Առաջին ձերբակալությունները հոմոսեքսուալիզմի քարոզչության համար


 

Անցյալ շաբաթ Սանկտ-Պետերբուրգում օրենքի պահանջով մեկուսացվել են անչափահասների շրջանում միասեռականություն քարոզող 2 երիտասարդ ռուսաստանցի: Գերմանական Deutsche Welle լրատվամիջոցն այդ օրենքը «վիճելի» է անվանել, նշելով, որ դա խայտառակություն է, Եվրադատարան դիմելու առիթ:

Կրասնոյարսկից և Լիպեցկից եկած այդ երիտասարդներին պատանեկան ստեղծագործության պալատի մոտ հայտնաբերել են «Գեյը դա նորմալ է» գրությամբ պաստառով: Այսինքն`

- Հասարակական գործունեություն են ծավալել` քարոզելով արվամոլություն, լեսբիանություն, միասեռականություն. այն էլ` անչափահասների շրջանում,- հայտարարել է քաղաքային իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Բայց արի ու տես, որ սեփական ժողովրդի բարոյահոգեբանական առողջությամբ մտահոգվելը փնովելի է` եվրոպական չափանիշներով.

- Այդ օրենքը բացարձակ խտրական է. այն միասեռականների ընկերակցությանը զրկում է կարծիք արտահայտելու և հավաքների ազատության իրավունքից: Այդ իրավիճակն անթույլատրելի է ինչպես Ռուսաստանի միջազգային պարտականությունների տեսանկյունից, այնպես էլ Ռուսաստանի Սահմանադրության, որը երաշխավորում է իրավահավասարություն և ազատություն խտրականությունից,- «Ինտերֆաքս»-ին ասել է HuΗΖn Rights WΖtch իրավապաշտպան կազմակերպության մոսկովյան բյուրոյի ղեկավարի տեղակալ Տատյանա Լոքշինան:

Միասեռականության քարոզն արգելող օրենքն ընդունվել է փետրվարի 29-ին: Իսկ հիմա ՌԴ Պետդումայի քննարկման է ընդունվել նույնանուն դաշնային օրինագիծը:

Միասեռականությունը պետք է որ նույնիսկ պարտադիր բուժման ենթակա հիվանդությունների թվին դասվեր: Մինչդեռ անառողջ այդ մարդիկ անհագորեն իրենց ցանցն են գցում անչափահասներին` վտանգելով մարդկության ապագան: Իսկ դրանց իրավունքներն ամեն ինչից վեր դասող իրավապաշտպանները մոռանում են, որ մոլորեցնելը նույնպես հանցանք է: Մանավանդ` անչափահասներին: Ու առնվազն տարօրինակ է, որ բարոյականության, մարդկային անաղարտ նկարագրի համար պայքարող տեղական, միջազգային կազմակերպություններ չկան:

Մնում է, որ գողերին, մարդասպաններին, ահաբեկիչներին ու մյուս չարագործներին ևս իրենց թևի տակ առնող իրավապաշտպան կազմակերպություններ ստեղծվեն: Նույն տրամաբանությամբ` սրանց իրավունքներն էլ կարելի է տարփողել, արգելել «խտրականությունը» նրանց դեմ: