Քաղցկեղը բուժելի է  սարդի թույնով 


 

Հետազոտողները համոզվել են, որ սարդի թույնն իր արդյունավետությամբ կարող է գերազանցել քիմիաթերապիային` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում: Ջեմս Կուկի համալսարանի պրոֆեսոր Նորել Դեյլին Ավստրալիայի ազգային հիմնադրամից 200 հազար դոլար դրամաշնորհ է ստացել` մորմերի և սիդնեյական ձագարաձև սարդի թույնը թեստավորելու համար:

- Սարդի թույնը լավագույն թեկնածուն է` որպես հակաքաղցկեղային միջոց: Հիմա նախնական հետազոտություններ են կատարվում, այդ պատճառով վերջնական եզրահանգումները հնչեցնելն առայժմ վաղ է: Սակայն մենք շեշտադրում ենք բնական թույնը,- ասել է աշխատանքային խմբի ներկայացուցիչը (տեղեկացրել է MedDΖily-ն):

Պրոֆեսոր Դեյլին իր տեսությունը փորձարկում է լաբորատորիայում` թույնից հարյուրավոր մոլեկուլներ առանձնացնելով: Հետո այդ մոլեկուլները քաղցկեղային բջիջների հետ տեղադրում են միևնույն միջավայրում և ուսումնասիրում դրանց հակազդեցությունը: Եզրահանգումն այն է, որ մոլեկուլների խառնուրդը կարող է ոչ միայն արգելակել քաղցկեղի տարածումը, այլև այն լիովին վերացնել օրգանիզմից: