«Երկաթե» երեկոներ Կամերայինում


Կամերային թատրոնում տասնամյակներով հաստատված ընտանեկան բարեկրթության հոգեպարար մթնոլորտում պետք է, որ ձևավորման արգասաբեր միջավայր գտներ վաղուց ի վեր մտահղացված մշակութային կենտրոնի հանապազոր նշանակության այս կառույցը£ Եվ կարճատև գործունեության ընթացքում «Երկաթ» ակումբը, անկասկած, մշակութանպաստ նախաձեռնությունների ազնիվ մղումներով, իր հյուրընկալ հարկի ներքո պիտի համախմբեր ներկայիս արարչագործության վայրիվերումներում հստակ կողմնորոշիչներ փնտրող արվեստի գործիչներից շատերին£ Դեռևս կայացման փուլում է, իհարկե, արդի մշակութային դաշտի որոմազերծությանը միտված ակումբամարտավա րության հիմնառանցքի կառուցողական համակարգումը£ Միայն բարի կամքով անկարելի է բարեփոխել առկա արատավոր ստեղծագործական կացութաձևը£ Եվ, արդեն իսկ իրենց գաղափարի կենսագործման դրոշի ներքո մեկտեղված մի խումբ ջատագովների եռանդի ու մտքի միասնականացմամբ, «ակումբավարները» հետևողականորեն ճշգրտում են հետամտած գլխավոր նպատակին` ստեղծագործական միջավայրի առողջացմանը, հնարավորինս անսայթաք հասնելու տատասկոտ ուղիները£ Առաջին վստահ քայլերին` «Անտրեպրիզային և խաղացանկային թատրոն», «Արվեստ, լրատվություն, համագործակցություն» օրախնդիր թեմաներով բանավիճային զրույցներին հաջորդում են իրանահայ ինքնատիպ լուսանկարիչ Ռաբերտ Ղևոնդյանի «Պատմություն, ժամանակներ, մարդիկ» հայաստանյան անդրանիկ անհատական ցուցահանդեսը` դիմանկարների ճանաչված հերոսներից ոմանց ներկայությամբ և «Գոյ» թատրոնի դերասան, երգահան Արթուր Մանուկյանի հեղինակային երգի «Հովեր»- աշունչ երեկոն£ Վերջիններիս հարուցած մտերմիկ խաղաղությամբ համակված` «ակումբականները» վճռում են աշնանային փառատոնամարաթոնի լարվածության մեղմացման մոտակա հարմար պահին շարունակել անավարտ մնացած առաջին զրույցը£ Հրանտ Թոխատյան-Նարեկ Դուրյան, Հովհաննես Թեքգյոզյան¬Նիկոլայ Ծատուրյան ընդդիմախոս զույգերի առաջատարությամբ մեկնարկած քննարկումը, հետահայաց արժևորմամբ, չունեցավ ակնկալվող վերլուծական սլացքը£ Իրատեսական անկեղծությունը չթանձրացավ առկա իրավիճակը սթափ գնահատելիս` հակոտնյա մտահայեցակետերը հիմնավորող հարակից ելույթներով£ Երիտասարդ ստեղծագործողներին մտահոգող խնդիրները չբարձրաձայնվեցին` լսարանի ընկալման արվեստի ընդհանուր հեղհեղուկությամբ£ Անմիջապես իհարկե հնարավոր չէ հասնել տարասերունդ արվեստագետների փոխըմբռնմանը£ Սա միանգամայն օրինաչափ է բազմաբարդ շերտավոր ված մեր օրերում, երբ բարձրարվեստ ստեղծագործությունը սոսկ բնատուր շնորհով ու մտավոր ներուժով կայացնելը կողմնակի ազդակների լաբիրինիթոսում է կապանքվում£ Փորձենք երիտասարդական տեսահայեցակետով դասդասել գնահատության խուռներամ չափանիշները` «Երկաթ»¬ի հաջորդ երեկոյի անցկացման ղեկը վստահելով որոշակի թատերափորձ կուտակած նոր սերնդի ներկայացուցիչներին£ Ինքնարտահայտման պահանջի պոռթկումներում, անկասկած, կերևան հիմնախութերը հերթափոխի լիարժեք հասունացման£ Ստեղծագործական խաղաղ մթնոլորտի առողջացման սաղմեր երևակած իրարահաջորդ «Երկաթ»¬ի երեկոները վստահություն են ներշնչում, որ արդյունավետ շարունակություն կունենա «Արարատ» մշակութային հեռուստաալիքի ներկայիս տնօրեն Մերուժան Տեր¬Գուլանյանի հետ «ակումբականների» թերավարտ մնացած բանավեճը, երբ, վերջինիս խոստման համաձայն, եթեր կհեռարձակվեն անհամեմատ բովանդակալից 4-5 նոր հաղորդաշարերը£ Արվեստագետներին խորթացնող պատնեշների հաղթահար մամբ (առայժմ` գեթ հոգեբանական), կարծում եմ, շուտով կարելի կլինի համոզվել «Երկաթ»¬ի մշակութանպաստ գործունեության արգասաբերության մեջ£ Տասնամյակներով կորսվածը կախարդական փայտիկի մի հարվածով վերագտնելուն հավատալն անգամ ցնորամտություն կլիներ` հանրահայտ խառնակ հանգամանքների գերակայության բերումով£ Ուստի պետք է մտավոր սերուցքի կենտրոնացմամբ արարչական դրական տեղաշարժի հասնելու «Երկաթ»¬ի մղումների իրականացմանը սատարենք` համբերատար սրտացավությամբ, մեր ցաքուցրիվ ջանքերի միասնականացմամբ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ