Ակամա խոստովանություն «Այո°, մենք` տնտեսվարողներս


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկում էր ծավալվել` ՀՀ պետական եկամուտների և հարկերի մասին օրենքներում փոփոխությունների մասին օրինագծերի շուրջ: Հատկապես ակտիվ էին գործարար օրենսդիրները: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «մոռացել էր», որ ՀՀ սահմանադրությամբ պատգամավորներն իրավունք չունեն գործարարությամբ զբաղվել և պատգամավորներ Սամվել Բալասանյանին և Հակոբ Հակոբյանին մերթընդմերթ դիմում էր «դուք` տնտեսվարողներդ» խոսքերով: Վերջիններն էլ ակտիվորեն պայքարում էին տնտեսվարողի իրենց իրավունքների համար: Փաստորեն, ստացվում է, որ օրենսդիրներն իրենք ամենա… օրինախախտներն են և բացահայտորեն ոտնահարում են մայր օրենքում ամրագրված դրույթները` չթաքցնելով, որ ոչ միայն «դե ֆակտո» են տնտեսվարող, այլև` «դե յուրե»… Մ. Ծ.