ՔՈՒՇԿՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ 


 

Այսօր արդեն հստակորեն է խոսվում այն մասին, որ կայացել են ՀՀԿ-ԲՀԿ փոխադարձ համաձայնություններ` խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձևավորման հարցում: Ըստ այդմ, Հարություն Քուշկյանը, ով համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, այլևս չի լինի առողջապահության նախարար: Այս ոլորտում իրականացված ստուգումները, մամուլին ու հանրությանը հայտնի դարձած բացահայտումները, հիվանդանոցներում տիրող բարքերը, պետական պատվերի շրջանակներում թույլ տրված սխալները, դեղորայքային «կարուսելները» համբերությունից հանել են ինչպես երկրի իշխանություններին, այնպես էլ ԲՀԿ ղեկավարությանը: Ուստի նրանք որոշել են Հարություն Քուշկյանին պաշտոն չտալ:

Ասում են, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի, Հայկական բժշկական ինստիտուտի, Հայկական բժշկական քոլեջի և այլ հաստատությունների սեփականատեր Հարություն Քուշկյանը շատ ծանր է տանում պաշտոն չունենալու «դժբախտությունը» և այս օրերին ամեն ինչ անում է, որպեսզի արժանանա երկրի նախագահի բարի կամեցողութ յանը: Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է...