lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ
Կոնգրեսները համաձայնեցված են գործում Հայ ազգային կոնգրեսը և ամերիկյան Կոնգրեսը համատեղ գաղտնի նիստում ճշգրտել են Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին «պաուզայի» մոտավոր տևողությունը: Կենդանի բայղուշներն էլ չեն փրկի Ըստ ականատեսների` հայ-թուրքական սահմանագլխին հայտնվել են Ադրբեջանից չված բազմաթիվ ագռավներ` բայղուշական կռկռոցով: Կկասկածեր նաև Շիրազը - Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք. Էն, որ ունի կապույտ երկի՞նք: - Սահմանը բացվի, այնժամ կպարզվի` երկինքը կապույտ է, թե` «կանաչ»: Փոքրիկ նվեր «նարնջագույններին» Նարնջագույն «Օռանժ» ընկերության ղեկավարությունից հայտնում են, որ ՀԱԿ-ի շարքային անդամներն իրենց ծառայություններից կարող են օգտվել զեղչ գներով, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` ընդհանրապես անվճար: «Ժամից ո¯վ գա, «տեր օղորմեան» ո¯վ ասի» Սերժ Սարգսյանը` ՀՅԴ-ին Համլետի ոճով 40 հազար դաշնակ չեն կարող Արցախի հանդեպ իրենց ողջ սիրով Իմ սերը «կազմել»: Եվրամիությունը` Թուրքիային «Տերն ու ծառա»-ի նմանությամբ - Դե°, Էրդողան, կկուն կանչեց… ԷՐԴՈՂԱՆ.- «Էս աշնան կեսին ի՞նչ կկու, գոնե մինչև հաջորդ ապրիլ համբերեք»: Տնտեսական բացատրական բառարանից ԲՅՈՒՋԵ(Բ) - Բյուրավոր ջեբեր, որոնք որպես կանոն, աղքատ երկրներում կամ ծակ են լինում, կամ, որ նույնն է` դատարկ: Վարժություններ` նախատեսված տնտեսական ճգնաժամի ժամանակ Վարժություն առաջին - Գոտիները ձգում ենք: Վարժություն երկրորդ - Գոտիներն է°լ ավելի ենք ձգում: Վարժություն երրորդ - Չենք շնչում, միայն արտաշնչում ենք: Վարժություն չորրորդ - Նստում ենք յոգի կեցվածքով, «դիրքը» չենք փոխում երկու տարի: Տիգրան Կարապետիչը` Սահյանի ոճով - Ոչ մի ընտրությունների չեմ մասնակցելու, Ընտրություն ասելիս շուրթերս ճաքում են: Դե, գիտեք` ինչու է այսպես… Հետևություններ հայ-հունգարական ջերմ շփումներից Եթե հաշվի առնենք վերջին մեկ տարում գերտերությունների սրված ուշադրությունը Հայաստանի հանդեպ, ապա չպետք է զարմանալ, որ մեր երկրի շուրջ արդեն պտտվում են ամերիկյան «արբանյակները»: Դ. Հակոբյանի «անեծքը» Նիկոլին Աշխարհում, եթե նույնիսկ մեկ մարքսիստ մնա, նիկոլները Նիկոլայ II-ի ճակատագրին են արժանանալու: Հետմահու հարգանք էշ նահատակին Ասում են` գազանների արքային կեր դարձած ավանակին որոշել են հետմահու Նոբելյան մրցանակի ներկայացնել: Ընդ որում` արժանապատվորեն հոշոտվելու կամ հոշոտվելուց առաջ առյուծին էշավարի աքացի հասցնելու համար: