Մարադոնան ուզում է


Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ցանկանում է գլխավորել Պորտուգալիայի ազգային թիմը£ Վերջինս առանց մարզիչ է մնացել` հակադոպինգային կոմիտեի ներկայացուցիչների հետ բախումների պատճառով Կառլուշ Քեյռուշի հեռացվելուց հետո£ - Դա ճիշտ է. Մարադոնան հետաքրքրված է այդ աշխատանքով,¬ հայտարարել է Արգենտինայի հավաքականի հարցերով մասնագետ Ալեխանդրո Մանկուսոն£¬ Նա կցանկանար իրեն փոձել Պորտուգալիայի հավաքականի մարզչի դերում, սակայն առայժմ նրա հետ ոչ մեկը կապ չի հաստատել£ Իր այս ցանկությամբ Մարադոնան միակը չէ£ Պորտուգալական թիմի ղեկավարի թեկնածուների շարքում նշվում են նաև «Սպորտինգի» նախկին մարզիչ Պաուլ Բենտի, ինչպես և արգենտինացիներ Խոսե Պեկերմանի ու 2010¬ի աշխարհի առաջնության ժամանակ Մեքսիկայի հավաքականի ղեկավար Խոսե Ագիռեի անունները£