ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ 

  Գյումրիում կայանալիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները, ինչպես պարզվում է, Գյումրու ժուռնալիստ ների «Ասպարեզ» ակումբն ու «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնն» են` Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ: Արդեն նշել ենք, որ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» ղեկավարում է ոչ անհայտ Գեորգի Վանյանը:

  ՀՈԳՆԵՑՐԵԼ Է «ՇԵՖԻՆ» 

  Պարզվում է, որ Հ. Բիշարյանը ոչ միայն իր դեմ է հանել ՕԵԿ անդամ շատ տղամարդկանց, ովքեր կուսակցության կուլիսներում դժգոհում են կուսակցության փոխնախագահի վոլյունտարիզմից, ծիծաղահարույց մտքերից ու անգրագետ հայտարարություննե րից, այլև` կանանց, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Արթուր Բաղդասարյանն ազատվի Բիշարյանից:

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՍԿԼԵՐՈԶ 

  - Այսօր իշխանությունը հայ մարդու կողքին չէ, խմբի կողքին է: Մենք չենք ունեցել իշխանություն, որը ծառայի ժողովրդին,- այսպիսի հայտարարություն արեց օրերս ՀՅԴ առաջնորդներից մեկը` Վահան Հովհաննիսյանը:

  ՏԵՐ-ՊԵՏ-ՐՈՍ-ՅԱ-ՆԻ ՈՒ-ՇԱ-ՑԱԾ  ՄԱՐ-ԴԱ-ՍԻ-ՐՈՒԹ-ՅՈՒ-ՆԸ

  Զարմանալի բան է կատարվում ՀՀ առաջին նախագահ և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

  ՀԱ՞ ՈՐ... 

  Թիվ 35 ընտրատարածքն ավանդականորեն համարվում է ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի սեփականությունը: Նա վերջին տարիներին այստեղից է առաջադրվում, այստեղից ընտրվում:

  Սոցհարցումները պատվերով գործառույթ է 

  Մեր զրուցակիցն է Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆԸ - Ինչպե՞ս եք վերաբերվում Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի ստեղծման գաղափարին: - Գաղափարին լավ եմ վերաբերվում, բայց վատ եմ վերաբերվում կազմակերպիչների գործառույթին:

  ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 

  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին վերջին շրջանում հաճախ են դատի տալիս: Այս անգամ էլ դատարան հայց է ներկայացրել ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Մանե Հակոբյանը, ով կամենում է վերականգնել իր հեղինակային խախտված իրավունքները:

ԱԼԻԵՎՅԱՆ ՆՈՐ ԿԵՂԾԻՔԸ

  Ադրբեջանի նախագահը դադար չի առնում և անընդհատ ցանկանում է բոլորի գիտակցության մեջ ներարկել այն սուտը, թե իրենք հայերի կողմից ցեղասպանված ու կոտորված են, թե Ադրբեջանի նորոգ պատմությունը լցված է հայերի կողմից իրականացված կոտորածներով:

  Գուցե փորձեն կանխե՞լ 

  Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին է մեղադրել առ այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեռևս իշխանության ղեկին է:

  Ասում-խոսում, զվարճացնում է 

  Ժիրինովսկու նախընտրական եռանդը չի մարել: Մարդը ոչ միայն ասելիք, այլև հումոր ունի` եթե նույնիսկ ասելիքը լուրջ կամ կծու տոնով է ներկայացնում:

Սիրիական իշխանափոխությունը Սիրիային  կարող է զրկել ջրից 

  Տարօրինակ է հնչում, բայց լիովին հավանական տարբերակ է: Առերևույթ իրարից անկախ պետությունները հաճախ կենցաղային հազարավոր թելերով կապված են իրար հետ:

  Երբ անփութությունն ինքնապատիժ է 

  Նյու Յորքի օրենսդիրներից ոմանք արտասովոր նախաձեռնությամբ են հանդես եկել. պաշտոնապես արգելել մարդկանց` քայլելու ընթացքում հեռախոսագրեր (SNS) գրել և, իհարկե, տուգանել օրենքը խախտողներին: Առաջարկն իհարկե, մերժվել է:

Նույնիսկ «մատաղը» մերժեցին 

  Դեռ այն ժամանակ, երբ հանուն Նիկոլ Փաշինյանի Ր. Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից, ՀԱԿ-ը չըմբռնեց այդ զոհաբերությունը: Իսկ այսօր արդեն պարզաբանում է, որ «Ժառանգության» հետ մատաղ ուտելու էլ չի գնա»:

Քարոզարշավային հիվանդություններ 

  Առողջապահության նախարարությունից զգուշացնում են, որ քարոզարշավի ժամանակ սրվում են մի շարք հիվանդություններ: Մասնավորապես` սթրեսը, ապատիան, ընկճախտը, ագրեսիան, լսողական հալյուցինացիաները և հատկապես ականջի թմբկաթաղանթի բորբոքումները:

Վիկտոր Սողոմոնյանի բողոք-տրտունջը 

  «Տժվժիկի» ոճով - Ներսը Քոչարյան, դուրսը Քոչարյան: Ըշտը «կերանք»-«կշտացանք», լմընցավ-գնաց:

Ոչ ճիշտ պահին արված հայտարարության հետևանքը 

  Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացավ, որ յուրաքանչյուր երրորդ երեխայի դեպքում պետությունը միանվագ հատկացնելու է 1 մլն դրամ, իսկ 5-ի դեպքում` մեկ ու կես միլիոն դրամ, հետն էլ հավելեց` «Դե գնացեք, երեխա ունեցեք», միտինգավորների թիվն այդ պահից սկսած նվազեց: Մարդիկ վազեցին տուն` հղիացման «գործընթացը» սկսելու:

Եվ կրկին` առանց ծրագրի 

  Ծրագրավորման գիտահետազոտական ինստիտուտից հայտնում են, որ Լ. Տեր-Պետրոսյանի` հերթական անգամ առանց ծրագրի ընտրական գործընթացի մեջ մտնելը նույնն է, ինչ առանց կողմնացույցի «ջունգլիներում» գտնվող մարդկանց ճիշտ ճանապարհ ցուցանելը:  :

Մնացին արաբական ընդդիմադիրների «հույսին» 

  Որոշ փորձագետների կարծիքով` առաջիկա ընտրություններում ՕԵԿ-ին աջակցելու է Եվրոպան, ԲՀԿ-ին` Ռուսաստանը, ՀԱԿ-ին` «Մահմեդական եղբայրներ» և «Սիրիայի բարեկամներ» կազմակերպությունները:  :

  ՔՈՒՇԿՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ 

  Այսօր արդեն հստակորեն է խոսվում այն մասին, որ կայացել են ՀՀԿ-ԲՀԿ փոխադարձ համաձայնություններ` խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձևավորման հարցում: Ըստ այդմ, Հարություն Քուշկյանը, ով համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, այլևս չի լինի առողջապահության նախարար:

Հոգու պարտք` աշխարհահռչակ գիտնականի հիշատակին

  Հանրագիտարանային ամենազուսպ ու համեստ բնութագրումներով` Վիկտոր Համազասպի Համբարձումյանը հայ ականավոր գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը, նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի ու գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին: Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի:

  Մոտիկ հարևանի մասին, որ ...գող էր 

  Մոտիկ հարևանի և հեռու բարեկամի մասին ասված իմաստուն խոսքը բոլոր ժամանակներում էլ արդիական է, քանզի օրինակներ` որքան ուզեք, և մեկ անգամ չէ, որ համոզվել ենք այդ խոսքերի ճշմարտացիության մեջ:

  Ապրիլյոթյան «նվեր» հայրենիքում 

  Մոսկվայից ժամանած ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել լուսադեմին:

  ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ԵՎ  ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

  Ապրիլի 17-ը Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Այս տարի նա կդառնար 80 տարեկան:

Արդյունքով չբավարարված, բայց հոգեպես խաղաղ 

  Իրենց ծրագրերից ի՞նչն է իրականացվել և ի՞նչն է անավարտ մնացել: Այս հարցերի շուրջ է զրույցն ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության քարտուղար Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆԻ հետ:

Էությամբ` հայ, տեսակով` ասպետ

  Ժամանակի փորձությամբ հաստատված ճշմարտություն է. որքան ժողովուրդը մոտ է կանգնած իր արմատներին, ավանդույթներին, ազգային արժեհամակարգին, այնքան ավելի հզոր ու անպարտելի է նա: Մատաղ սերնդին բազմադարյա մեր մշակութային արժեքներով դաստիարակելու, ազգայինը կենսակերպ դարձնելու անհրաժեշտությունը լավագույնս գիտակցելով` 2005-ից գործում է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը:

«Մտածում էի` մայրերը չպիտի դերասան լինեն»

  Անի ՊԵՏՐՈՍՅԱՆ, դերասանուհի Դերասանուհի դառնալը ծնունդով գյումրեցի աղջկա մանկության սպասված երազանքը երբեք չի եղել: Իսկ այսօր չի պատկերացնում կյանքն առանց բեմի:

  Քաղցկեղը բուժելի է  սարդի թույնով 

  Հետազոտողները համոզվել են, որ սարդի թույնն իր արդյունավետությամբ կարող է գերազանցել քիմիաթերապիային` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում: Ջեմս Կուկի համալսարանի պրոֆեսոր Նորել Դեյլին Ավստրալիայի ազգային հիմնադրամից 200 հազար դոլար դրամաշնորհ է ստացել` մորմերի և սիդնեյական ձագարաձև սարդի թույնը թեստավորելու համար:

  Այսուհետ` առանց վիրահատության 

  Ապենդիցիտը` կույր աղիքի բորբոքումն, այսուհետ հնարավոր կլինի բուժել նաև առանց վիրահատական միջամտության: Յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ տառապում են այս խնդրով, իսկ սուր բորբոքման դեպքում պահանջվում է անհապաղ վիրահատություն` ընդհանուր անզգայացմամբ:

  Ո՞ւմ է ժպտում ապագան 

  Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ավելի բարեկեցիկ պայմաններում ապրող ժողովուրդներն ավելի հաճախ մտածում են ապագայի, ոչ թե անցյալի մասին:

  «Երջանկությունը»` դպրոցական առարկա 

  Գերմանիայի և Ավստրիայի շուրջ 100 դպրոցների առարկայացանկում նոր առարկա է ավելացել` «Երջանկութ յուն»: Շաբաթը 2 անգամ «Երջանկության» դասաժամերին աշակերտները տեղափոխվում են վառ դեղին գունավորված պատերով և կարմիր գորգերով կահավորված լսարան:

  ԳՐՔԵՐ ՈՒ ՄՐԳԵՐ 

  (համարյա հարցազրույց) Ես ու Հորիզոնը մտանք նախկինում նշանավոր գրախանութ, բայց հիմա սուպերմարկետ դարձած հսկա խառնախանութ, որտեղ վաճառում են զանազան-զարմանազան մթերքներ... Գրադարակների ու հաստափոր գրքերի փոխարեն տեսանք սառնարաններ` բեռնավորված չալաղաջներով, հավի, խոզի բդերով, տավարի մսերով:

  Հավ` աշխատանքի դիմաց 

  Ուզբեկստանի շրջաններից մեկում օրերս գիտնականներն, ուսուցիչներն ու բժիշկները զավեշտալի, միևնույն ժամանակ զայրացնող փաստի առաջ են կանգնել: Այս անգամ նրանց ֆինանսական բավարարումը չափազանց ինքնատիպ էր. հավեր` աշխատանքի դիմաց:

  Միաժամանակ 600 երեխայի հայր

  Բրիտանացի գիտնական Բերտոլդ Վիզները գերազանցել է արական պտղաբերության մասին բոլոր պատկերացումները: Նա 20 տարվա ընթացքում 600 երեխայի հայր է դարձել:

Անհեթեթ օրենքներ

  Մենք հաճախ դժգոհում ենք մեր օրենքների անկատարությունից, բայց տարբեր երկրներում գոյություն ունեցող որոշ օրենքներ երևի իրենց գոյությունն իսկ արդեն զգացնել չեն տալիս: Պարզապես անհեթեթ են, բայց` վավեր: