Իմաստության Արարատ Օրբելիները


Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերի հավաստմամբ` շուրջ 25 տարի 50 պետությունների վավերացրած մշակութային համաձայնագրի շրջանակներում անցկացվող «Եվրոպական գիշերներ» և «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շարքերը բարենպաստ են անդրադառնում աշխարհի ժողովուրդների մշակութային ժառանգության ընդհանրությունների միավորման խաղաղարար գործընթացի վրա£ Արդեն 7¬րդ անգամ այս նախաձեռնությանն ակտիվորեն մասնակցող Հայաստանը սեպտեմբերի 18¬ին և 19¬ին 36 տարբեր միջոցառումներ անցկացրեց ՀՀ ողջ տարածքում` ակտիվորեն ներգրավելով բոլոր գործող թանգարանները, Երևանից Դիլիջան տեղափոխելով կարևորագույն ծրագրերի իրականացման շղթան£ «Ծաղկաձորի գանձերը» ամենաուշագրավների շարքում էր£ Թեղենիսի արևելյան լանջի երբեմնի սաղարթախիտ անտառների գրկում բնավորված, մեղմ ու առողջարար կլիմայով Հայոց Արշակունիների գահակալության ժամանակներից ի վեր որպես հանգստավայր հանրաճանաչված Ծաղկաձորում գտնվող Օրբելիների ընտանեկան ամառանոցը, որտեղ տոհմիկ մտավորականներից սերող Աբգարի (1849-1912 թթ.) երեք տաղանդաշատ որդիներից միջնեկը` Լևոնն (1882-1958 թթ.) է ծնվել, շուրջ 4 տասնամյակ է, ինչ տուն¬թանգարանի (տնօրինուհի` Մարիա Բունիաթյան) կարգավիճակով հաստատագրված է հայաստանյան մշակութային օջախների ընդգրկուն ցանկում£ Մեկ հարկաբաժնից բաղկացած այս տան վերջին (առանց որևէ նորաոճ ցուցամոլութ յան նշույլի) վերանորոգումից հետո Օրբելիների հյուրընկալ շեմից ներս մտնողները հարակից սրահներում խնամքով տեղակայված անձնական, կենցաղային իրերով, վավերագրերով, լուսանկարներով, տարալեզու հրատարակություններով (շուրջ 1500 ցուցանմուշ) գործնականում ծանոթանում են ոչ միայն Ռուբենի (1880-1943 թթ.), Լևոնի ու Հովսեփի (1887-1961 թթ.) անցած փառահեղ կենսուղուն, այլև ընդօրինակման արժանի ապրելակերպ որդեգրած ողջ տոհմի տարեգրքին£ Հինավուրց կահ¬կարասիով ձևավորված ընտանեկան անկյունում XIX դարասկզբի կյանքի ռիթմն է, կարծես, զգացվում£ Հանճարեղ եղբայրների պապի` Հովսեփ Հովակիմի Օրբելու (1809-1891 թթ.) դիմանկարից հառված խոհուն հայացքով առաջնորդելով դեպի Աբգար որդու Նախիջևանում ծնված առաջնեկի` Ռուբենի աշխատասենյակ£ Լինելով համեստ կարողությունների տեր` Աբգար Օրբելին ոչինչ չի խնայել ուշիմ տղաների ուսման ծախսերը հոգալու համար£ Իշխանական տոհմից սերող հուզառատ ու բծախնդիր կինը` Վարվառա Արղության-Երկայնաբազուկը (1857-1937 թթ.), նույնպես չափազանց բարեկիրթ ու զարգացած (4 լեզվի էր ազատ տիրապետում, լավ նվագում ու երգում) մի անձնավորություն, անքթիթ հետևել է ընտանիքում անառարկելի հեղինակություն վայելող ամուսնու գերնպատակի` զավակների բարձրակարգ կրթության ու դաստիարակության պատշաճ իրագործմանը£ «3 անգամ արական գիմնազիա եմ ավարտել» նրա կատակում հիմքերի հիմքն է ուրվագծվում ապագա խոշորագույն գիտնականների կազմավորմանը աննախադեպ բարենպաստ ընտանեկան միջավայրի£ Թիֆլիսի երրորդ արական գիմնազիայից հետո 3 որդիներն էլ կրթությունը շարունակել են Պետերբուրգում£ Ռուբենը` համալսարանի իրավաբանական ֆակուլտե տում, ապա Ենայում ու Բեռլինում (12 լեզվի է տիրապետել)£ Քութաիսիում ծնված Հովսեփը` պատմաբանասիրականում` հանրահռչակ Նիկողայոս Մառի մերձավոր օգնականն ու արժանի հետնորդը դառնալով£ Իսկ Լևոնը` ռազմաբժշկական ակադեմիայում, ապա, որպես էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնասյուն Պավլովի լավագույն աշակերտ ու աշխատակից, Անգլիայի ու Գերմանիայի հայտնի փորձառական լաբորատորիաներում£ Խստահայաց հոր անդրդվելի կամքով ու բազմաշնորհ մոր անզուգական հոգատարությամբ` նրանց զավակների տոհմական ժառանգական հակումներն ու բնատուր ունակությունները գտնում են հարգարժան կենսակունքը լիավյուն բացահայտման ու ազգապանծ կայացման, որի փայլուն վերջնագծի կանխատեսումը կա դեռևս 1911¬ին Աբգար Օրբելու արտահայտած մտքում. «Շատ ուրախ եմ, որ իմ որդիները գնում են նյութապես անապահով ճանապարհով հանուն գիտության և այն ազգի, որի զավակներն են, և որը բոլորից շատ կարիք ունի հարգանք պարտադրելու ուրիշներին` մարդկությանը տալով գիտության նշանավոր գործիչներ» £ Սա° է ճշմարիտ հայրենասիրությունը£ Այս կենսադիրքորոշմամբ աճեցվեին Օրբելի եղբայրների հետնորդ սերունդները (ի դեպ, նրանք անեղծ վերապրել են թե° դարակազմիկ հեղաբեկումներ, թե° հակոտնյա հասարակարգեր, թե° ստալինյան հալածանքներ), մենք լայնախոհ ու ճկուն տրամաբանությամբ ու նվազագույն կորուստներով կհաղթահարեինք անվերջանալի թվացող երկտասնամյա այս համակողմանի ճգնաժամը£ Եթե, իհարկե, նրանցից յուրաքանչյուրի հոբելյանական տարեդարձը գեթ (ինչպես հիմա Ռուբեն Օրբելու 130-ամյակը) առիթ դարձնեինք նրանց կտակած իմաստության հսկայական գանձարանի որևէ շերտը ազգովի վերարժևորելու և վերստին յուրացնելու համար£ Համաշխարհային մշակույթի պատմությունը ծովերի ու լճերի հատակներից վեր հանելու ուղղությամբ արված անձնվեր գիտահետազոտական աշխատանք ներով Ռուբեն Օրբելին փայլուն հայտնագործություններ արձանագրեց հնագույն քաղաքակրթությունների իրական պատկերը մոռացության խորխորատներից վեր հանելու բնագավառում` դառնալով ստորջրյա հնագիտության ռահվիրաներից (ԽՍՀՄ¬ում` հիմնադիրը) իր գլխավորած արշավախմբով 1939¬ին Բուգ գետից հնագույն մակույկ ու վաղնջական կառույցների բեկորներ դուրս բերելուց ի վեր£ Պատմական աղբյուրների ութնամյա խորազննումով ստեղծեց երբևէ չուսումնասիրված բնագավառի` ջրասուզակային գործի պատմությունը Հին Հռոմից ու Հունաստանից (օրինակ, պարզել է, որ մ. թ. ա. 481-80 թթ. Աքեմենյան Պարսկաստանի նավատորմի դեմ Հունաստանի տարած հաղթանակում վճռորոշ է եղել ջրասուզակների դերը. Լեոնարդո դա Վինչին, ջրասուզական գործի հմուտ գիտակ լինելով, հղացել է ստորջրյա գազային շնչառական սարքը...) մինչև մեր օրերը£ Երկնեց գրքեր («Լեոնարդո դա Վինչին և նրա աշխատանքները ստորջրյա լողի և ընկղմումների միջոցների ստեղծման վերաբերյալ», «Հունաստանի և Հռոմի ջրասուզակները», «Մոսկովյան Ռուսիայի ջրասուզակները»), որոնց նախատիպը չկար ոչ ռուսական, ոչ էլ համաշխարհային գրականության մեջ£ Տուն¬թանգարանի առաջին և չորրորդ սրահներում, դստեր` Ռուսուդան Օրբելու տրամադրած աշխատանքային կահույքի միջավայրում, ժամանակագրական կարգով մատուցվող ցուցանմուշներով պապից Ռուբենին, ապա Լևոն և Հովսեփ թոռներին է անցնում Օրբելիների տան պատմությունը` ընդգծված հարգանքով ներկայացնելով հրաշալի ծնողների դերակատարությունը նրանց ձեռք բերած նվաճումներում£ Գիտամանկավարժական գործունեությունից անցում կատարում հասարակական-քաղաքականին£ Դիմահայաց սրահների երկար միջանցքի ծայրում, թվում է, ուր որ է կհայտնվի տիկին Վարվառան, կբացի դաշնամուրն ու իր անուշ նվագով և երգով կլցնի որդիների աշխատասեն յակները£ Կհասնի նաև սկեսրայրին, ով Լազարյան ճեմարանն ու Մոսկվայի կայսերական համալսարանն ավարտելով` հոգևորական է ձեռնադրվել ու, ծառայելով Պետերբուրգի, Մոսկվայի, Աստրախանի, Քութաիսիի ու Թիֆլիսի հայկական եկեղեցիներում, մի շարք ուսումնասիրություններ տպագրել հայոց լեզվի և հայ եկեղեցու պատմության վերաբերյալ£ Հենց նրանից էլ 5 զավակներից ու բազում թոռներից հատկապես այս երեքին են փոխանցվել գիտական վերլուծական մտքի անպարփակ կարողությունները£ Քիչ թե շատ իրազեկված լինելով Հովսեփ Օրբելու հայագիտական բեղուն գործունեությանը և ամենացայտուն կենսափաստերին (երկար տարիներ Լենինգրադի պետական էրմիտաժի տնօրեն, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի հազարամյա հոբելյանակատարության հիմնասյուն, Անիի ու Վանի, Նախիջևանի ու Արցախի և հայկական մի շարք այլ հնավայրերի մշակութային ժառանգության անզուգական հետազոտող)` թանգարանի այցելուներից (ավաղ` սակավաթիվ) շատերն իրենց համար բացահայտում են ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, Ռազմաբժշկական ակադեմիայի պետ, գեներալ-գնդապետ, Հայաստանի ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լևոն Օրբելու բացառիկ ներդրումների ողջ գամման գիտության ու հասարակական գործունեության բնագավառներում£ Ուշագրավ է, որ իր գիտական փորձերի օբյեկտը հենց ինքն է եղել` մարդու ֆիզիոլոգիական հավանական փոփոխությունները տիեզերական թռիչքի ու սուզանավի մեջ սովորական ու արտակարգ իրավիճակներում գործնականում ճշգրտելիս£ Խոսուն հավաստիք մարդասիրության, անձնվեր ծառայության հայրենիքին£ Անփոխարինելի մարդկային հատկանիշ, որ, գումարվելով անձնական ու հասարակական կյանքում ի հայտ բերած բազում այլ վսեմ արժանիքներին, Օրբելիների ողջ տոհմանվան եզակի արժեքավորությունն է բնութագրում, հոգեմտավոր, բարոյական վեհ նկարագիրը, որի ուսանելի մանրամասներին տեղեկանալով նրանց ընտանեկան ամառանոցային հարկաբաժնում, համազգային հպարտությամբ ես լցվում£ Հայտնվում ես հարակից` Հայոց Իմաստության Արարատ Օրբելի եղբայրների անունը կրող հրապարակում£ Մեղավոր հայացքդ հառում Աշոտ Հովսեփյանի հեղինակած գլխաքանդակներին£ Եվ ակամա սրվում է պատասխանատվության զգացումդ` քո արած ո՞ր գործերով ես արժանի Օրբելիների հետնորդը համարվելու£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ