ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ Է ԱՌԱՅԺՄ


Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գոյությունը փոքր¬ինչ իմաստավորելու հերթական փորձն է ձեռնարկվել£ Ըստ երևույթին պետական միջոցներից սնվող կառույցը լուծարելու կամ դրա գործունեությանը որոշակի նպատակահարմարություն հաղորդելու` վերջին շրջանում հաճախակիացած հորդորներն անարդյունք չեն անցել£ Եվ հիմա փորձեր են արվում` գոնե վերափոխումներ իրականացնել, որոնց արդյունքները թեև առայժմ անհայտ ու անկանխատեսելի են, սակայն կարելի է կարծել, որ ներկայիս լճացումը հաղթահարելու ուղղությամբ կոնկրետ քայլ է իրականացվում£ Հայտնի է, որ մրցակցության պաշտպանության մասին նոր օրինագիծ է պատրաստվում, ինչը ոչ միայն գործող օրենքի չափազանց անկատար լինելն է փաստում, այլ միաժամանակ հանձնաժողովի գործունեությունը կատարելագործելու հրատապությունը£ Թվում է, թե տեղի է ունենում այն, ինչը վաղուց էր անհրաժեշտ ու սպասելի. կառույցի իրավասությունները զգալիորեն ընդլայնվում են, իսկ իրավախախտ տնտեսվարողների տուգանքների չափերը` շոշափելիորեն բազմապատկվում... Այստեղ է, որ պետք է ու կարելի է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու հետո, երբ ՏՄՊՊՀ¬ն փորձ անի հերթական անգամ տուգանել, դիցուք` այս պահի ռեկորդակրին` «Ալեքս Գրիգին»£ Հայտնի է, որ օղիներ կեղծելու մեծ փորձ ու համարում ունեցող տնտեսվարողը մինչև հիմա սիրով է վճարել իրեն հասանելիք 500 հազար դրամի տուգանքը` չփոխելով իր գործելաոճը£ Տուգանքի նոր դրույքաչափը, սակայն, հավանաբար ամեն ինչ գլխիվայր կշրջի. եթե վճարվելիքը հետայսու տվյալ տնտեսվարողի շահույթի 0,1 տոկոսի չափով հաշվարկվի, ապա նույն «Ալեքս Գրիգի» դեպքում այն տասնյակ միլիոնավոր դրամներ կկազմի£ Մյուս կողմից, սակայն, կասկածից վեր է, որ նոր օրենքը չէ, որ Հայաստանում արմատախիլ է անելու խմիչք (կամ ցանկացած այլ ապրանք) կեղծելու ավանդույթը, և Սամվել Ալեքսանյանն էլ, տուգանքի չափի մասին լսելով, կեղծված օղու տվյալ պահի ողջ խմբաքանակը հաստատ վշտից ինքն անձամբ չի խմելու£ Պարզապես տեղի է ունենալու այն, ինչն արդեն արձանագրվել է դեղ ներկրող ընկերությունների պարագայում£ Դատարանները հեղեղվելու են համապատասխան հայցերով, և ամեն ինչ հավանաբար նորից մեծամասամբ տնտեսվարողների օգտին է որոշվելու£ Իսկ մինչ այդ մրցակցային հարաբերությունների կանոնակարգման շրջանակներում ձեռքի հետ հերթական հարվածն է ուղղվելու փոքր ու միջին բիզնեսին£ Ստացվելու է, որ նշված 0,1 տոկոս կամ 300 հազար դրամի տուգանքը հենց վերջիններիս համար է£ Առաջին հայացքից հավասարության տպավորությունը կարելի է նույնիսկ ուրախացնող համարել` հիմնավորմամբ, թե օրենքը բոլորի համար է, ու խոշորների պարագայում տուգանքները տասնյակ միլիոններով, իսկ մանր ու միջին տնտեսվարողների դեպքում 1000 դոլարից էլ պակաս չափաբաժնով է հաշվվելու£ Սակայն եթե առաջին դեպքում, դատելով փորձից ու լավ ծանոթ լինելով խոշորների գործելաոճին, կարելի է պատկերացնել, թե նրանք ինչպես են իրենց հարցերը լուծելու£ Ուրեմն վստահ կարելի է լինել, որ ՏՄՊՊՀ¬ի թակարդում մնալու է միայն միջին ու փոքր բիզնեսը£ Այսինքն, միանգամայն ողջունելի թվացող օրենսդրական բարեփոխումները թեկուզ անուղղակիորեն, բայց ճգնաժամից ու մյուս խնդիրներից հևասպառ եղած սահմանափակ շրջանառություն ունեցող տնտեսվարողների դեմ կարող են ուղղվել£ Ինչ խոսք, տնտեսական մրցակցության կարգավորմանն ուղղված նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ողջունելի կարելի է համարել` բացառությամբ փոքր բիզնեսը ճնշելու հավանական հետևանքների£ Եվ տարօրինակն էլ այն է, որ ստեղծված անհամամասնության հիմնական շարժառիթը միջազգային փորձ կոչվածի ուղղակի ընդօրինակումն է, ինչն էլ հերթական անգամ ապացուցում է, որ երաշխիքներ չկան, թե դրսում հաջողություն գրանցած ամեն ձեռնարկ կարող է նույն արդյունավետությունն ունենալ նաև մեր հանրապետությունում£