Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ


Անհանգիստ բաբախող, կարեկից մի սիրտ… Անհուն, անեզր, անափ ու ծայրեծայր լեցուն մի հոգի, որտեղ տեղ ունեն բոլորը` իրենց հոգսերով, դժվարություններով… Անսահման բարություն ու ջերմություն ճառագող ժպտուն աչքեր… Ֆելիքս Բախչինյան... անուն, որ սրտեր է ջերմացնում… Խոսել նրա մասին և չհիշատակել նորվեգացի մեծ մարդասեր, բևեռախույզ, գիտնական, ճանապարհորդ, մեր մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անունը, անհնար է£ Անգնահատելի են Ֆ. Բախչինյանի առաքելությունը, ներդրած ջանքերը Ֆ. Նանսենի` հայ ժողովրդի համար ամենաթանկ անուններից մեկի կյանքը, ստեղծագործությունը, հայ ժողովրդի նկատմամբ մեծ նվիրվածությունն ու հայանպաստ գործունեությունը մեր սերունդներին ներկայացնելու գործում£ Հարուստ ու գունագեղ ստեղծագործական աշխարհ ունի Ֆ. Բախչինյանը£ Նրա գրչին են պատկանում մի շարք գողտրիկ պատմվածքներ ու մենագրություններ£ Զինաթափ անող անկեղծություն ու ջերմություն կա նրա տողերում, որ սրտից են բխում£ Այնտեղ հանդիպում ենք ամենատարբեր ճակատագրեր ունեցող հերոսների` պարզ բնութագրով, անկեղծությամբ, լավատեսությամբ ու հույսով£ Հույս, որ ապրեցնում է… Մեր օրերում, երբ փոխվել են բազմաթիվ արժեքներ, երբ կարծես խարխլվել է մարդու հավատը` մարդու, հայի հավատը` հայի նկատմամբ, դու քո մարդկային տեսակով տաք¬տաք հույսի շող ես` հավատի փշուրները վերագտնելու հույսի… Դու այսօր 60 տարեկան ես, սիրելի բարեկամ£ Բայց` ԸՆԴԱՄԵՆԸ 60£ Ու եթե կատարածդ գործերը ապրածիդ տարիքով են չափվում, ծրագրերդ ու անելիքներդ էլ ապրելիքիդ խթանն են£ Պարտավորվող ու պատասխանատու անձիդ համար ժամանակը միշտ քիչ է. ուրեմն` հոբելյանական նոր տասնամյակներ ենք մաղթում` հղացումներդ բազմապատ կելու և կյանքի կոչելու «պահանջով»£ Քեզ մեծ եռանդ` մարդասիրական առաքելությունդ կատարելու գործում£ Քո անափ բարության չափ` քեզ անսահման երջանկություն, անխաթար առողջություն և հոգուդ մեծությունը ճանաչող լավ բարեկամներ