Երբ անփութությունն ինքնապատիժ է 


 

Նյու Յորքի օրենսդիրներից ոմանք արտասովոր նախաձեռնությամբ են հանդես եկել. պաշտոնապես արգելել մարդկանց` քայլելու ընթացքում հեռախոսագրեր (SNS) գրել և, իհարկե, տուգանել օրենքը խախտողներին: Առաջարկն իհարկե, մերժվել է: Նշանակում է` տեխնիկայով տարված մարդիկ շարունակելու են վտանգել իրենց:

Մինչ օրենսդիրները մտահոգվում են իրենց քաղաքացիների անվտանգությամբ, ոմանք տեսախցիկներով կադրեր են որոնում և անզգուշության հետևանքները պատկերող կենդանի սյուժեներ տեղադրում համացանցում: Օրինակ, վերջերս չգիտես ինչից ուշացող և ում հրատապ հեռախոսագիր ուղարկող մի ամերիկացի բախվել է ամենաիսկական արջին: Բջջային հեռախոսով իր մտքերը շարադրող կալիֆոռնիացին չի նկատել, որ քայլերն իրեն տանում են դեպի գազանը: Բարեբախտաբար վերջին պահին նա շուրջն է նայել և տեսնելով իրենից մի քանի սմ հեռու գազանին` հասցրել է ծլկել ու թաքնվել կողքի տան անկյունում: Իսկ արջն արդեն մի քանի ժամ շրջում էր բնակելի թաղամասում:

Ճիշտ է, ոստիկանությունն ուղղաթիռով հետևում էր նրան, բայց ամեհի գազանին, այն էլ` մարդաշատ վայրում, հենց այնպես էին որսում:

Այս միջադեպից ոչ շատ առաջ կանադական CBC հեռուստաընկերությունը մեկ այլ ռեպորտաժ է ցուցադրել. քայլելով SMS գրող կինը չի նկատել աստիճանները և գլորվել է ցած: Կամ, Փենսիլվանիա նահանգի առևտրային կենտրոններից մեկի տեսասարքերն արձանագրել են, թե ինչպես է «քայլող նամակագիրը» բախվում շատրվանի պարսպին և հավասարակշռությունը կորցնելով ընկնում ջրավազանը:

Որոշ դեպքերում անփութությունը կարգազանցություն է և օրենքով պատժելի: Իսկ նման պարագաներո՞ւմ... Մտածե´լ է պետք և հընթացս` զգուշանալ: