Շեքսպիրյանն իր շավղից...


Որքան երկարաձգվում է միջազգայինի հավակնությամբ այս թատերափառատոնի անվանումը, այնքան սնանկանում է իրական արժեքավորությունը£ ՀԹԳՄ նախաձեռնած Շեքսպիրյան փառատոնը (նախագահ` Հակոբ Ղազանչյան) շատ ավելի բազմաբովանդակ էր իր նախորդ` մենաներկայացումների ձևաչափով£ Արտերկրի մասնակիցների թիվն ու թատերավարկանիշը ևս անհամեմատ պատկառազդու էր£ Մեծ անգլիացու անվանը մեխանիկորեն կցելով հայ մեծատաղանդ արտիստ Վահրամ Փափազյանինը` կազմակեր պիչները հարկ չհամարեցին գեթ լուսանկարչական ցուցահանդեսով հանրահռչակել մեր բեմի այս անխամրելի գոհարը£ Ինչպես և` մոռացության մատնեցին անզուգական Սիրանույշի 150-ամյա հոբելյանը£ Այս անգամ, սոսկ մուտքի խոսքով, նվիրելով իրենց թատերաշարը հայ շեքսպիրագիտության հիմնասյուն, 1970¬ից Գերմանիայի շեքսպիրյան ընկերությանն անդամագրված, աշխարհաճանաչ Ռուբեն Զարյանի (Ղազանջյանի) 101¬ամյակին, ըստ էության նսեմացրին հետամտած նախնական բարձր առաքելությունը` երևակելով կազմակերպչական ունակությունների զգալի հեղհեղուկությունը նաև£ Քամահրելով հայաստանցի արվեստասերների շեքսպիրագիտությունն ու թատերընկալումը` որպես ներկա փառատոնի խաղացանկի ամենահնչեղ անուն մատուցեցին XX դարի լեգենդար բեմադրիչ Պիտեր Բրուկի վարպետության իմաստալից դասը տաղանդավոր դերասանուհի Միրիամ Գոլդշմիդտի թատերընթերցմամբ` անթարգմանելի` «Warum, warum» («Ինչու, ինչու») վերնագրով գայթակղիչ գրավչություն փորձելով հաղոդել£ Մինչդեռ, հարկ էր ԵԹԿԻ-ում տևական ընթացքն ապահովել այս բարձրարժեք թատերադասի: Այս պարագայում թերահավատությամբ ես ընդունում ՀՀ մշակույթի նախարարի ուղերձի լավատեսական միտումը. «Փառատոնը դիտարկելով միայն շեքսպիրյան թեմաների շրջանակներում, կազմակերպիչները ողջունելի հնարամտությամբ ապահովել են ոչ միայն նրա ինքնատիպությունը, այլև երկարակեցությունը...»£ Եթե պետական 7,5 մլն ֆինանսական ներարկումը և Լվովի «ԹՏրՍՐպրպվՌպ» թատրոնի մասնակցությունն ապահոված «ուկրաինահայերի» ու Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի նյութական աջակցությունը միասնաբար հարկավոր դրամագլուխը չէին կազմում նոր մեկնարկին պատշաճ ներկայացուցչական շուք ու իմաստավորում հաղորդելու համար, խելամիտ չէ՞ր լինի հրաժարվել միջազգայինի համարումից ու ապավինել սոսկ հանրապետականին£ Մանավանդ` 10 ներկայացումներից 7¬ը «տեղական արտադրության» են£ Փառք ու պատիվ մեր թատերախմբերին. ամենայն լրջությամբ էին պատրաստվել այս փառատոնին£ Հատկապես սունդուկյանցիները, դրամատիկցիները, աբելյանցիներն ու Տիկնիկայինը£ Սեպտեմբերի 15¬ին «Մակբեթ»¬ով (բեմադրիչ` Վահան Բադալյան) ընթացքի մեջ մտած փառատոնը, լվովցիների բացօթյա «Պրոսպերո»¬ով իր ավարտը կազդարարի 24¬ին` Անգլիական այգում£ Հուսանք, կարելի կլինի հանրագումարում ինչ¬ինչ «ներկրված» հոգևոր թատերալիցքեր քաղել իտալացիներից կամ ուկրաինացիներից£ Շեքսպիրյանն իր միջազգային շավղից, կարծես, դուրս է սահում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ