ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 


 

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին վերջին շրջանում հաճախ են դատի տալիս: Այս անգամ էլ դատարան հայց է ներկայացրել ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Մանե Հակոբյանը, ով կամենում է վերականգնել իր հեղինակային խախտված իրավունքները:

Մանե Հակոբյանը հայտարարում է, որ ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը Բագրատյանը գողացել է իրենից և ավելացրել մի երկու «հիմար» կետ... Նա համոզված է իր արդարացիությանը, հետևաբար չի կասկածում, որ դատարանը կվերականգնի իր իրավունք ները, իսկ Հրանտ Բագրատյանն էլ հերթական անգամ կխայտառակվի հանրության առջև:

Ի դեպ, ժամանակին, երբ նա վարչապետ էր, շատերն էին պնդում, որ Բագրատյանն ուրիշների մտքերն ու ծրագրերն էր ներկայացնում որպես սեփական ստեղծագործություններ, քաղվածքներ էր դուրս գրում տնտեսագիտության տարբեր դասագրքերից ու մատուցում որպես ինքնուրույն դատողություններ և մտքեր: Թե ինչ տվեցին մեզ նրա դատողությունները` տեսանք. ավերված տնտեսություն, աղքատություն, արտագաղթ: Փոխարենը` Հրանտ Բագրատյանն այսօր մեր ընդհատակյա մեծահարուստ ներից մեկն է, ապրում է գոհ ու երջանիկ և քաջ Նազարի նման` ծիծաղում բոլորիս ու աշխարհի վրա...