ԵՄ ապօրինի զավակները


Խնդիրը հրատապ է ոչ միայն Եվրամիության համար ընդհանրապես, այլև դրա անդամ կամ եվրոպական արժեքների հետևորդ պետությունների համար` մասնավորապես£ Եվրոպական վիճակագրական գործակալությունը (Եվրոստատ) հետաքրքիր տվյալներ է հրապարակել այն փոփոխությունների մասին, որոնք կատարվում են ԵՄ երկրների քաղաքացիների կյանքում£ Դիցուք, հետզհետե նվազում է ամուսնանալ ցանկացող երիտասարդների քանակը, մինչդեռ արտաամուսնածին մանուկների քանակը կրկնապատկվել է£ Ուսումնասիրողներին, սակայն, զարմացրել է մեկ այլ փաստ. բոլոր երկրներում տարբեր է պատանեկանից բարձր տարիք ունեցողների հետաքրքրությունը ուսման նկատմամբ£ Պաշտոնական տվյալներով` 1000 եվրոպացիներից ամուսնանում էր 6,3 %¬ը. 20 տարում այդ տոկոսը նվազել է մինչև 4,9£ Թեև առանձին վերցրած, որոշ երկրներում` Դանիայում, Իռլանդիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում, պահպանվել է նախորդ ցուցանիշը£ Համեմատական կարգով ամենաշատ ամուսնությունները կնքվում են Լեհաստանում, ամենաքիչը` Սլովենիայում, Բուլղարիայում, Լյուքսեմբուրգում ու Հունգարիայում£ Ինչ վերաբերում է արտաամուսնական երեխաներին` 1990 թ. նրանց թիվը 17,4 % էր, 2007¬ին` 35,1 %£ Այս «ոլորտում» առաջատարը Էստոնիան է (59 %)£ Շվեդիան, Սլովենիան, Ֆրանսիան և Բուլղարիան քիչ են զիջում մերձբալթյան այդ հանրապետությանը (51-52 %)` ի տարբերություն Հունաստանի (5,9 %), Իտալիայի (17,7%), Լեհաստանի (19,9 %) և Կիպրոսի (8,9 %)£ Ողջ կյանքի ընթացքում գիտելիքները հարստացնելու ձգտումն առկա է միայն առանձին երկրներում£ 2009 թ. տվյալներով` 25-64 տարեկան ուսումնատենչ ազգաբնակչութ յամբ առանձնանում են Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները (17-31,6 %)£ Իսկ հակառակ բևեռում են Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան (1,4-2,7 %)£ Կարևոր է ընդգծել, որ Եվրոպայում կանայք ավելի մեծ ուշադրություն են հատկացնում կրթությանը, քան տղամարդիկ£