Լեզվի տակ փուշ չկա
Մանավանդ` նախագահացու մրցակցի հանդեպ, եթե նույնիսկ վերջինս կին է: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հենց այդպես էլ վարվել է` լրագրողների հանդիպման ընթացքում երկրի վարչապետուհի, հիմա նաև` Նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյին անվանելով «բոմժ»: - Որտեղի՞ց են հարյուր միլիոնավոր գրիվենները (Ուկրաինայի դրամը-խմբ.)` վարչապետի գովազդի համար, որը ոչ° բնակարան ունի, ո°չ մի կտոր հող, ո°չ մեքենա: Ինչպե՞ս կարելի է բոմժ լինել: Վարչապետ, որը ոչ ծեղ ունի, ոչ` տուն,- հայտարարել է Յուշչենկոն: Ինչպես նշել է «ԽՏՎՎպՐրՈվՑ. ձՍՐՈՌվՈ» թերթը` նա քիչ անց խոստովանել է, որ իրեն «շատ զգացմունքային» է պահել և խնդրել է չհրապարակել իր խոսքերը: - Ներեցեք, բայց եմ չեմ ուզում, որպեսզի դա հրապարակվի,- ասել է նա` հավելելով, թե չէր ցանկանում վիրավորել կառավարության ղեկավարին: Իսկ Տիմոշենկոն, իսկապես որևէ անշարժ գույք չունի. առանձնատունը, ավտոմեքենան և ողջ ունեցվածքն հայտարարագրված են ամուսնու անունով: Բնականաբար` Տիմոշենկոն էլ ձեռնպահ չի մնացել` Ուկրաինայի գործող նախագահին մեղադրելով գրիպի համաճարակի դեմ պաքարում կառավարությանը խոչընդոտելու մեջ: Նա կասկած է հայտնել, որ Յուշչենկոն միտումնավոր կերպով սրում է իրավիճակը` Նախագահի ընտրությունները հետաձգելու նպատակով: - Ես ուզում եմ ասել, որ այսօր հիվանդացող կամ մեռնող յուրաքանչյուր մարդու համար անձնական պատասխանատվություն է կրում նախագահը,- հայտարարել է Տիմոշենկոն: