Սերը տարիք չի՞ հարցնում
Երկարակյաց սոմալացի Ահմեդ Մուհամեդ Դորենը շուտով 113 տարեկան կդառնա£ Իր 5 կանանցից նա 18 զավակ ունի, բայց, պարզվում է` դեռ չի հագեցրել սիրո ծարավը£ Եվ ամուսնացել է իրենից «ընդամենը» 95 տարով երիտասարդ աղջկա հետ£ - Այսօր Ալլահն օգնեց իրականացնել իմ երազանքը,¬ ասել է Դորեն` բազմամարդ իր հարսանիքից հետո£ Իսկ հարսանիքը` 100 մասնակցով, կատարվել է աշխարհում ամենաաղքատ երկրներից մեկը համարվող Սոմալիի կենտրոնական մասի Հալմուդուք շրջանի Հուրիսել գյուղում£ Նորափեսան հավաստիացրել է, որ 17-ամյա իր նորաթուխ կնոջից նույնպես երեխաներ է ակնկալում£ Նա նաև խոստովանել է, որ Սաֆնյային աչք էր գցել դեռևս մի քանի տարի առաջ, բայց համբերատար կերպով սպասել է` մինչև աղջնակը մեծանա£ - Իմ սիրեցյալին ես չհարկադրեցի պսակվել ինձ հետ, բայց օգտագործեցի ունեցածս ողջ փորձը` իմ սերը նրան ապացուցելու,¬ ասել է Դորեն£ Սաֆնյայի հարազատներն էլ հավաստել են, որ իրենց աղջիկը երջանիկ է ամուսնու հետ, ով դիմակայել է և° իտալական գաղութարարներին, և° բրիտանացի զավթիչներին, և° դիկտատոր Սիադա Բարրեի ժամանակներին, և° Սոմալիի անկմանը£