Ծեծկռտուք հիվանդանոցի ընդունարան ում


 

Մի քանի օր առաջ վաղ առավոտյան, ժամը 8-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հիվանդանոցի ընդունարանում մի խումբ անձինք հարձակվել են բժիշկներից մեկի վրա և վիճաբանում ու քաշքշում են նրան:

Նույն օրը Արմավիրի մարզի Արտամետ գյուղի 50-ամյա մի բնակիչ ոստիկաններին հայտնել է, որ «Արմենիա»-ում վիրահատել են իր 70-ամյա հորը, որը բժիշկների կողմից անուշադրության մատնվելու հետևանքով գիշերը հիվանդանոցում մահացել է:

Մեծ բժշկապետ Հիպոկրատն իր պատվիրաններում բժիշկներին պարտավորեցրել է հոգատար և գթասիրտ լինել հիվանդի նկատմամբ, ստանձնել նրանց խնամքը, բժշկել և շրջապատել ուշադրությամբ: Մարդկանց, այդ թվում` բժիշկներին ուղղված պատվիրան կա նաև Աստծո գրքում` «Մի´ վնասիր»-ը: Իսկ թե կոնկրետ մեր այս պատմության դեպքում ո՞ր պատվի-րանն են խախտել բժիշկները, և, ընդհանրապես, ո՞վ է մեղավոր` կպարզի ընթացող քննությունը: