Ստրկության դարաշրջանը թեև անցել է


Ղրիմի միլիցիայի աշխատակիցները ստրկությունից փրկել են Ուզբեկստանի 11 քաղաքացիների, որոնք պահվում էին Սիմֆերոպոլի 3 բնակիչների մոտ (տեղեկացրել է ծՏՉօռ ՐպչՌՏվ գործակալությունը)£ Նրանց ապօրինաբար և ստիպողաբար պահել ու աշխատեցրել են կիսանկուղային հացի փռում, որտեղ գիշերը թոնրում բաղարջ են թխել, ցերեկը` քնել£ Մերօրյա այդ ստրուկներից վերցրել են անձնագրերը և երբեմն թույլ են տվել միայն մոտակա խանութ գնալ£ Մի մասին էլ պահել ու աշխատեցրել են ավելի դաժան պայմաններում` վանդակապատ պատուհաններով և մետաղադուռ նկուղում, իսկ բակում` կատաղած շներ£ «Ստրկատերերը» բացահայտված ու ձերբակալված են. նրանց դեմ քրգործ է հարուցվել` մարդկանց առևտուր հոդվածով£ Նման հանցագործությունը պատժելի է 5-12 տարվա ազատազրկմամբ£ Ինչ վերաբերում է ստրկացվածներին` նրանց անձնագրերը վերադարձվել են և հետաքննության ավարտից հետո նրանք տուն կգնան£ Ոչինչ` որ ձեռնունայն, գոնե ազատությունը վերագտած£ Պարզվում է` Ղրիմում սակավադեպ չեն նման երևույթները£ Միջինասիական հանրապետություններից ամռանն այստեղ աշխատանք որոնողներին պարզապես որսում են խաբելում հմտացած գործարարները, վերցնելով նրանց անձնագրերը` որպեսզի փախչելու հնար չունենան, և ստիպում են անվճար աշխատել իրենց արհեստանոցներում ու փռերում£ Բայց արդյո՞ք միայն Ղրիմում է առկա այսպիսի շահագործումը£