Առաջին մարտը` իրական հակառակորդի հետ Անխորտակելի պատնեշ


1959 թվականն էր£ Փետրվարյան պարզ մի օր Թուրքեստանյան զինվորական շրջանի ՀՕՊ ձայնորսիչները որսացին բարձր թռչող մի նշանակետ, որը հատել էր պետության օդային սահմանը£ Տագնապի ազդանշանով օդ բարձրացավ Անդիժանում տեղակայված 9¬րդ գվարդիական ավիագնդի ՄԻԳ¬19 ինքնաթիռը£ Արծաթավուն նետի պես կործանիչը վեր խոյացավ մինչև սահմանային բարձրություն` 17 հազար մետր£ Այնտեղից օդաչուի աչքերի առջև հառնեց անտեսանելի ինքնաթիռի խաչաձև ուրվագիծը£ Ստրատոսֆերայի շլացուցիչ կապույտ երկնքում հստակորեն երևում էին նրա ուղիղ ու երկար թևերը£ Բայց օտարականը թռչում էր գրեթե 21 կմ բարձրության վրա, և խորհրդային օդաչուն անկարող էր խոցել նրան իր կողային գնդացիրներից£ Անհայտ պատկանելության ինքնաթիռը անպատիժ անէացավ անծայրածիր երկնքում, ասես ինչ¬որ մի «թռչող հոլանդացի»£ ՀՕՊ ավիացիայի հրամանատարը` գեներալ Սավիցկին, չհավատաց կործանիչ ինքնաթիռի օդաչուին£ Ուղղակի անհնարին էր, որպեսզի հակառակորդն ունենար նման բարձրությամբ թռչող ինքնաթիռ£ Շարունակ նույնն էր կրկնում նաև ռազմական հետախուզությունը£ Ավելին, խորհրդային բոլոր ավիակոնստուկտորները վստահ էին, որ աշխարհի և ոչ մի ինքնաթիռ ի վիճակի չէ ժամեր շարունակ մնալ 20 կմ բարձրության վրա£ Այդ իսկ պատճառով վճռեցին, թե սահմանախախտ ինքնաթիռն ուղղակի երևացել է օդաչուի աչքին ու վերջինիս այլ զորամաս տեղափոխեցին£ Սակայն մեկ տարի անց` 1960 թ. ապրիլին, թուրքեստանյան ռադիոլոկացիոն կայանները կրկին անգամ նշագրեցին սահմանախախտ ինքնաթիռ ու կրկին Անդիժանից օդ բարձրացան արդեն չորս ՄԻԳ¬19¬ներ£ Օդաչուները վեր բարձրացան մինչև 16,5 կմ, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել հակառակորդին£ Երկու դեպքերում էլ դա նույն «Լոկհիդ Ս-2» ինքնաթիռն էր, որի վրա տեղակայված էին չափազանց հզոր լուսանկարչական օբյեկտներ£ Այն անցավ Բալխաշ լճի մոտ գտնվող սարի¬շագանյան ՀՕՊ հրաձգարանի վրայով, լուսանկարեց Բայկանուրի տիեզերական թռիչքակայանը և հանգիստ հեռացավ դեպի հարավ£ Սակայն այդ դեպքերը միակը չէին£ Ինչպես վերհիշում է զենիթային և հակահրթիռային համակարգերի ականավոր կոնստրուկտոր Գրիգորի Կիսունկոն` 1957 թ. Մոսկվայի ՀՕՊ արտաքին օղակի ռադիոլոկացիոն կայանները նշագրեցին անհայտ ծագում ունեցող մի ինքնաթիռ£ Նրանից անդրադարձող ազդանշանը շատ աղոտ էր և պարբերաբար անհետանում էր£ Ավելի ուշ, երբ սկսեցին ուսումնասիրել ֆոտոգրանցման երևակած ժապավենը, պարզվեց, որ թռչող ուրվականը գնում էր ուղիղ դեպի մայրաքաղաք£ Ազդանշանը ոչ հստակ բնույթ էր կրում հենց այն պատճառով, որ ինքնաթիռը թռչում էր շատ մեծ բարձրության վրա` լոկատորի ճառագայթի հենց եզրին£ Որոշում կայացվեց` սպասել£ Եվ իսկապես էլ, շուտով տագնապի ազդանշան տվեցին սկզբում մոսկովյան, իսկ այնուհետև նաև լենինգրադյան ՀՕՊ բոլոր ռադիոլոկացիոն կայանները£ Օտարականը թռավ Մոսկվայի վրայով, շրջվեց դեպի հյուսիս-արևմուտք և Բորովիչի ու Լենինգրադի վրայով հեռացավ դեպի ֆիննական սահմանը£ Դա իսկական ապտակ էր£ Ու շատ հնչեղ£ 1956-1960 թվականները իսկապես որ «թռչող ուրվականների» արշավանքների ժամանակներ էին£ Հայտնաբերվող թիրախները թվում էր, թե պարզապես չեն կարող բնության մեջ գոյություն ունենալ£ 20 կմ բարձրության վրա գործելու համար կոնստրուկտոր Սուխոյը ստեղծում է հրեշավոր հզորություն ունեցող շարժիչով մի կործանիչ£ Խորհրդային ՀՕՊ լոկատորների մեծ մասը նախատեսված էին շատ ավելի ցածր թռչող նպատակակետերի համար. հենց այդ պատճառով էլ նրանց վրա հիմնվել հնարավոր չէր` էկրանների վրա մերթընդմերթ հայտնվում էին առեղծվածային ինքնաթիռների միայն աղոտ արտացոլանքները£ Խորհրդային կողմը միանգամայն անտեղյակ էր, որ հակառակորդի տնօրինության տակ են Ս-2 ինքնաթիռները և որ 1956¬ից մինչև 1960 թվականն ընկած ժամանակահատվածում նրանք 30 անգամ ներխուժել էին իրենց օդային սահմանները£ Բարեբախտաբար, դրանք չափազանց թույլ էին միջուկային ռումբեր կրելու համար, որոնք այն ժամանակ դեռևս շատ ծանր էին£ Այդ ուրվական¬ինքնաթիռները նպատակաուղղված էին դեպի խորհրդային հրթիռային բազաները և մեկնաթռիչքի հրապարակները£ ...Տագնապի կտրուկ ազդանշանը նրանց ոտքի հանեց գիշերը ժամը 2.30¬ին£ 1960 թվականի մայիսի 1¬ն էր£ Պակիստանի Պեշավար քաղաքի վրա անշտապ բացվում էր առավոտը£ Նախաճաշելով և հագնելով մարմինն ամուր գրկող արտահագուստը, երկու օդաչուներն էլ ձյունաճերմակ պատերով մեկուսարանում երկար շնչում էին մաքուր թթվածինը£ Սակայն այդ օրը նրանցից միայն մեկն էր թռչելու մարտական առաջադրանքի£ Ընտրությունը կանգ առավ Վիրջինիա նահանգից կոշկակարի որդի` լեյտենանտ Ֆրենսիս Հարրի Պաուերսի վրա£ Կենտրոնական հետախուզական վարչության «10-10» գաղտնի ստորաբաժանման օդաչուն աշխատում էր ամերիկյան պետության համար` ամսական 2,5 հազար դոլար աշխատավարձով£ Վերջին 4 տարիների ընթացքում նա բազմաթիվ նման թռիչքներ էր կատարել, բայց այս անգամ նրան մի փոքր տարօրինակ էր թվում մեկնարկի վայրը£ Սովորաբար նման թռիչքները Ս-2¬ները կատարում էին` օդ բարձրանալով Թուրքիայի Ինջիրլիկ բազայից£ Իսկ այժմ, ահա, տեղափոխել են Պակիստան£ Թեև, ի՞նչ տարբերություն£ Դիմակով թթվածին շնչելով` Պաուերսը տրվեց հիշողությունների£ 1956 թվականից սկսած նա շատ անգամներ էր թռել Սև ծովի, Անդրկովկասի վրայով, խախտել խորհրդային օդային սահմանը նաև Միջին Ասիայում£ Վեր բարձրանալով Ինջիրլիկի օդանավայականից` իրենք սովորաբար թռչում էին մինչև Վանա լիճ, այնտեղից ուղղություն վերցնում դեպի Թեհրան, իսկ արդեն այնտեղից` դեպի Կասպից ծով£ Խորհրդային օդային տարածք սովորաբար ներխուժում էին Աֆղանստանից£ 1958 թվականին նա իր ինքնաթիռը նորվեգական Բուդե հասցրեց` անցնելով «Ինջիրլիկ¬Աթենք¬Սիցիլիա¬Հռոմ-Մայնիֆրակֆուրտ-Ստավանգեր» ուղին£ Այնտեղ իրեն սպասում էր «10-10» ստորաբաժանման հրամանատարը` գնդապետ Բիրլին... ...Պաուերսը կարմիր մատիտով նշում էր այն վայրերը, որոնց վրայով թռչելիս պետք էր անպայման միացնել արտակարգ հզոր լուսանկարչական սարքը£ Գլխավոր թիրախը` ղազախական Բեկպակ¬Դալա անապատում տեղակայված խորհրդային հռթիռային հրաձգարանն էր, հայտնի Սարի¬Շագանը£ Ամերիկացիները ոչ մի տեղեկություն չունեին, թե ինչ են անում այնտեղ ռուսները£ Իսկ այնտեղ ողջ թափով ընթանում էին հակահրթիռային եզակի «A» համակարգի փորձարկումները£ Դրանց հեղինակն արդեն հիշատակված Կիսունկոն էր, որի ստեղծած զինատեսակը դարձավ աշխարհում ամենաուժեղ հակահրթիռային պաշտպանություն ունեցող Մոսկվայի հիմնական հարվածային ուժը£ Թռիչքային արտահագուստի գրպաններում տեղավորվեցին դանակը, ոսկեդրամների ծանր փաթեթը, խորհրդային ռուբլիների զույգ տրցակները£ Պաուերսը քաշեց իրեն քաջ ծանոթ խլացուցիչով երկարափող ատրճանակի փակաղակը, որի հետ տվել էին ուղիղ 205 փամփուշտ. բազմաթիվ թռիչքներում այդքան սովորական դարձած միանման հավաքածուն£ Բայց այս անգամ Ուիլյամ Շելտոնը նրան մեկնեց մի արծաթե դոլարանոց£ - Որպեսզի այն ինձ հաջողություն բերի՞, սըր£ - Ավելի շուտ, հակառակը...¬ Շելտոնը մետաղադրամից դուրս քաշեց հմտորեն թաքցրած ասեղը£¬ Սա ակնթարթային գործողության թույն է£ - Այդքան մեծ ուշադրություն մի դարձրեք դրան,¬ ծիծաղեց նա` տեսնելով լեյտենանտի աչքերի վախեցած արտահայտությունը£¬ Դուք գիտեք, չէ՞, որ ռուսներն անկարող են նման բարձրության վրա հասնել ձեզ£ Նրանք չունեն այնպիսի հրթիռներ, որոնք կարող են մանևրել լիցքաթափված ստրատոսֆերայում£ Բայց դե, ով գիտե` շարժիչը խափանվեց, կորցրեցինք բարձրությունը£ Դուք չեք ուզում, չէ՞, հայտնվել Լուբյանկայի տանջանքների նկուղներում£ Մեկ անգամ ևս հիշեցնում եմ` արտակարգ իրավիճակի դեպքում չմոռանաք ակտիվացնել մեքենայի պայթեցման համակարգը£ Ռուսների ձեռքը ոչինչ չպետք է ընկնի£ Բուդեի օդանավակայանում ձեզ կդիմավորեն «10-10»¬ի մարդիկ£ Նշանաբառը չե՞ք մոռացել£ - Ճիշտ այդպես, սըր£ Ես պետք է ցույց տամ նրանց մի կտոր սև գործվածք£ - Խստորեն հետևիր նշված երթուղուն, տղաս£ Ու Աստված քեզ պահապան,¬ գնդապետ Շելտոնը սեղմեց հրաժեշտի համար մեկնած ձեռքը£ Տեղական ժամանակով 6 անց 30 րոպեին, թռիչքուղու վրա ծանրորեն թափ հավաքելով, կապտավուն - սև Ս-2¬ը պոկվեց գետնից և ուղղություն վերցրեց դեպի Խորհրդային պետության սահմանները... (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ