Հավ` աշխատանքի դիմաց 


 

Ուզբեկստանի շրջաններից մեկում օրերս գիտնականներն, ուսուցիչներն ու բժիշկները զավեշտալի, միևնույն ժամանակ զայրացնող փաստի առաջ են կանգնել: Այս անգամ նրանց ֆինանսական բավարարումը չափազանց ինքնատիպ էր. հավեր` աշխատանքի դիմաց: Սերբիայից ներկրված ավելի քան 20 000 հավ արդեն իսկ գտել է իր մտավորական տերերին, ևս 40 000-ը կբաշխվեն առաջիկա օրերին: Այս նախաձեռնությունն իբր միտված է ներքին արտադրանքի խթանմանը: Սակայն իրականում թռչունները ներկրվում են Սերբիայից: Ոսուցիչներից մեկը մամուլին հայտնել է, որ ենթարկվել են հարկադրանքի, և այլընտրանք պարզապես չի եղել: Մինչդեռ իշխանությունները շարունակում են լռել, լավագույն դեպքում` ասել, որ նախաձեռնությունը կամավորական բնույթ է կրում և արդեն դրական արդյունքներն առկա են: Ի դեպ` արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ հավերին առաջիկայում փոխարինելու են Ուկրաինայից ներկրված հորթերը: