Ո՞ւմ է ժպտում ապագան 


 

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ավելի բարեկեցիկ պայմաններում ապրող ժողովուրդներն ավելի հաճախ մտածում են ապագայի, ոչ թե անցյալի մասին: Ուսումնասիրելով շուրջ 45 երկրների որոնման համակարգերը Google Trends-ի միջոցով, միջազգային գիտնականների թիմը համախառն ներքին արդյունքի և անցյալի ու ապագայի մասին իրադարձությունների որոնման հաճախականության հետաքրքիր հարաբերակցություն է հայտնաբերել: Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Ֆրանսիայի բնակչությունն առավել հաճախ դիմում է google-ի օգնությանը` ապագայի մասին հարցումներով: Իտալացիները, որ նախորդ երկրների բնակչությանը փոքր-ինչ զիջում են իրենց բարեկեցիկ պայմաններով, հետաքրքրված են թե´ անցյալով, թե´ ապագայով հավասարապես: Ռուսաստանում, որտեղ ՀՆԱ-ի ցուցանիշը 2 անգամ զիջում է արևմտաեվրոպական ցուցանիշներին, անցյալի մասին հարցումների քանակը ևս կրկնակի անգամ գերազանցում է վերը նշված երկրների ցուցանիշներին: