Անցյալ կոչվող մահակից չես խուսափի


Ֆրանսիայի գրախանութներում մեծ աշխուժություն է առաջացրել Բեսմա Լաուրիի «Կառլա. գաղտնի մի կյանք» գիրքը£ Երկրի առաջին տիկնոջ ոչ պաշտոնական այս կենսագրությունը, իհարկե, զայրացրել է Ֆրանսիայի նախագահ նրա ամուսնուն` Նիկոլյա Սարկոզիին և լարել ընթերցողների հետաքրքությունը£ Գրքի հեղինակը զրուցել է շուրջ 100 հոգու, մեծամասամբ տղամարդկանց հետ, ովքեր նկարագրել են իրենց ու իրենց ծանոթների սիրային կապերը Կառլա Բրունիի հետ£ Գրքում զետեղված են նաև տիկնոջ համադասարանցիների, գործընկերների, նույնիսկ նրա ծեր դայակի պատմածները£ Չի հաջողվել զրուցել միայն գլխավոր հերոսուհու հետ. Կառլան հրաժարվել է գրքի համար հարցազրույց տալ£ Իսկ գրող¬լրագրող Բեսմա Լաուրին ասել է, որ եթե դատական պատասխանատվությունից չզգուշանար` կարող էր շատ ավելի անկեղծ լինել գիրքը շարադրելիս£ Ներկայացված առանձին դրվագների մասին խոսվել է նաև նախկինում£ Օրինակ` որ Կառլան կոմպոզիտոր և բիզնեսմեն Ալբերտո Բրունի¬Թեդեսկիի խորթ դուստրն է£ Կամ, պատմվում է, թե Նիկոլյա Սարկոզիի հետ ամուսնանալուց հետո շրջագայության է մեկնել իր նախկին 3 սիրեկանների հետ£ Բ. Լաուրիի վարկածով` իտալուհին դա արել է` նորաթուխ ամուսնուն նվաստացնելու համար£ Ինչ վերաբերում է նրա սիրեկաններին ընդհանրապես, ապա Ֆրանսիայում ճանաչված անհատականությունների կոնկրետ անուններ են նշվում£ Նրանց շարքում է և տիկնոջ պլաստիկ վիրաբույժը, ում հետ Բրունին, իբր, սերտ հարաբերություններ է ունեցել 20 տարի և ով մշտապես նրա արտաքինը թարմ է պահել բոտոքս ներարկելով£ Ի դեպ` արտաքինը բարեփոխելու առաջին վիրահատությունը Կառլան կատարել է 16 տարեկանում£ Հոգեբանական նկարագրի առումով` Կ. Բրունին, պարզվում է խանդոտ է, բայց հիվանդագին ձգտում ունի կոտրել տղամարդկանց սրտերը£ Մի խոսքով` անպատասխան է մնում թերևս միայն մեկ հարց. ի՞նչ ազդեցություն ունի Կառլա Բրունին` Նիկոլյա Սարկոզիի ընդունելիք քաղաքական որոշումների վրա£ Իսկ նման հարցերի պատասխանը, որպես կանոն, հնչում է քաղառաջնորդի` պաշտոնից հեռանալուց առնվազն 1 տարի հետո£ Դե, բացի այդ էլ, Ելիսեյան պալատի բոլոր գաղտնիքները մեկ գրքով չես բացահայտի£