ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ
Այնպես ստացվեց, որ ցուլի տարում արդեն երկրորդ ճգնաժամն է հաստատուն քայլեր կատարում` հայոց աշխարհում ինքնահաստատվելու համառությամբ` այս անգամ էլ խոզագրիպ կոչվածի տեսքով, որի վտանգն արդեն լրջորեն առարկայանում է նաև մեր հանրապետությունում:
Այնպես ստացվեց, որ ցուլի տարում արդեն երկրորդ ճգնաժամն է հաստատուն քայլեր կատարում` հայոց աշխարհում ինքնահաստատվելու համառությամբ` այս անգամ էլ խոզագրիպ կոչվածի տեսքով, որի վտանգն արդեն լրջորեն առարկայանում է նաև մեր հանրապետությունում:
2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Միացյալ Նահանգների Հարավկովկասյան քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ոլորտից դուրս բերելն է: Իսկ այդ հարցում ԱՄՆ-ը մշտապես փորձել է օգտագործել թուրքական գործոնը:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ մարդիկ են հայրենի քաղգործիչները: Նրանց հասկանալը հաճախ անհնարին է դառնում, արարքները քննելը` անիմաստ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկում էր ծավալվել` ՀՀ պետական եկամուտների և հարկերի մասին օրենքներում փոփոխությունների մասին օրինագծերի շուրջ: Հատկապես ակտիվ էին գործարար օրենսդիրները:
Վերջերս Միավորված Ազգերի կազմակերպության Անվտանգության Խորհուրդն իր բոլոր 15 անդամների, նիստին հրավիրված 48 այլ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մինչև ուշ գիշեր քննարկեց բացառիկ կարևոր մի հարց` «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտությունների գոտիներում»:
Հարցազրույց Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԻ հետ (Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 41-42-ում) - Դուք խոսեցիք մեր եկեղեցուն Խորհրդային իշխանության հասցրած նյութական և մարդկային վնասի մասին: Փաստացի ոչնչացնելով հայկական առաքելական, ռուսական ուղղափառ և այլ եկեղեցիները, իշխանությունը որոշել էր հետո վերստեղծել դրանք` հարմարեցնելով իր քաղաքական շահերին:
Նրանք աշխարհում ամենաազդեցիկ պետական գործիչների, հանցագործների, ֆինանսիստների և բարեգործների 67 հոգիանոց ցուցակի առաջին եռյակն են (ըստ Forbes հանդեսի վարկանիշային ցանկի): Ամենաազդեցիկների հնգյակում նրանց հետևում են Ամերիկայի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն (4-րդ տեղ) և Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը:
Ամենահարուստ հանգուցյալ նշանավոր անձանց «որոնումներում» փորձագետները հաշվարկել են աստղերի թողած ժառանգությունը և նրանց մասին համապատասխան ընկերությունների, տնտեսագետների տրամադրված տվյալները£ Այդպիսով, ամենահարուստ հանգուցյալ աստղ է ճանաչվել ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն Լորանը` վախճանված 81 տարեկան հասակում (2008 թվականին)£ Նրա ժառանգորդները ընթացիկ տարում ստացել են 350 միլիոն դոլար£ Երկրորդ տեղում երգահաններ Ռիչարդ Ռոջերսը ու Օսկար Համերսթայնն են, որոնց եկամուտները կազմել են 235¬ական միլիոն դոլար£ Առաջինների եռյակը եզրափակում է փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնը` 90 միլիոն դոլար եկամուտով£ Նրան հաջորդում է ռոք-ըն¬ռոլի արքա Էլվիս Փրեսլին (55 մլն դոլար), ով նախկինում մշտապես զբաղեցրել է առաջին տեղը£ Վարկանիշային ցուցակում արժանապատիվ տեղեր են զբաղեցրել նաև ծաղրանկարիչ Չարլզ Շուլցը, երաժիշտ Ջոն Լենոնը, «Դոկտոր Սուս» անվամբ ճանաչված մանկական գրող Թեոդոր Հեյզելը, լեգենդար ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը, գրող Մայքլ Քրայտոնը, հեռուստահաղորդավար Ահարոն Սփելինգը, երաժիշտ Ջիմի Հենդրիքսն ու արվեստում փոփ-արտ ուղղության հիմնադիր Էնդի Ուորհոլը£ :
Կոնգրեսները համաձայնեցված են գործում Հայ ազգային կոնգրեսը և ամերիկյան Կոնգրեսը համատեղ գաղտնի նիստում ճշգրտել են Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին «պաուզայի» մոտավոր տևողությունը: Կենդանի բայղուշներն էլ չեն փրկի Ըստ ականատեսների` հայ-թուրքական սահմանագլխին հայտնվել են Ադրբեջանից չված բազմաթիվ ագռավներ` բայղուշական կռկռոցով:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` 2009թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և դրանց արագ լուծում տալու նպատակով գործում է հանձնաժողով:
Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված հայրենազոր հայորդիների շարքում հրետանու գեներալ-լեյտենանտ Ի. Դ. Վեքիլյանին շնորհված Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի, երեք Կարմիր Դրոշի, Կարմիր Աստղի, Լենինի, ՀՄՊ-ի առաջին աստիճանի շքանշանները և բազմաթիվ մեդալները նրա խիզախության, տոկունության, մարտավարական հմտությունների լավագույն վկայություններն են:
Իսրայելը մտադիր է փոփոխություններ մտցնել պատերազմի միջազգային օրենքներում ու ավանդույթներում: Նպատակը` որպեսզի հնարավորություն ապահովվի ահաբեկչությանն արդյունավետորեն հակազդել` առանց իրավաբանական հետևանքների. ինչով հղի էին Գազայի հատվածում ձմեռային գործողությունները:
Իմ ծանոթությունը Անահիտ Դանիելյանի հետ եղավ անսպասելի: Հետո մեր հանդիպումների ու զրույցների ժամանակ զգացի, որ զանգեզուրյան ըմբոստ ու ոգեղեն լեռների շունչն է ամբարել իր էության մեջ:
Երկարակյաց սոմալացի Ահմեդ Մուհամեդ Դորենը շուտով 113 տարեկան կդառնա£ Իր 5 կանանցից նա 18 զավակ ունի, բայց, պարզվում է` դեռ չի հագեցրել սիրո ծարավը£ Եվ ամուսնացել է իրենից «ընդամենը» 95 տարով երիտասարդ աղջկա հետ£ - Այսօր Ալլահն օգնեց իրականացնել իմ երազանքը,¬ ասել է Դորեն` բազմամարդ իր հարսանիքից հետո£ Իսկ հարսանիքը` 100 մասնակցով, կատարվել է աշխարհում ամենաաղքատ երկրներից մեկը համարվող Սոմալիի կենտրոնական մասի Հալմուդուք շրջանի Հուրիսել գյուղում£ Նորափեսան հավաստիացրել է, որ 17-ամյա իր նորաթուխ կնոջից նույնպես երեխաներ է ակնկալում£ Նա նաև խոստովանել է, որ Սաֆնյային աչք էր գցել դեռևս մի քանի տարի առաջ, բայց համբերատար կերպով սպասել է` մինչև աղջնակը մեծանա£ - Իմ սիրեցյալին ես չհարկադրեցի պսակվել ինձ հետ, բայց օգտագործեցի ունեցածս ողջ փորձը` իմ սերը նրան ապացուցելու,¬ ասել է Դորեն£ Սաֆնյայի հարազատներն էլ հավաստել են, որ իրենց աղջիկը երջանիկ է ամուսնու հետ, ով դիմակայել է և° իտալական գաղութարարներին, և° բրիտանացի զավթիչներին, և° դիկտատոր Սիադա Բարրեի ժամանակներին, և° Սոմալիի անկմանը£ :
2003¬ին, կերպարվեստագետների 68 աշխատանքների նվիրատվությամբ, Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր ավանում (Լաչինում) բացված երկրագիտական թանգարանի Հայաստանի ժամանակակից արվեստի պատկերասրահով մեկնարկեց մշակութային և գիտատեխնիկական կազմակերպությունների ստեղծման ու զարգացման գործընթացի աշխուժացմանը միտված «Ասք լինելության» պետական հայապահպան ծրագիրը£ Պետության ընձեռած հնարավորությունները հարակից նվիրատվություններով ընդլայնելու նպատակով` ազգագրական, գեղարվեստական այլազան մշակութային արժեքների հավաքածուներով թանգարանային առկա պահոցների հարստացումից զատ, այս նախաձեռնության շնորհիվ ակնկալվում է նոր տարածաշրջանային թանգարաններ և արհեստագործական, մշակութային կենտրոններ ստեղծել£ Մասնավորապես` աղետի գոտում և ազատագրված շրջաններում£ Մեր մշակութային ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը բարենպաստ այս քարոզչական աշխատանքի արդյունքում` օրերս Երևանի պատմության թանգարանի կերպարվեստի հավաքածուն համալրվեց երևանաբնակ արվեստագետների ընծայած 65 տարաոճ ստեղծագործություններով£ Արդի նկարիչների աշխատանքների երկամսյա ցուցադրությամբ ոչ միայն կվերարժևորվեն Սեդա Բեքարյանի («Կոնդ»-2007), Անատոլի Ավետյանի («Արարատ»¬1992), Ռոբերտ Էլիբեկյանի («Ակրոբատներ»¬1990-94), Սարգիս Համալբաշյանի («Ներկայացում»-2009), Վալմարի («Ընտանիք»¬1980), Էդուարդ Արծրունյանի («Վերադարձ Սբ. Գայանե վանքից»¬1997), Կարեն Աղամյանի («Հպում»-2005), Լուսիկ Ագուլեցու («Մեղրի»-2005), Թաթոսի («Առավոտ լուսո»-2001), Արկոյի («Փշրված ժամանակ»-2007) ու երևանամեծար մյուս կերպարվեստագետների ստեղծագործական ու մարդկային նկարագրերը, այլև ընդօրինակելի կդառնա նրանց վարքագիծը արվեստի շատ ու շատ գործիչների համար£ Գուցե ճարտարապետական համաժողովի մասնակիցներն էլ վերհիշեն իրենց խոստումները` Երևան քաղաքին իրենց լավագույն աշխատանքների նվիրատվության մասին, որոնցով խանդավառել էին մեր ներկայիս քաղաքապետին£ Իրադարձային շուք էր հաղորդվել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացած «Ծնունդդ շնորհավոր, Երևան» ցուցահանդեսի բացման արարողությանը£ Առաջին մտավորական այցելուների ջերմացրած մթնոլորտում նվիրատուներին հանձնված շնորհակալագրերը և նվիրաբերված գործերի վերատպություններով ձևավորված նորընծա ալբոմը, գնահատանքի խոսքերով ուղեկցվելով, արտասովոր բարձր արժեք էին ձեռք բերում£ Նորից ու կրկին շրջելով ցուցասրահներում` տարբեր գեղագիտական դավանանքի և հմտությունների արգասիք կտավները, ասես, նորովին էին հմայում£ Շմավոն Շմավոնյանի «Դաշտային ծաղիկները» (2008), Քնարիկ Աբովյանի փայտակաշվե «Դուռը» (2008), Ռուբեն Գրիգորյանի «Շշուկները» (2003), Ալեք Ալեքյանի «Ճերմակ անուրջները» (2009), Ֆրենկ Գասպարյանի «Ձնծաղիկների պարը» (2006), Սոնա Բանոյանի մետաքսե «Պայքարը» (2009)£ Ուրիշ շատերը£ Երևանի ծննդյան «գեղանկարչական» այս յուրատիպ տոնակատարության մասնակիցներին համակած ընդհանուր լավատեսական տրամադրությունը կիսելով` երկմտում եմ, սակայն, արդյո՞ք բարի կամքի նոր դրսևորումները շուտով համանման տեսքով արվեստասեր հանրությանը կներկայանան£ Չէ՞ որ 6 տարիների քարոզչությամբ իրականացել է 2 մտահղացում ընդամենը£ Խորամուխ լինելով ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության վեցամյա գործունեության ողջ ընթացքում` ստանձնած դժվարին առաքելության շարունակականության հավանականության նոր նախանշաններ եմ նկատում:
Կամերային թատրոնում տասնամյակներով հաստատված ընտանեկան բարեկրթության հոգեպարար մթնոլորտում պետք է, որ ձևավորման արգասաբեր միջավայր գտներ վաղուց ի վեր մտահղացված մշակութային կենտրոնի հանապազոր նշանակության այս կառույցը£ Եվ կարճատև գործունեության ընթացքում «Երկաթ» ակումբը, անկասկած, մշակութանպաստ նախաձեռնությունների ազնիվ մղումներով, իր հյուրընկալ հարկի ներքո պիտի համախմբեր ներկայիս արարչագործության վայրիվերումներում հստակ կողմնորոշիչներ փնտրող արվեստի գործիչներից շատերին£ Դեռևս կայացման փուլում է, իհարկե, արդի մշակութային դաշտի որոմազերծությանը միտված ակումբամարտավա րության հիմնառանցքի կառուցողական համակարգումը£ Միայն բարի կամքով անկարելի է բարեփոխել առկա արատավոր ստեղծագործական կացութաձևը£ Եվ, արդեն իսկ իրենց գաղափարի կենսագործման դրոշի ներքո մեկտեղված մի խումբ ջատագովների եռանդի ու մտքի միասնականացմամբ, «ակումբավարները» հետևողականորեն ճշգրտում են հետամտած գլխավոր նպատակին` ստեղծագործական միջավայրի առողջացմանը, հնարավորինս անսայթաք հասնելու տատասկոտ ուղիները£ Առաջին վստահ քայլերին` «Անտրեպրիզային և խաղացանկային թատրոն», «Արվեստ, լրատվություն, համագործակցություն» օրախնդիր թեմաներով բանավիճային զրույցներին հաջորդում են իրանահայ ինքնատիպ լուսանկարիչ Ռաբերտ Ղևոնդյանի «Պատմություն, ժամանակներ, մարդիկ» հայաստանյան անդրանիկ անհատական ցուցահանդեսը` դիմանկարների ճանաչված հերոսներից ոմանց ներկայությամբ և «Գոյ» թատրոնի դերասան, երգահան Արթուր Մանուկյանի հեղինակային երգի «Հովեր»- աշունչ երեկոն£ Վերջիններիս հարուցած մտերմիկ խաղաղությամբ համակված` «ակումբականները» վճռում են աշնանային փառատոնամարաթոնի լարվածության մեղմացման մոտակա հարմար պահին շարունակել անավարտ մնացած առաջին զրույցը£ Հրանտ Թոխատյան-Նարեկ Դուրյան, Հովհաննես Թեքգյոզյան¬Նիկոլայ Ծատուրյան ընդդիմախոս զույգերի առաջատարությամբ մեկնարկած քննարկումը, հետահայաց արժևորմամբ, չունեցավ ակնկալվող վերլուծական սլացքը£ Իրատեսական անկեղծությունը չթանձրացավ առկա իրավիճակը սթափ գնահատելիս` հակոտնյա մտահայեցակետերը հիմնավորող հարակից ելույթներով£ Երիտասարդ ստեղծագործողներին մտահոգող խնդիրները չբարձրաձայնվեցին` լսարանի ընկալման արվեստի ընդհանուր հեղհեղուկությամբ£ Անմիջապես իհարկե հնարավոր չէ հասնել տարասերունդ արվեստագետների փոխըմբռնմանը£ Սա միանգամայն օրինաչափ է բազմաբարդ շերտավոր ված մեր օրերում, երբ բարձրարվեստ ստեղծագործությունը սոսկ բնատուր շնորհով ու մտավոր ներուժով կայացնելը կողմնակի ազդակների լաբիրինիթոսում է կապանքվում£ Փորձենք երիտասարդական տեսահայեցակետով դասդասել գնահատության խուռներամ չափանիշները` «Երկաթ»¬ի հաջորդ երեկոյի անցկացման ղեկը վստահելով որոշակի թատերափորձ կուտակած նոր սերնդի ներկայացուցիչներին£ Ինքնարտահայտման պահանջի պոռթկումներում, անկասկած, կերևան հիմնախութերը հերթափոխի լիարժեք հասունացման£ Ստեղծագործական խաղաղ մթնոլորտի առողջացման սաղմեր երևակած իրարահաջորդ «Երկաթ»¬ի երեկոները վստահություն են ներշնչում, որ արդյունավետ շարունակություն կունենա «Արարատ» մշակութային հեռուստաալիքի ներկայիս տնօրեն Մերուժան Տեր¬Գուլանյանի հետ «ակումբականների» թերավարտ մնացած բանավեճը, երբ, վերջինիս խոստման համաձայն, եթեր կհեռարձակվեն անհամեմատ բովանդակալից 4-5 նոր հաղորդաշարերը£ Արվեստագետներին խորթացնող պատնեշների հաղթահար մամբ (առայժմ` գեթ հոգեբանական), կարծում եմ, շուտով կարելի կլինի համոզվել «Երկաթ»¬ի մշակութանպաստ գործունեության արգասաբերության մեջ£ Տասնամյակներով կորսվածը կախարդական փայտիկի մի հարվածով վերագտնելուն հավատալն անգամ ցնորամտություն կլիներ` հանրահայտ խառնակ հանգամանքների գերակայության բերումով£ Ուստի պետք է մտավոր սերուցքի կենտրոնացմամբ արարչական դրական տեղաշարժի հասնելու «Երկաթ»¬ի մղումների իրականացմանը սատարենք` համբերատար սրտացավությամբ, մեր ցաքուցրիվ ջանքերի միասնականացմամբ£ :
ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանը, ում ստեղծած տառատեսակները I, II և III կարգի մրցանակների են արժանացել «Գրանշան¬2009» երկրորդ միջազգային մրցույթի վեցից հինգ անվանակարգերում, հայկական տառարվեստի հետագա զարգացումն ապահովելու տեսակետից համանման միջոցառումների խթանիչ ուժի հավաստիքների իրական արժեքավորությունն է պարզաբանում£ «Գրանշան-2008»¬ին հաջորդած արտերկրյա մի շարք ցուցահանդեսների արձանագրած հաջողությունների փայլուն վկայությունը այս մրցույթի նկատմամբ արտերկրի տառաստեղծների հետաքրքրության կրկնակի աճն է` թվերի զուսպ պերճախոսությամբ արտահայտված£ 2008¬ին մոտ 40 աշխատանքներ էին ներկայացրել 6 երկրներից, որոնցից լավագույններ ճանաչվածները ցուցադրվել են Մեծ Բրիտանիայի Լինքոլն քաղաքում, սանկտ պետերբուրգյան Կալիգրաֆիայի միջազգային ցուցահանդեսում` անցկացված ATypI տառաստեղծների ու դիզայներների համաժողովի շրջանակում£ Ապա` Օշականում (Թարգմանչաց տոնի կապակցությամբ), Լոնդոնում և Քեմփշիրում£ Հայկական էլեկտրոնային տառարվեստի զարգացմանն ու հետագա միջազգային ճանաչմանը միտված պետական նախաձեռնության վերջնական նպատակի իրագործման ռեալականությունը, փաստորեն, հավատընծա նախանշաններ է ցուցանում. «Գրանշան-2009»¬ին մասնակցում են 12 երկրներ£ 54 հայտերից (18¬ը` Հայաստանից) միջազգային երկրորդ մրցույթի հանձնաժողովը (նախագահ` Միգել Սուսա-«Adobe Sistems» ընկերության տառաստեղծ) ընտրում է մոտ 2 տասնյակը` հայկական շարվածքային, դասագրքային և ավանդական, լատինական և կիրիլյան շարվածքային ու ազատ ոճի տառատեսակներ` 6 անվանակարգերում հաղթող ճանաչելով հայ տառաստեղծներ Էդիկ Ղաբուզյանի, Արա Բաղդասարյանի, Անժելա Պողոսովայի և Մարիամ Սիմոնյանի առաջարկած նախագծերը£ Բարձր գնահատության են արժանանում լատինական, կիրիլյան և ազատ ոճի տառատեսակները` ներկայացված Վերոնիկա Բուրիանի ու Ժոզե Սկագլիոնեի («Կարմինա Սանս», «Ադել», Մեծ Բրիտանիա), Լյուդվիգ Ուբելեի («Մարատ», Գերմանիա), Դավիդ Բրեզինայի («Սկոլար Պրո», Չեխիա), Հենրիկ Մյուլլերի («Լյուբա», Գերմանիա), Հենրիկ և Ինգա Կուբելների («Վոգու», Մեծ Բրիտանիա) կողմից£ Այլազգի տառաստեղծներին հայկական նոր տառատեսակների մշակման գործում ներգրավելու առկա նախադրյալները համագործակցության սերտացման հույս են ներշնչում£ Մրցութային հանձնախմբի անդամ Քերոլայն Պուզովիոյի (Լինքոլնի համալսարան) հայկական տառարվեստի մասին հրապարակած 2 ծավալուն հոդվածներն էլ ասվածի վկայագրերն են£ Ուրեմն շուտով հնարավոր կդառնա հայկական ավանդական 6 ձուլածու տառատեսակների թվայնացված կիրառումը, դասագրքային (մանկապատանեկան) տառատեսակների բարելավումը£ Եվ, որ ամենակարևորն է, գործնականում կկասեցնի համակարգ չային լատինականացված հայկական տառատեսակների տարերահորդ մուտքը գրահրատարակչության, համացանցի, հաղորդակցման ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառական ոլորտներ£ Համաձայն ՀՀ ՀՍՏ 311-2009 «Հայկական համակարգչային տառատեսակների որակական չափորոշիչների ստանդարտի»£ Եվ կպահպանեն մեսրոպյան 1600-ամյա տառաձևերը գրեթե անփոփոխ մնացած իրենց ոճական ու կառուցվածքային կատարելությունը£ Գրահրատարակչական վերջին շրջանի նկատելի առաջընթացի որակական տեղաշարժին յուրատիպ հավելյալ գրավչություն հաղորդելով` հող կնախապատրաստեն 2012¬ին Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու համար£ Հաջորդ տարվանից իրականացվելիք` Հայ գրքի տպագրության 500-ամյա հոբելյանը նշանավորող միջոցառումների շարքի փառապսակին դափնու նոր ճյուղեր հավելելով£ :
«Աշխարհների քանակն անսահման է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ցանկացած տղամարդու կյանքում առհասարակ ամենադժվարը արժանապատվության գերակայությունն ապահովելն է` մի կողմ դնելով բոլոր մարտահրավերներն ու գայթակղությունները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի ծաղկման` 5 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել: «Զարգացում:
Մանավանդ` նախագահացու մրցակցի հանդեպ, եթե նույնիսկ վերջինս կին է: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հենց այդպես էլ վարվել է` լրագրողների հանդիպման ընթացքում երկրի վարչապետուհի, հիմա նաև` Նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյին անվանելով «բոմժ»:
Ամերիկայի երբեմնի նախագահ Բիլ Քլինթոնը ողջունել է Թուրքիային` «եկեղեցին պետությունից անջատելու հաջող գործընթացի համար, ինչը մարդկանց հնարավորություն է տալիս արտահայտել իրենց կրոնական համոզմունքները»: Գերմանիայի էքս կանցլեր Գերհարդ Շրեդերն էլ եվրամիությանը կոչ է արել պահել խոստումը և Թուրքիային ընդգրկել ԵՄ:
Սեպտեմբեր ամսին Մոսկվա-Սերպուխով միջքաղաքային էլեկտրուղում ոստիկանների սպանության հետքերը գտնվել են էքստրասենսի օգնությամբ: Միլիցիոներների գաղտնի օգնականը մանրամասն նկարագրել է հանցագործների արտաքինը և դաջվածքները, որոնց օգնությամբ էլ խուզարկուները հստակեցրել են չարագործների անձերը:
Խոսքը 190 հազար եվրոյի մասին է, որը վճարել են իտալացի արտիստուհի Մոնիկա Բելուչչին և Ուզբեկստանի նախագահի դուստր Լոլա Քարիմովա-Տիլյաևան` Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում: Բարեգործական այդ միջոցառման կազմակերպիչը Քարիմովայի «Ուզբեկստան 2020» հիմնադրամն էր:
Գիտության մարդիկ մոտավոր հաշվարկներ են կատարել, թե ինչ տեսք կունենան թույլ կամ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները 2409 թ.: Նրանց մեծ մասը համոզված է, որ մարդու արտաքինն ընդհանրապես լուրջ փոփոխությունների չի ենթարկվի:
2009 թ. նոյեմբերի 14-ին վախճանվեց Խորհրդային Միության հերոս Սուրեն Արտաշեսի Սարգսյանը: Սուրեն Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1924 թ. Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում, միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո զորակոչվել է Կարմիր Բանակի շարքերը: