ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ

  «Շիրակ կենտրոն» կայքում տեղադրված գրությունն այնքան ցնցող ու հուզիչ է, որ անկարելի էր անտարբեր մնալ: - Թոսունյաններն անօթևանի կարգավիճակ չունեն, բնակվում են համայնքային սեփականություն համարվող «ֆոնդի» կոչվող փոքրիկ կացարանում:

  ԼԱՐՎԱԾ ՈՒ… ՀՈԳՆԱԾ ՕՐԵՐ

  Տարիներ առաջ մեր մտավորականության լավագույն ներկայացուցիչներից մեկը` գրող Զորայր Խալափյանը հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ կատակով ասաց. «Ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե ընտրություններ չլինեին: Մարդիկ խոսելու և իրար պատմելու թեմաներ չէին ունենա»:

  ՄԱՐԴՆ ԱՄԱՉՈՒՄ Է ԻՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ

  Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Սամվել Ֆարմանյանը` «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» ու «Հայաստանի հանրային ռադիոընկերության» լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենը, էլեկտրոնային կայքերում ներկայացրել է իր նախընտրական բլոգը` ի ցույց դնելով արդիական նախընտրական տեխնոլոգիաների իր իմացությունը: Իսկապես, հետաքրքիր ու ժամանակակից է ընտրողներին սեփական անձը ներկայացնելու մեթոդաբանությունը:

  ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԵՐԻՑ

  Բենզին ներկրող ընկերությունները ոչ միայն գնաճի անվան տակ մարդկանց գրպաններն են դատարկում: Նրանք նաև պետբյուջեն են կողոպտում` խուսափելով հարկեր վճարելուց:

  Հա՞ որ....

  2012-17 թթ. ՀՅԴ-ն խոստանում է վերացնել չքավորությունը, ձևավորել միջին խավ, երաշխավորել բարեկեցիկ կյանք:  Դաշնակցությունը նաև խոստանում է առաջիկա 5 տարում զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման և խմելու ջրի սակագները:

  ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ

  Մինչ քարոզարշավը թափ է առնում, ՕԵԿ-ում նոր պառակտում է հասունանում: Ուշագրավ է, որ այս դեպքում դարձյալ առաջին պլանում Սերգո Կարապետյանն է հայտնվել, ով Ագրարային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել քվեարկել իշխող կուսակցության, այսինքն` Հանրապետականի օգտին:

«Վերահսկիչ պալատը որևէ մեկի կողմից որևէ պատվեր չի կատարել»

  Չգիտես ինչու` բոլորը համոզված են, որ քարոզարշավը նախևառաջ քննադատություն ու լուտանքներ տեղալ է նշանակում: Դատափետել բոլորին` սեփական չքմեղությունն ընդգծելով:

  Կունենանք էապես բարելավված ընտրություններ

  Արդեն ընթացքի մեջ է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրական գործընթացների սկզբի, ակնկալիքների մասին «Ավանգարդի» հարցերին պատասխանում է «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ - Ի՞նչ տպավորություն ունեք սկսված քարոզարշավից:

  ՀԱՄԱՍ-ն անզիջում է

  Եվ ոչ միայն Իսրայելի, այլև այդ երկրի հետ համագործակցողների հանդեպ: Շաբաթ օրն այս շարժման ներկայացուցիչները մահապատժի են ենթարկել 3 պաղեստինցիների (հաղորդել է AFP-ն` վկայակոչելով Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցչի կարծիքը):

Ոստիկանական վճարովի ծառայություններ

  Անհանգստանալ ու մանավանդ չարախնդալ պետք չէ. խոսքը Հայաստանի ոստիկանության մասին չէ: Երկուշաբթի օրը Հունաստանի ոստիկանությունը հավաստել է, որ ծրագրում է վճարովի ծառայություններ մատուցել և վարձակալությամբ տեխնիկական սարքավորումներ տրամադրել (մոտոցիկլներից մինչև նավակներ և ուղղաթիռներ):

  Առաջին ձերբակալությունները հոմոսեքսուալիզմի քարոզչության համար

  Անցյալ շաբաթ Սանկտ-Պետերբուրգում օրենքի պահանջով մեկուսացվել են անչափահասների շրջանում միասեռականություն քարոզող 2 երիտասարդ ռուսաստանցի: Գերմանական Deutsche Welle լրատվամիջոցն այդ օրենքը «վիճելի» է անվանել, նշելով, որ դա խայտառակություն է, Եվրադատարան դիմելու առիթ:

ՀԱԿաաստվածաշնչյան «Հայտնություն»

  Ըստ շրջանառվող լուրերի` մինչև Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ում հայտնվելը, Ռոբերտ Քոչարյանն ավարտին էր հասցրել իր ծրագրային աշխատությունը: Այն թեպետ կոչվում է «Հայտնություն», բայց ոչ մի հեռավոր աղերս չունի Աստվածաշնչյան նույնանուն գլխի հետ:

Կառլսոնն իր ձայնը կտար ՕԵԿ-ին

  Եթե մեր բնակչությունն այնքան մուրաբա շատ սիրեր, որքան հայտնի մուլտֆիլմի հերոս Կառլսոնը, ՕԵԿ-ը հաստատ 50 տոկոսից ավելի քվե կստանար առաջիկա ընտրություններում: :

Ահարոնը բոլոր պարերը պարել էր, հիմա էլ...

  Ըստ «չար լեզուների»` որոշ քաղուժեր դիմել են Ահարոն Ադիբեկյանին` սոցհարցման միջոցով պարզելու 1 մարդուն անհրաժեշտ ընտրակաշառքի միջին օպտիմալ չափը, ինչը հաստա´տ կապահովի ակնկալվող ընտրաձայները: :

Փող` երկու աղբյուրից

  Ասում են, ՀԱԿ-ը դժվարանում է «ճարել» 2000 մարդ` յուրաքանչյուր ընտրատեղամասում գոնե մեկ դիտորդ ունենալու համար և օգնության կոչով դիմելու է բնակչությանը: Այս կոչին հաստատ կարձագանքի ոչ թե 2000, այլ 10.000 մարդ` եթե այդ «ծառայության» դիմաց ՀԱԿ-ը «նորմալ» վճարի:

Աղմկոտ քարոզչություն և Լռության Սահմանադրություն

  Թոմաս Էլիոթի խոսքերով Այս մարդիկ, և նրանք, ովքեր  ընդդիմացան նրանց, Եվ նրանք, որոնց իրենք  ընդդիմացան` Ընդունում են Լռության   սահմանադրությունը... Խմբված եզակի կուսակցության մեջ: :

Հավերժ կորուսյալ ճշմարտությունը

  Ռ. Հախվերդյանի  երգի նմանությամբ Ճշմարտությունը մի թռչուն է Թելով կապված մեր սրտերին, Թելը պոկվում է, նա թռչում է, Եվ հեռանում է մեզանից: :

«Խաղը» փրկելու համար` «զանգ ընկերոջը»

  Ինչպես ընդունված է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում, ընտրությունների ժամանակ... «Ո՞վ է ուզում դառնալ վարչապետ» խաղում ԲՀԿ-ն կօգտվի «զանգ ընկերոջը» հնարավորությունից: :

Ծեծկռտուք հիվանդանոցի ընդունարան ում

  Մի քանի օր առաջ վաղ առավոտյան, ժամը 8-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հիվանդանոցի ընդունարանում մի խումբ անձինք հարձակվել են բժիշկներից մեկի վրա և վիճաբանում ու քաշքշում են նրան:

  Ծովը ծնկներից... …օդում

  Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա: Ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու համար, բերման են ենթարկել 53-ամյա Գագիկ Կիրակոսյանին:

  Հանդուգն և տարօրինակ շորթողները

  Օրերս 52-ամյա Հերմինե Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հայտարարություն է տվել, որ անհայտ անձը բջջայինի «փակ համարից» պարբերաբար զանգահարում է իր հեռախոսահամարին և գումար պահանջում, չվճարելու դեպքում` սպառնալով վնասել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկությունում պատիժը կրող որդուն:

  Է˜Ն ՈՒՐԻՇ` ՄԵ´Ր ՖՐՈՒՆԶԻԿԸ

  Թվում է` հանճարների մասին ամեն ինչ վաղուց ասված ու գրված է, սակայն երբեմն նրանց էությունն ու ներաշխարհն անճանաչելի են մնում` կարոտ բացահայտման... Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության աշխատակիցներ, լրագրողներ Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԻ և Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆԻ` Մհեր Մկրտչյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը հանճարեղ դերասանին յուրովի բացահայտելու, նրա էությունն այլ լույսի տակ ներկայացնելու հաջողված փորձ է:

  ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ` ԳԻՐԿԸՆԴԽԱՌՆ

  Ցուցամոլությունը, գավառական սնապարծությունը, պարզվում է, շարունակում են շատերի համար մնալ որպես «կյանքի փիլիսոփայություն»: Ավելին, հենց ցուցամոլության քողի տակ էլ պարտակվում է առավել մեծ ու վտանգավոր գաղափար, որի մասին, հավանաբար, կամ չեն հիշում, կամ էլ չեն մտածում:

  ՈՒՂՂԱԿԻ ԾԻԾԱՂԵԼԻ Է

  ՕԵԿ կանանց միության համագումարում ունեցած իր ելույթում արտասանած արդեն սկանդալային ու խայտառակ միտքը մեկնաբանել է այդ հայտարարության հեղինակ Հեղինե Բիշարյանը` իր բառամթերքին հատուկ աղբաջուր «ցողելով» բոլոր այն լրատվամիջոցների վրա, որոնք անդրադարձել էին Արթուր Բաղդասարյանին «սեռափոխող» մտքին:

Ուշագրավ կարծիք-առաջարկ

  Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂՈՒՄ Այո´, «Չարը պարզապես Աստծո բացակայությունն է»,- պարզաբանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հարգանքի արժանի «ՇՈՂԱԿՆ» երկշաբաթաթերթը և շարունակում (տե´ս 2012, թիվ 3). - Այն նման է խավարին և ցրտին. բառ է, որն ստեղծվել է մարդու կողմից` Աստծո բացակայությունը բացատրելու համար, Աստված չի ստեղծել չարը:

    Հյուրասրահ ՊՈՂՈՍ ՍՆԱՊՅԱՆ.   «Որովհետեւ հոս հողին վրա ես, հավաքական ազատության մեջն ես»  

  Բեյրութահայ նշանավոր արձակագիր, խմբագիր և մանկավարժ Պողոս Սնապյանին հանդիպեցի Բեյրութում: Երկու օր շարունակ մասնակցեց գրական այն հանդիսություններին, որոնք նվիրված էին Եղիշե Չարենցի ծննդյան 115 և Նորայր Ադալյանի 75-ամյակներին:

  Ոչինչ չեն ակնկալում

  Նախօրեին մեր հերթական հարցախույզի նպատակն էր հստակեցնել քաղաքացիների սպասելիքներն ու ակնկալիքները նոր կազմավորվելիք խորհրդարանից: Որո՞նք են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

  Ինչպե՞ս են ողջունում

  Միմյանց ողջունելու` առաջին հայացքից պարզունակ թվացող շարժումներն իրականում պատճառաբանված ու յուրօրինակ խորհուրդ ունեցող գործողություններ են: Մարդկությանը հայտնի ամենատարածված ողջույնի եղանակը ձեռքսեղմումն է, որը ևս բազմազան է իր դրսևորումներում:

  Այսուհետ`Ստալինիզմի

  Խորհրդային «ժողովուրդների հոր» պետական թանգարանը` նրա իսկ հայրենի Գորի քաղաքում, վերակազմավորվում է: - Մշակույթի նախարարության, ստալինյան ճնշումների զոհերի ժառանգների և Սովետական տոտալիտարիզմը հետազոտողների աջակցությամբ` Ստալինի անվան թանգարանը վերակազմավորվում է Ստալինիզմի թանգարանի:

  Ոտնձգություն` Մուհամմեդի դեմ

  Թունիսցի 2 բլոգերներ 7 տարի ազատազրկման են ենթարկվել` Մուհամմեդ մարգարեի մերկ ծաղրանկարներն ինտերնետում և հատկապես FΖcebook սոցիալական ցանցում տարածելու մեղադրանքով (տեղեկացրել է երկրի Արդարադատության նախարարությունը): Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ միջադեպի առիթով իրենց մտահոգությունն են հայտնել` այն համարելով խոսքի ազատության սահմանափակումների հիմք:

  Պաշտոնյաները` շարքայինների պես

  Մոսկվայի տրանսպորտի և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների վարչության բարձրաստիճան պաշտոնյաներն այսուհետ պարտավորված են շաբաթը 2 անգամ օգտվել հասարակական տրանսպորտից: Եվ ոչ միայն օգտվել, այլև հանգամանորեն նկարագրել ուղևորության բոլոր մանրամասներն իրենց հաշվետվություններում:

  Քաղաքը վաճառվեց

  Մեր ընթերցողն, անշուշտ հիշում է տեղեկատվությունը, որ վաճառվում է Վայոմինգ նահանգի հարավ-արևելքում գտնվող Բուֆորդ քաղաքը: Իր միակ բնակչով այն օրերս վաճառվել է աճուրդով: