«Գրանշան-2009»
ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանը, ում ստեղծած տառատեսակները I, II և III կարգի մրցանակների են արժանացել «Գրանշան¬2009» երկրորդ միջազգային մրցույթի վեցից հինգ անվանակարգերում, հայկական տառարվեստի հետագա զարգացումն ապահովելու տեսակետից համանման միջոցառումների խթանիչ ուժի հավաստիքների իրական արժեքավորությունն է պարզաբանում£ «Գրանշան-2008»¬ին հաջորդած արտերկրյա մի շարք ցուցահանդեսների արձանագրած հաջողությունների փայլուն վկայությունը այս մրցույթի նկատմամբ արտերկրի տառաստեղծների հետաքրքրության կրկնակի աճն է` թվերի զուսպ պերճախոսությամբ արտահայտված£ 2008¬ին մոտ 40 աշխատանքներ էին ներկայացրել 6 երկրներից, որոնցից լավագույններ ճանաչվածները ցուցադրվել են Մեծ Բրիտանիայի Լինքոլն քաղաքում, սանկտ պետերբուրգյան Կալիգրաֆիայի միջազգային ցուցահանդեսում` անցկացված ATypI տառաստեղծների ու դիզայներների համաժողովի շրջանակում£ Ապա` Օշականում (Թարգմանչաց տոնի կապակցությամբ), Լոնդոնում և Քեմփշիրում£ Հայկական էլեկտրոնային տառարվեստի զարգացմանն ու հետագա միջազգային ճանաչմանը միտված պետական նախաձեռնության վերջնական նպատակի իրագործման ռեալականությունը, փաստորեն, հավատընծա նախանշաններ է ցուցանում. «Գրանշան-2009»¬ին մասնակցում են 12 երկրներ£ 54 հայտերից (18¬ը` Հայաստանից) միջազգային երկրորդ մրցույթի հանձնաժողովը (նախագահ` Միգել Սուսա-«Adobe Sistems» ընկերության տառաստեղծ) ընտրում է մոտ 2 տասնյակը` հայկական շարվածքային, դասագրքային և ավանդական, լատինական և կիրիլյան շարվածքային ու ազատ ոճի տառատեսակներ` 6 անվանակարգերում հաղթող ճանաչելով հայ տառաստեղծներ Էդիկ Ղաբուզյանի, Արա Բաղդասարյանի, Անժելա Պողոսովայի և Մարիամ Սիմոնյանի առաջարկած նախագծերը£ Բարձր գնահատության են արժանանում լատինական, կիրիլյան և ազատ ոճի տառատեսակները` ներկայացված Վերոնիկա Բուրիանի ու Ժոզե Սկագլիոնեի («Կարմինա Սանս», «Ադել», Մեծ Բրիտանիա), Լյուդվիգ Ուբելեի («Մարատ», Գերմանիա), Դավիդ Բրեզինայի («Սկոլար Պրո», Չեխիա), Հենրիկ Մյուլլերի («Լյուբա», Գերմանիա), Հենրիկ և Ինգա Կուբելների («Վոգու», Մեծ Բրիտանիա) կողմից£ Այլազգի տառաստեղծներին հայկական նոր տառատեսակների մշակման գործում ներգրավելու առկա նախադրյալները համագործակցության սերտացման հույս են ներշնչում£ Մրցութային հանձնախմբի անդամ Քերոլայն Պուզովիոյի (Լինքոլնի համալսարան) հայկական տառարվեստի մասին հրապարակած 2 ծավալուն հոդվածներն էլ ասվածի վկայագրերն են£ Ուրեմն շուտով հնարավոր կդառնա հայկական ավանդական 6 ձուլածու տառատեսակների թվայնացված կիրառումը, դասագրքային (մանկապատանեկան) տառատեսակների բարելավումը£ Եվ, որ ամենակարևորն է, գործնականում կկասեցնի համակարգ չային լատինականացված հայկական տառատեսակների տարերահորդ մուտքը գրահրատարակչության, համացանցի, հաղորդակցման ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառական ոլորտներ£ Համաձայն ՀՀ ՀՍՏ 311-2009 «Հայկական համակարգչային տառատեսակների որակական չափորոշիչների ստանդարտի»£ Եվ կպահպանեն մեսրոպյան 1600-ամյա տառաձևերը գրեթե անփոփոխ մնացած իրենց ոճական ու կառուցվածքային կատարելությունը£ Գրահրատարակչական վերջին շրջանի նկատելի առաջընթացի որակական տեղաշարժին յուրատիպ հավելյալ գրավչություն հաղորդելով` հող կնախապատրաստեն 2012¬ին Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու համար£ Հաջորդ տարվանից իրականացվելիք` Հայ գրքի տպագրության 500-ամյա հոբելյանը նշանավորող միջոցառումների շարքի փառապսակին դափնու նոր ճյուղեր հավելելով£