Հնդկացորենը` դեղատներում


Տարօրինակ է թվում, բայց փաստ է. շաքարախտով հիվանդ մոսկվացիք այսուհետև իրենց համար ամենաօգտակար այս մթերքը կարող են ձեռք բերել նաև պոլիկլինիկա ներում. անցած շաբաթավերջին հայտարարել է պարենային պաշարների գերատեսչության ղեկավար Ալ. Բաբուրինը£ Ու դա ինքնանպատակ քայլ չէ£ - Կա քաղաքապետի հանձնարարականը. շաքարախտով հիվանդների համար հնդկացորենը (չՐպփՍՈ) մենք կիրացնենք պոլիկլինիկաների միջոցով, այլ ոչ թե խանութնե րում,¬ նշել է Բաբուրինը` հավելելով, որ մայրաքաղաքի իշխանությունները պատրաստ են իջեցնել այդ մթերքի գինը ու շուկայականից ցածր գներով վաճառել£ Նա անդրադարձել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սննդի այս տեսակի խուճապային պահանջարկին` ընդգծելով, որ մարդիկ սկսել են տներում հնդկաձավար կուտակել, մինչդեռ դրա պահպանման ժամկետը 3-4 ամիս է£ Հավաստիացնելով, որ Մոսկվայի պահեստներում ավելի քան 500 տոննա հնդկացորեն կա, իշխանությունները փորձում են մեղմել խուճապը£ Իսկ այդ պարենն իսկապես անհետացել է որոշ խանութներից. պատճառն այն է, որ վերջիններս հրաժարվում են այն գնել բարձրացված գներով£