ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Գոտիները ձգելու «վարիանտ» չկա Ամեն անգամ սպառողական զամբյուղի պարունակությունը տնտղելով` ընչազուրկները վազում են նոր գոտի առնելու, որովհետև հները այլևս ձգվելու տեղ չունեն£ Թուրքերը «կքաշվեն» Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ Թուրքիայում տեղի ունեցող ծանրամարտի աշխարհի առաջնությանը մեր մարզիկները կբարձրացնեն այնպիսի քաշեր, որ թուրքերը ՔԱՇՎԵՆ£ «Զարգացման» վնասները Մանկական ոտանավորի նմանությամբ Մեր հավերին զարգացրին, ՈՒ ձվերը թանկացրին£ Ի¯նչ կին, ի¯նչ գինի, գնաճին չխանգարեն Ի՞նչը կհաղթի կյանքում «հերոսին», Եթե «չկպնեն» անզուսպ գնաճին£ Դա էլ ելք է, թեկուզ` խաբուսիկ Ըստ Գյուղատնտեսության նախարարության, այս տարի այնքան խաղող է մթերվելու, որ դրանից պատրաստված գինուց ժողովուրդը լիարժեք հարբի և ապրանքների գնապիտակների թվերը չկարողանա կարդալ£ Ռուսական ասացվածքի նմանությամբ «Կռվից» հետո Բռայզայով բռունցք չեն թափահարում Ըստ հավաստի տեղեկությունների` Բրայզային Ադրբեջանի դեսպան նշանակելու հարցը կրկին քվեարկության է դրվելու ԱՄՆ կոնգրեսում£ Դժվար չէ գուշակել, թե որտեղ է թաղված շան գլուխը£ Բրայզային Բաքվում «գործակալը» դարձնելը հակաքայլ է` ուղղված հայ¬ռուսական ռազմաքաղաքական պայմանագրին£ Ստացվում է, որ մշտապես ժպտացող թեթև քաշային դիվանագետ Բրայզային «դեմ են տալիս» ծանր քաշային ռուսական արջին£ Այսպիսի պայմաններում «աշխատել» հնարավոր չէ Անասնաֆերմաներից ստացված տեղեկություններով` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որը միաժամանակ անասնագետների միության նախագահն էր, հրաժարվել է երկրորդ «պաշտոնից»` պատճառաբանելով ոչխարների մասսայական «արտագաղթը» Իրան և պարբերաբար կրկնվող խոզերի ժանտախտով£ Բացատրեցին, թե որտեղ են ձմեռում խեցգետինները Վերջապես պարզ դարձավ, թե ինչու Ալիևը հակահայկական բանաձևը հանեց ՄԱԿ¬ից£ Նրան հասկացրին, որ խեցգետինները ձմեռում են Ռուսաստանի հյուսիսային երկրամասերում և ոչ թե անձմեռ աֆրիկյան երկրներում£ ՀՅԴ¬ն խստացնում է քննադատությունը, որովհետև... Մ. Նալբանդյանի խոսքերով Ապոլոնն տվեց ինձ յուր «քնարը», ...Ազգիս վիճակն էլ ծանրացավ սրտիս... Ո¯ւր էին, ո°ւր «հասան» Եթե նախկինում ՀԱԿ¬ը ակնկալում և զգալի չափով ստանում էր Արևմուտքի հզոր աջակցությունը, ապա այսօր չնչին օգնություն է հայցում` սեփական ժողովրդից «քաղաքական ապաստան» ստանալու համար£ Ի¯նչ է ուզում ապացուցել ՀԱԿ¬ը Գ. Ապոլիների ոճով Անցան օրեր, եկավ ժամ, Աշուն եկավ, ես դեռ կամ...

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ