Պաշտոնյաները` շարքայինների պես


 

Մոսկվայի տրանսպորտի և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների վարչության բարձրաստիճան պաշտոնյաներն այսուհետ պարտավորված են շաբաթը 2 անգամ օգտվել հասարակական տրանսպորտից: Եվ ոչ միայն օգտվել, այլև հանգամանորեն նկարագրել ուղևորության բոլոր մանրամասներն իրենց հաշվետվություններում: Նախաձեռնությունը միտված է հասարակական տրանսպորտի իրական պատկերը նրանց ավելի ճանաչելի դարձնելուն: Այս մասին հայտարարել է վարչության պետ Մաքսիմ Լիկսուտովը` չմոռանալով ավելացնել, որ նրանք շարունակում են օգտվել նաև ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվելու իրավունքից: Ինքը` Լիկսուտովն ապրում է քաղաքամերձ բնակավայրում և իր խոսքերով` հաճախ հասարակական տրանսպորտով է աշխատանքի գնում:

Ի դեպ` Մոսկվայի իշխանությունները հասարակական տրանսպորտի զարգացման նոր ծրագիր են մշակել, որը միտված է հատկապես փոխադրամիջոցներն ավելի գրավիչ ու հարմարավետ դարձնելուն: