Հա՞ որ....


 

2012-17 թթ. ՀՅԴ-ն խոստանում է վերացնել չքավորությունը, ձևավորել միջին խավ, երաշխավորել բարեկեցիկ կյանք:  Դաշնակցությունը նաև խոստանում է առաջիկա 5 տարում զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման և խմելու ջրի սակագները: Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության շնորհիվ Հայաստանի բնակչությունը տարեկան միջինը կաճի 50 հազարով: «Դաշնակցությունում» համոզված են, որ իրենց կհաջողվի 5 տարում կրկնապատկել ՀՆԱ-ն, եռապատկել բյուջեն, ստեղծել 200 հազար նոր աշխատատեղ:

Ահա այսպիսի նախընտրական ծրագիր ու խոստումներ է ներկայացրել մեր հնագույն ու ավանդական կուսակցությունը: Կարելի է մեծ ուրախություն ապրել, երջանկանալ: Բայց հարց է ծագում` 1999 թվականից լինելով իշխանության մեջ, ունենալով հսկայական լծակներ, նախարարական ու մարզպետական աթոռներ` ինչո՞ւ Դաշնակցությունը չի նպաստել, որ հիմա տրվող խոստումների հիմքերը նախապատրաստվեն: Ավելին, դեռ մինչև վերջերս կոալիցիայի անդամ լինելով` ինչո՞ւ Դաշնակցությունը չի հուշել մեր իշխանութ յուններին այն ուղիները, որոնցով կարելի է կենսաթոշակը դարձնել 63 հազար դրամ` ինչպես խոստանում են հիմա: Իհարկե, գիտենք նախընտրական խոստումների բնույթն ու նպատակները, բայց արդյո՞ք Դաշնակցությունը չի մտածում, որ կարող ենք հաշիվ պահանջել իրենից այն բանի համար, որ ունեցել է երկրի բարգավաճման «բանալին», սակայն այդ մասին չի բարձրաձայնել` այսպես վնաս տալով և´ իր ընտրողներին, և´ պետությանը: Կարծեմ, քրեական օրենսգրքում հոդված կա` իմանալ-չհայտնելու մասին...

ՀՅԴ-ն հիմա նորից հավաստիացնում է, թե ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ