազիայից հետո 3 որդիներն էլ կրթությունը շարունակել են Պետերբուրգում£ Ռուբենը` համալսարանի իրավաբանական ֆակուլտե տում, ապա Ենայում ու Բեռլինում (12 լեզվի է տիրապետել)£ Քութաիսիում ծնված Հովսեփը` պատմաբանասիրականում` հանրահռչակ Նիկողայոս Մառի մերձավոր օգնականն ու արժանի հետնորդը դառնալով£ Իսկ Լևոնը` ռազմաբժշկական ակադեմիայում, ապա, որպես էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնասյուն Պավլովի լավագույն աշակերտ ու աշխատակից, Անգլիայի ու Գերմանիայի հայտնի փորձառական լաբորատորիաներում£ Խստահայաց հոր անդրդվելի կամքով ու բազմաշնորհ մոր անզուգական հոգատարությամբ` նրանց զավակների տոհմական ժառանգական հակումներն ու բնատուր ունակությունները գտնում են հարգարժան կենսակունքը լիավյուն բացահայտման ու ազգապանծ կայացման, որի փայլուն վերջնագծի կանխատեսումը կա դեռևս 1911¬ին Աբգար Օրբելու արտահայտած մտքում. «Շատ ուրախ եմ, որ իմ որդիները գնում են նյութապես անապահով ճանապարհով հանուն գիտության և այն ազգի, որի զավակներն են, և որը բոլորից շատ կարիք ունի հարգանք պարտադրելու ուրիշներին` մարդկությանը տալով գիտության նշանավոր գործիչներ» £ Սա° է ճշմարիտ հայրենասիրությունը£ Այս կենսադիրքորոշմամբ աճեցվեին Օրբելի եղբայրների հետնորդ սերունդները (ի դեպ, նրանք անեղծ վերապրել են թե° դարակազմիկ հեղաբեկումներ, թե° հակոտնյա հասարակարգեր, թե° ստալինյան հալածանքներ), մենք լայնախոհ ու ճկուն տրամաբանությամբ ու նվազագույն կորուստներով կհաղթահարեինք անվերջանալի թվացող երկտասնամյա այս համակողմանի ճգնաժամը£ Եթե, իհարկե, նրանցից յուրաքանչյուրի հոբելյանական տարեդարձը գեթ (ինչպես հիմա Ռուբեն Օրբելու 130-ամյակը) առիթ դարձնեինք նրանց կտակած իմաստության հսկայական գանձարանի որևէ շերտը ազգովի վերարժևորելու և վերստին յուրացնելու համար£ Համաշխարհային մշակույթի պատմությունը ծովերի ու լճերի հատակներից վեր հանելու ուղղությամբ արված անձնվեր գիտահետազոտական աշխատանք ներով Ռուբեն Օրբելին փայլուն հայտնագործություններ արձանագրեց հնագույն քաղաքակրթությունների իրական պատկերը մոռացության խորխորատներից վեր հանելու բնագավառում` դառնալով ստորջրյա հնագիտության ռահվիրաներից (ԽՍՀՄ¬ում` հիմնադիրը) իր գլխավորած արշավախմբով 1939¬ին Բուգ գետից հնագույն մակույկ ու վաղնջական կառույցների բեկորներ դուրս բերելուց ի վեր£ Պատմական աղբյուրների ութնամյա խորազննումով ստեղծեց երբևէ չուսումնասիրված բնագավառի` ջրասուզակային գործի պատմությունը Հին Հռոմից ու Հունաստանից (օրինակ, պարզել է, որ մ. թ. ա. 481-80 թթ. Աքեմենյան Պարսկաստանի նավատորմի դեմ Հունաստանի տարած հաղթանակում վճռորոշ է եղել ջրասուզակների դերը. Լեոնարդո դա Վինչին, ջրասուզական գործի հմուտ գիտակ լինելով, հղացել է ստորջրյա գազային շնչառական սարքը...) մինչև մեր օրերը£ Երկնեց գրքեր («Լեոնարդո դա Վինչին և նրա աշխատանքները ստորջրյա լողի և ընկղմումների միջոցների ստեղծման վերաբերյալ», «Հունաստանի և Հռոմի ջրասուզակները», «Մոսկովյան Ռուսիայի ջրասուզակները»), որոնց նախատիպը չկար ոչ ռուսական, ոչ էլ համաշխարհային գրականության մեջ£ Տուն¬թանգարանի առաջին և չորրորդ սրահներում, դստեր` Ռուսուդան Օրբելու տրամադրած աշխատանքային կահույքի միջավայրում, ժամանակագրական կարգով մատուցվող ցուցանմուշներով պապից Ռուբենին, ապա Լևոն և Հովսեփ թոռներին է անցնում Օրբելիների տան պատմությունը` ընդգծված հարգանքով ներկայացնելով հրաշալի ծնողների դերակատարությունը նրանց ձեռք բերած նվաճումներում£ Գիտամանկավարժական գործունեությունից անցում կատարում հասարակական-քաղաքականին£ Դիմահայաց սրահների երկար միջանցքի ծայրում, թվում է, ուր որ է կհայտնվի տիկին Վարվառան, կբացի դաշնամուրն ու իր անուշ նվագով և երգով կլցնի որդիների աշխատասեն յակները£ Կհասնի նաև սկեսրայրին, ով Լազարյան ճեմարանն ու Մոսկվայի կայսերական համալսարանն ավարտելով` հոգևորական է ձեռնադրվել ու, ծառայելով Պետերբուրգի, Մոսկվայի, Աստրախանի, Քութաիսիի ու Թիֆլիսի հայկական եկեղեցիներում, մի շարք ուսումնասիրություններ տպագրել հայոց լեզվի և հայ եկեղեցու պատմության վերաբերյալ£ Հենց նրանից էլ 5 զավակներից ու բազում թոռներից հատկապես այս երեքին են փոխանցվել գիտական վերլուծական մտքի անպարփակ կարողությունները£ Քիչ թե շատ իրազեկված լինելով Հովսեփ Օրբելու հայագիտական բեղուն գործունեությանը և ամենացայտուն կենսափաստերին (երկար տարիներ Լենինգրադի պետական էրմիտաժի տնօրեն, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի հազարամյա հոբելյանակատարության հիմնասյուն, Անիի ու Վանի, Նախիջևանի ու Արցախի և հայկական մի շարք այլ հնավայրերի մշակութային ժառանգության անզուգական հետազոտող)` թանգարանի այցելուներից (ավաղ` սակավաթիվ) շատերն իրենց համար բացահայտում են ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, Ռազմաբժշկական ակադեմիայի պետ, գեներալ-գնդապետ, Հայաստանի ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լևոն Օրբելու բացառիկ ներդրումների ողջ գամման գիտության ու հասարակական գործունեության բնագավառներում£ Ուշագրավ է, որ իր գիտական փորձերի օբյեկտը հենց ինքն է եղել` մարդու ֆիզիոլոգիական հավանական փոփոխությունները տիեզերական թռիչքի ու սուզանավի մեջ սովորական ու արտակարգ իրավիճակներում գործնականում ճշգրտելիս£ Խոսուն հավաստիք մարդասիրության, անձնվեր ծառայության հայրենիքին£ Անփոխարինելի մարդկային հատկանիշ, որ, գումարվելով անձնական ու հասարակական կյանքում ի հայտ բերած բազում այլ վսեմ արժանիքներին, Օրբելիների ողջ տոհմանվան եզակի արժեքավորությունն է բնութագրում, հոգեմտավոր, բարոյական վեհ նկարագիրը, որի ուսանելի մանրամասներին տեղեկանալով նրանց ընտանեկան ամառանոցային հարկաբաժնում, համազգային հպարտությամբ ես լցվում£ Հայտնվում ես հարակից` Հայոց Իմաստության Արարատ Օրբելի եղբայրների անունը կրող հրապարակում£ Մեղավոր հայացքդ հառում Աշոտ Հովսեփյանի հեղինակած գլխաքանդակներին£ Եվ ակամա սրվում է պատասխանատվության զգացումդ` քո արած ո՞ր գործերով ես արժանի Օրբելիների հետնորդը համարվելու£ :

Շեքսպիրյանն իր շավղից...

Որքան երկարաձգվում է միջազգայինի հավակնությամբ այս թատերափառատոնի անվանումը, այնքան սնանկանում է իրական արժեքավորությունը£ ՀԹԳՄ նախաձեռնած Շեքսպիրյան փառատոնը (նախագահ` Հակոբ Ղազանչյան) շատ ավելի բազմաբովանդակ էր իր նախորդ` մենաներկայացումների ձևաչափով£ Արտերկրի մասնակիցների թիվն ու թատերավարկանիշը ևս անհամեմատ պատկառազդու էր£ Մեծ անգլիացու անվանը մեխանիկորեն կցելով հայ մեծատաղանդ արտիստ Վահրամ Փափազյանինը` կազմակեր պիչները հարկ չհամարեցին գեթ լուսանկարչական ցուցահանդեսով հանրահռչակել մեր բեմի այս անխամրելի գոհարը£ Ինչպես և` մոռացության մատնեցին անզուգական Սիրանույշի 150-ամյա հոբելյանը£ Այս անգամ, սոսկ մուտքի խոսքով, նվիրելով իրենց թատերաշարը հայ շեքսպիրագիտության հիմնասյուն, 1970¬ից Գերմանիայի շեքսպիրյան ընկերությանն անդամագրված, աշխարհաճանաչ Ռուբեն Զարյանի (Ղազանջյանի) 101¬ամյակին, ըստ էության նսեմացրին հետամտած նախնական բարձր առաքելությունը` երևակելով կազմակերպչական ունակությունների զգալի հեղհեղուկությունը նաև£ Քամահրելով հայաստանցի արվեստասերների շեքսպիրագիտությունն ու թատերընկալումը` որպես ներկա փառատոնի խաղացանկի ամենահնչեղ անուն մատուցեցին XX դարի լեգենդար բեմադրիչ Պիտեր Բրուկի վարպետության իմաստալից դասը տաղանդավոր դերասանուհի Միրիամ Գոլդշմիդտի թատերընթերցմամբ` անթարգմանելի` «Warum, warum» («Ինչու, ինչու») վերնագրով գայթակղիչ գրավչություն փորձելով հաղոդել£ Մինչդեռ, հարկ էր ԵԹԿԻ-ում տևական ընթացքն ապահովել այս բարձրարժեք թատերադասի:

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՍՏՂԵՐԸ ՄԻԱՅՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՆ»

-Երաժշտական կրթությունն անհրաժեշտ է` երգը ճիշտ մատուցելու համար. առաջնայինը դա է: Ես, օրինակ, ավարտել եմ կոնսերվատորիայի օպերային վոկալի բաժինը, այնուհետեւ` ասպիրանտուրան:

ԵՄ ապօրինի զավակները

Խնդիրը հրատապ է ոչ միայն Եվրամիության համար ընդհանրապես, այլև դրա անդամ կամ եվրոպական արժեքների հետևորդ պետությունների համար` մասնավորապես£ Եվրոպական վիճակագրական գործակալությունը (Եվրոստատ) հետաքրքիր տվյալներ է հրապարակել այն փոփոխությունների մասին, որոնք կատարվում են ԵՄ երկրների քաղաքացիների կյանքում£ Դիցուք, հետզհետե նվազում է ամուսնանալ ցանկացող երիտասարդների քանակը, մինչդեռ արտաամուսնածին մանուկների քանակը կրկնապատկվել է£ Ուսումնասիրողներին, սակայն, զարմացրել է մեկ այլ փաստ. բոլոր երկրներում տարբեր է պատանեկանից բարձր տարիք ունեցողների հետաքրքրությունը ուսման նկատմամբ£ Պաշտոնական տվյալներով` 1000 եվրոպացիներից ամուսնանում էր 6,3 %¬ը. 20 տարում այդ տոկոսը նվազել է մինչև 4,9£ Թեև առանձին վերցրած, որոշ երկրներում` Դանիայում, Իռլանդիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում, պահպանվել է նախորդ ցուցանիշը£ Համեմատական կարգով ամենաշատ ամուսնությունները կնքվում են Լեհաստանում, ամենաքիչը` Սլովենիայում, Բուլղարիայում, Լյուքսեմբուրգում ու Հունգարիայում£ Ինչ վերաբերում է արտաամուսնական երեխաներին` 1990 թ. նրանց թիվը 17,4 % էր, 2007¬ին` 35,1 %£ Այս «ոլորտում» առաջատարը Էստոնիան է (59 %)£ Շվեդիան, Սլովենիան, Ֆրանսիան և Բուլղարիան քիչ են զիջում մերձբալթյան այդ հանրապետությանը (51-52 %)` ի տարբերություն Հունաստանի (5,9 %), Իտալիայի (17,7%), Լեհաստանի (19,9 %) և Կիպրոսի (8,9 %)£ Ողջ կյանքի ընթացքում գիտելիքները հարստացնելու ձգտումն առկա է միայն առանձին երկրներում£ 2009 թ. տվյալներով` 25-64 տարեկան ուսումնատենչ ազգաբնակչութ յամբ առանձնանում են Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները (17-31,6 %)£ Իսկ հակառակ բևեռում են Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան (1,4-2,7 %)£ Կարևոր է ընդգծել, որ Եվրոպայում կանայք ավելի մեծ ուշադրություն են հատկացնում կրթությանը, քան տղամարդիկ£ :

8 շաբաթ բանտում

Լոնդոնի Հայբերի¬Կորներ մարզային դատարանն անցյալ շաբաթ 8-շաբաթյա բանտային կալանքի է դատապարտել բրիտանացի ճանաչված երգիչ Ջորջ Մայքլին£ Թմրանյութեր օգտագործած վիճակում մեքենա վարելու պատճառով կալանքից բացի, նա նաև տուգանք կվճարի` մարիխուանա պահելու համար£ Մեր ընթերցողը պետք է հիշի` 2 ամիս առաջ երգիչն իր մեքենայով մխրճվել է լուսանկարչական մի խանութի շենք£ Մի քանի ժամ ոստիկանությունում անցկացնելուց հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել£ Օրեր առաջ նա իրեն մեղավոր է ճանաչել` թմրանյութեր պահելու համար, և 1250 ֆունտ ստեռլինգ տուգանք վճարել£ :

Հայտնաբերվել են... ինքնաթիռներ

Այն էլ` Համաշխարհային 2¬րդ պատերազմի մասնակից£ 1988¬ին «Դոլինա» արշավախումբը հիմնադրողներն իմացել են, իհարկե, որ երբեմնի Խորհրդային երկրի տարբեր անկյուններում շարունակում են «աննկատ» մնալ ռազմական տեխնիկայի մնացորդները£ Եվ որոնողները մինչ օրս գտնում են ռազմատեխնիկա, անձնական իրեր, ինչպես նաև զինվորների աճյուններ£ Անցյալ շաբաթ էլ արշավախմբի ջոկատներից մեկը Նովգորոդի մարզի Ստարոռուսսկի շրջանում 2 ինքնաթիռ է հայտնաբերել£ 1941-44 թթ. Կարմիր բանակի զորքերը կատաղի մարտեր են մղել նաև այս տարածքներում£ - Գտնվել են ԻԼ-4 հեռավոր ռմբակոծիչ և ԻԼ-2 գրոհիչ£ Աշխատանքներ են տարվում` ինքնաթիռները բարձրացնելու համար. դրանցից մեկի անձնակազմի անդամների ազգանուններն արդեն հաստատված են,¬ տեղեկացրել են «Դոլինա»¬ի շտաբում£ :

Ստրկության դարաշրջանը թեև անցել է

Ղրիմի միլիցիայի աշխատակիցները ստրկությունից փրկել են Ուզբեկստանի 11 քաղաքացիների, որոնք պահվում էին Սիմֆերոպոլի 3 բնակիչների մոտ (տեղեկացրել է ծՏՉօռ ՐպչՌՏվ գործակալությունը)£ Նրանց ապօրինաբար և ստիպողաբար պահել ու աշխատեցրել են կիսանկուղային հացի փռում, որտեղ գիշերը թոնրում բաղարջ են թխել, ցերեկը` քնել£ Մերօրյա այդ ստրուկներից վերցրել են անձնագրերը և երբեմն թույլ են տվել միայն մոտակա խանութ գնալ£ Մի մասին էլ պահել ու աշխատեցրել են ավելի դաժան պայմաններում` վանդակապատ պատուհաններով և մետաղադուռ նկուղում, իսկ բակում` կատաղած շներ£ «Ստրկատերերը» բացահայտված ու ձերբակալված են. նրանց դեմ քրգործ է հարուցվել` մարդկանց առևտուր հոդվածով£ Նման հանցագործությունը պատժելի է 5-12 տարվա ազատազրկմամբ£ Ինչ վերաբերում է ստրկացվածներին` նրանց անձնագրերը վերադարձվել են և հետաքննության ավարտից հետո նրանք տուն կգնան£ Ոչինչ` որ ձեռնունայն, գոնե ազատությունը վերագտած£ Պարզվում է` Ղրիմում սակավադեպ չեն նման երևույթները£ Միջինասիական հանրապետություններից ամռանն այստեղ աշխատանք որոնողներին պարզապես որսում են խաբելում հմտացած գործարարները, վերցնելով նրանց անձնագրերը` որպեսզի փախչելու հնար չունենան, և ստիպում են անվճար աշխատել իրենց արհեստանոցներում ու փռերում£ Բայց արդյո՞ք միայն Ղրիմում է առկա այսպիսի շահագործումը£ :

Անցյալ կոչվող մահակից չես խուսափի

Ֆրանսիայի գրախանութներում մեծ աշխուժություն է առաջացրել Բեսմա Լաուրիի «Կառլա. գաղտնի մի կյանք» գիրքը£ Երկրի առաջին տիկնոջ ոչ պաշտոնական այս կենսագրությունը, իհարկե, զայրացրել է Ֆրանսիայի նախագահ նրա ամուսնուն` Նիկոլյա Սարկոզիին և լարել ընթերցողների հետաքրքությունը£ Գրքի հեղինակը զրուցել է շուրջ 100 հոգու, մեծամասամբ տղամարդկանց հետ, ովքեր նկարագրել են իրենց ու իրենց ծանոթների սիրային կապերը Կառլա Բրունիի հետ£ Գրքում զետեղված են նաև տիկնոջ համադասարանցիների, գործընկերների, նույնիսկ նրա ծեր դայակի պատմածները£ Չի հաջողվել զրուցել միայն գլխավոր հերոսուհու հետ. Կառլան հրաժարվել է գրքի համար հարցազրույց տալ£ Իսկ գրող¬լրագրող Բեսմա Լաուրին ասել է, որ եթե դատական պատասխանատվությունից չզգուշանար` կարող էր շատ ավելի անկեղծ լինել գիրքը շարադրելիս£ Ներկայացված առանձին դրվագների մասին խոսվել է նաև նախկինում£ Օրինակ` որ Կառլան կոմպոզիտոր և բիզնեսմեն Ալբերտո Բրունի¬Թեդեսկիի խորթ դուստրն է£ Կամ, պատմվում է, թե Նիկոլյա Սարկոզիի հետ ամուսնանալուց հետո շրջագայության է մեկնել իր նախկին 3 սիրեկանների հետ£ Բ. Լաուրիի վարկածով` իտալուհին դա արել է` նորաթուխ ամուսնուն նվաստացնելու համար£ Ինչ վերաբերում է նրա սիրեկաններին ընդհանրապես, ապա Ֆրանսիայում ճանաչված անհատականությունների կոնկրետ անուններ են նշվում£ Նրանց շարքում է և տիկնոջ պլաստիկ վիրաբույժը, ում հետ Բրունին, իբր, սերտ հարաբերություններ է ունեցել 20 տարի և ով մշտապես նրա արտաքինը թարմ է պահել բոտոքս ներարկելով£ Ի դեպ` արտաքինը բարեփոխելու առաջին վիրահատությունը Կառլան կատարել է 16 տարեկանում£ Հոգեբանական նկարագրի առումով` Կ. Բրունին, պարզվում է խանդոտ է, բայց հիվանդագին ձգտում ունի կոտրել տղամարդկանց սրտերը£ Մի խոսքով` անպատասխան է մնում թերևս միայն մեկ հարց. ի՞նչ ազդեցություն ունի Կառլա Բրունին` Նիկոլյա Սարկոզիի ընդունելիք քաղաքական որոշումների վրա£ Իսկ նման հարցերի պատասխանը, որպես կանոն, հնչում է քաղառաջնորդի` պաշտոնից հեռանալուց առնվազն 1 տարի հետո£ Դե, բացի այդ էլ, Ելիսեյան պալատի բոլոր գաղտնիքները մեկ գրքով չես բացահայտի£ :

-1,5 միլիարդ եվրո

Իտալիայի իրավապահ մարմինները 1,5 մլրդ եվրո գումար են բռնագանձել սիցիլիացի մի գործարարից, ով կասկածվում է «Կոզա Նոստրա» հանցավոր խմբի հետ կապեր ունենալու մեջ£ Սա իտալական մաֆիայի ողջ պատմության ամենախոշոր բռնագրավումն է£ Այլընտրանքային էներգետիկայի ոլորտում հաջողության հասած 54-ամյա ձեռնարկատեր Վիտո Նիկաստրին ձերբակալվել է անցյալ տարի` սիցիլիական մաֆիայի ղեկավար Մատեո Մեսին Դենարոյի հետ կապեր ունենալու կասկածանքով£ Հետաքննության տվյալներով` Նիկաստրին, որը բազմաթիվ հողմաղացներ կառուցելու համար ստացել է «Քամու արքա» մականունը, իր «բնապահպանական» բիզնեսն օգտագործել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը լվանալու նպատակով£ Անցյալ շաբաթ ավարտված քննչական գործողությունների ընթացքում ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել ավելի քան 40 ընկերություններ, հարյուրավոր հողամասեր, շքեղ մեքենաներ, առանձնատներ, զբոսանավեր, արժեթղթեր և տասնյակ ընթացիկ հաշիվներ£ ՆԳ նախարար Ռոբերտո Մարոնիի խոսքերով` բռնագանձված ունեցվածքը ռեկորդային է` իտալական մաֆիայի դեմ պայքարողների համար£ Ի դեպ, Իտալիայում 5 հիմնական մաֆիոզ միավորումներ կան. «Կոզա Նոստրան»` Սիցիլիայում, «Նդրանգետան»` Կալաբրիայի մարզում, «Կամոռան»` Նեպալում ու նրա մերձակայքում, «Սակրա կորոնա ունիտան»` Սարդինիա կղզում£ Իսկ Ապուլիա մարզում հայտնի քրեական կազմակերպությունը կոչվում է հենց «Մաֆիա»£ :

Մենակությունն ու ինքնասպանների ինտերնետ¬ակումբները

Ինքնասպանության ուղղվածության ինտերնետ¬ընկերակցություններն ու «Ինքնասպանների» ակումբները ծանր հոգեվիճակում հայտնվածներին բարոյապես աջակցելու կամ օգնելու փոխարեն, կարող են նրան մղել` վերջակետ դնելու սեփական կյանքին£ Հոգեբանա-բժշկա-սոցիալական աջակցության «Օզոն» կենտրոնի տնօրեն, բժշկական գիտ. թեկնածու, հոգեբան Եվգենի Ցիմբալայի տվյալներով` ամեն տարի 14-18 տարեկան ավելի քան 2,5 հազար ռուսաստանցի դեռահասներ ինքնասպան են լինում£ - Որքան մեծ է երեխան, այնքան բարձր է ինքնասպանության մղումը£ Ռուսաստանի (ՌԴ վիճակագրության-խմբ.) տվյալներով, 5-9 տարեկանների շրջանում արձանագրվում է տարեկան 50 ինքնաոչնչացում. 10-14 տարեկանների շրջանում` 250, իսկ 14-18 տարեկանների կողմից` 2,5 հազար,¬ ասել է նա£ Պատճառը հոգեբանական անբարեպատեհ գործոններն են. դիցուք` դժբախտ սեր, քննություններից «կտրվելը» կամ ծնողների ու ընկերների հետ հարաբերվել չկարողանալը£ Մասնագետների պնդմամբ` ինքնասպանության փորձեր ավելի հաճախ կատարում են աղջիկները£ Սակայն հոգեթերապևտ Կոնստանտին Օլխովոյը կյանքին վերջ տալու տրամադրությունը խորացնող մեկ այլ հանգամանք էլ է նշել. դեռահասները կարող են օգտվել դեռահասների ինտերնետ¬ֆորումներից, բայց «դա ամենասարսափելին է»£ Ռուսական ինտերնետում ինքնասպանությանը նվիրված բազմաթիվ կայքեր կան£ Դրանց կազմակերպիչներն առաջարկում են «բաց տեքստով» քննարկել մահվան ու ինքնասպանության մանրամասները` կարծելով, թե դա «կօգնի` հետ պահել ճակատագրական քայլից»£ Բայց այդ կերպ` ինքնասպանության զանազան ձևերի մասին պատմութ յունները (թունավորում, էլեկտրահարում…) նաև նրանց հուշող գործոն են դառնում£ - Այդ կայքերը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդում են ինքնասպանության հասկացությունը,¬ ասել է հոգեթերապևտը£ Այնպես որ, մենակությունն ու ինտերնետային խորհրդատվությունը խորացնում են կյանքից ինքնազրկման հակումները£ Ռուսաստանում սեպտեմբերից գործում է անվճար հեռախոսակապ, որով հուսալքվածները կարող են մասնագետի օգնություն ստանալ` չհայտնելով իրենց ով լինելը£ :

Մարադոնան ուզում է

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ցանկանում է գլխավորել Պորտուգալիայի ազգային թիմը£ Վերջինս առանց մարզիչ է մնացել` հակադոպինգային կոմիտեի ներկայացուցիչների հետ բախումների պատճառով Կառլուշ Քեյռուշի հեռացվելուց հետո£ - Դա ճիշտ է. Մարադոնան հետաքրքրված է այդ աշխատանքով,¬ հայտարարել է Արգենտինայի հավաքականի հարցերով մասնագետ Ալեխանդրո Մանկուսոն£¬ Նա կցանկանար իրեն փոձել Պորտուգալիայի հավաքականի մարզչի դերում, սակայն առայժմ նրա հետ ոչ մեկը կապ չի հաստատել£ Իր այս ցանկությամբ Մարադոնան միակը չէ£ Պորտուգալական թիմի ղեկավարի թեկնածուների շարքում նշվում են նաև «Սպորտինգի» նախկին մարզիչ Պաուլ Բենտի, ինչպես և արգենտինացիներ Խոսե Պեկերմանի ու 2010¬ի աշխարհի առաջնության ժամանակ Մեքսիկայի հավաքականի ղեկավար Խոսե Ագիռեի անունները£ :

Հնդկացորենը` դեղատներում

Տարօրինակ է թվում, բայց փաստ է. շաքարախտով հիվանդ մոսկվացիք այսուհետև իրենց համար ամենաօգտակար այս մթերքը կարող են ձեռք բերել նաև պոլիկլինիկա ներում. անցած շաբաթավերջին հայտարարել է պարենային պաշարների գերատեսչության ղեկավար Ալ. Բաբուրինը£ Ու դա ինքնանպատակ քայլ չէ£ - Կա քաղաքապետի հանձնարարականը. շաքարախտով հիվանդների համար հնդկացորենը (չՐպփՍՈ) մենք կիրացնենք պոլիկլինիկաների միջոցով, այլ ոչ թե խանութնե րում,¬ նշել է Բաբուրինը` հավելելով, որ մայրաքաղաքի իշխանությունները պատրաստ են իջեցնել այդ մթերքի գինը ու շուկայականից ցածր գներով վաճառել£ Նա անդրադարձել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սննդի այս տեսակի խուճապային պահանջարկին` ընդգծելով, որ մարդիկ սկսել են տներում հնդկաձավար կուտակել, մինչդեռ դրա պահպանման ժամկետը 3-4 ամիս է£ Հավաստիացնելով, որ Մոսկվայի պահեստներում ավելի քան 500 տոննա հնդկացորեն կա, իշխանությունները փորձում են մեղմել խուճապը£ Իսկ այդ պարենն իսկապես անհետացել է որոշ խանութներից. պատճառն այն է, որ վերջիններս հրաժարվում են այն գնել բարձրացված գներով£ :