ՉԵՂԱԾԻՑ ԼԱՎ Է

Մինչ մարդիկ զարմանում էին, որ այս ապրիլի 1¬ը գազի նոր թանկացում չպարտադրեց, ու դեռ ավելին` սոցիալապես անապահովներին սպառման զեղչային կտրոններ է տրամադրելու, հաճելի անակնկալ մատուցեց «Երևան Ջուր» ընկերությունը` խմելու ջրի սակագինը նվազեցնելու իր առաջարկով:

Պառակտվում են, հետո` մեղավոր փնտրում

Իշխանություն-ընդդիմություն` տևական թվացող պայքարի պահածոյացումը ՀԱԿ¬ին նոր թիրախներ որոնելու է մղում: Այս առումով արմատականները հիմա էլ «Ժառանգությունն» են կրակի տակ առել:

ԲԻՇԱՐՅԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱ՞Ր

Ըստ վերջին օրերին համառորեն շրջանառվող լուրերի, արդեն քաղաքական որոշում է կայացվել` ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին Մշակույթի նախարար նշանակելու մասին:

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` ՀՕԳՈՒՏ ՄԱՆԿԱՊԻՂԾԻ

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, վերջին օրերին Լոռու մարզի Ախթալա քաղաքում և շրջակա բնակավայրերում արդյունավետորեն ընթանում է ստորագրահավաք` ի պաշտպանություն մանկապղծության համար երկամսյա կալանքի ենթարկված Սերոբ Տեր-Պողոսյանի: Ախթալայի բնակիչները պահանջում են ազատ արձակել իրենց «բարերարին» և դադարեցնել քրեական հետապնդումը:

Հա՞ որ...

Օլիգարխ երեսփոխանների հետագա պատգամավորական գործունեությունն անորոշ է: Այս օրերին տարբեր մեծահարուստներ արդեն սկսել են կիսաբերան ակնարկներ անել, թե առաջիկա ընտրություններին իրենք հազիվ թե առաջադրվեն:

ՋՈՒՐԸ` ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Պարզվում է, որ Հայաստանում որոշ օլիգարխներ հենց ջրի վրա են կառուցել իրենց շահույթները` թալանելով ու աղքատացնելով երկիրը: Հայաստանում ջրային հանքավայրերը քիչ չեն, որոնցից շատերն իրապես ունեն մեծ նշանակություն և արժեք:

Դատախազին կհեռացնե՞ն

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, հավանաբար, հրաժեշտ կտա իր պաշտոնին: Նրա դեմ բողոքի մեծ ալիք են բարձրացրել ինչպես մարզի, այնպես էլ Հայաստանի փաստաբաններն ու դատավորները` մեղադրելով «անմեղության կանխավարկածի» խախտման, դատարանների ազատ գործունեությունը կաշկանդելու մեջ:

Ապրիլմեկյան` բայց` ոչ կատակ

Դե, իհարկե, ապրիլի 1¬ին բոլորն էլ սպասում են որևէ կատակաստի ու նախազգուշանում են` չհավատալու իրենց հրամցվելիք հումորին: Ավելի ստույգ` անակնկալին:

ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹՈՒՐՔԻԱՆ ԿՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ մի շարք քաղաքական գործիչներ և մտավորականներ իրենց հրապարակային ելույթներում անդրադառնում են Թուրքիայի առաջադիմության խնդիրներին, պահանջ ներկայացնում եվրոպական հանրությանը` Թուրքիան ընդգրկելու եվրոպական ընտանիքի կազմի մեջ:

ՀԱՐԵՎԱՆԴ ԷԼ ՊԵՏՔ Է ՄԱՐԴ ԼԻՆԻ

Չէ˜, ոչ միայն արյունակից, այլև բախտակից եղբայրներ են Թուրքիան ու Ադրբեջանը: Հայերին բնաջնջելու ծրագիրը ձախողվեց քիչ էր, հիմա էլ չեն կարողանում մարսել Եղեռնի 96-ամյա ոսկորը:

ԴՈՂՈՒ ՓԵՐԻՆՉԵՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Հայատյացությունը Թուրքիայում մոտ երկու հարյուր տարվա պատմություն ունի: Դա ազգային գիտակցության մեջ բնավորված մի «զգացում» է, որը ժամանակ առ ժամանակ իր ամենաողբերգական արտահայտություններն է ունենում:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Այսպես կոչված օտարերկրյա ներդրողները երես են թեքել մեր երկրից: Նախորդ տարի էլ ներդրումներն ավելի քան 40 տոկոսով պակասել էին:

Կարապետիչի ոդիսականը` «յուր» գրքերում

ԱԼՄ¬ն փակվելուց հետո Կարապետիչն, ասում են, արդեն երրորդ գիրքն է գրում: Առաջինը վերնագրված է «Ամալյանը, ԱԼՄ¬ն և ալամ աշխարհը», երկրորդը` «Հրեա-մասոնական դավադրությունը», երրորդը, որն արդեն ավարտում է, կոչվում է «Րաֆֆին, ՀՀՇ¬ն և տիրոջ մայրիկը…»:

Հորդո՞ր, թե՞ անեծք ՀԱԿ¬ին

Բացատրական բառարանից ԿՈՆԳՐԵՍ ¬ ԿՈՆ(յուկտուրա) ԳՐԵ´Ս… ::

Թուրքական դիվանագիտությունը իմպոտենտ է դարձել

Մեկ շաբաթ առաջ Էրդողանը կրկին հայտարարեց, թե Հայաստանը Թուրքիայի պոտենցիալ բարեկամն է: Բայց ինչքան արտաքին քաղաքական ոլորտում ՀՀ ՊՈՏԵՆՑԻԱՆ մեծանում է, այնքան Թուրքիան դառնում է ԻՄՊՈՏԵՆՏ:

Գյուղացիները` վարչապետին

«Մենք ենք, մեր սարերը» ¬ 2011 Թե որ դու չգայիր, մենք լողացողը չէի˜նք… ::

Միջազգային թատերաբեմում չեմպիոնի արժանի խաղ: Բա «ներսո՞ւմ»

ՀՀ նախագահը միաժամանակյա խաղի սեանսներ է անցկացնում և այն էլ ինչպիսի երկրների հետ` Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Վրաստան, եվրոպական պետություններ… Եվ բոլոր խաղատախտակների վրա էլ դիրքային առավելություն է ապահովում:

Մերն ուրիշ է

Դժվար է գտնել մի երկիր, որտեղ կարգ ու կանոնի հաստատումը սկսվի ոչ թե իրավախախտների, այլ իրավապահների դեմ պայքարով: Բայց մեր պարագայում ճիշտ ուղին դա է:

Մեդվեդևը Մամեդյարովին` եռակողմ հանդիպմանը չներկայանալու առիթով

«Մենք ենք, մեր սարերը» ¬ 2011 - Քեզ որ կանչում են, ինչու չես բարեհաճում ժամանել: Թե՞ ուզում ես հետևիցդ օդանավ ուղարկենք:

Բազմավեկտոր քաղաքականության ՀԱԿ¬ի «գնահատականը»

Անցյալ շաբաթ, նույն օրերին ՀՀ նախագահը հարցեր էր լուծում Իրանում, վարչապետը` Բրյուսելում, արտգործնախարարը` Մոսկվայում: Եվ դեռ ՀԱԿ¬ի լեզուն պտտվում է խոսել ՀՀ իշխանությունների պասիվ արտաքին քաղաքականությունից:

«Ներսում» պարտվում են, արտագնա խաղերում` հաղթում

Ժողովրդի արդարացի տրտունջը - Էս ի՞նչ իշխանություններ են, «դրսում» կարողանում են գլոբալ հարցեր լուծել, «ներսում» չեն կարողանում ժողովրդին սովից փրկել: Էլ ո՞ւր մնաց էն խոսքը, թե «տանը պատերն էլ են օգնում»:

Ժողովրդի սպառնալիքը

Թե հունիսին չտեսնենք այն գները, որին մեր աչքերը սովոր են, Արևմուտքի սովորեցրած անսովոր քայլերն ենք անելու: :

Իրանի նովրուզը և ԱՄՆ¬ի «տորմուզը»

ՀՀ նախագահը ռիսկով գնաց Իրան ու մասնակցեց նովրուզին, Չվախեցավ, որ ԱՄՆ¬ն ոտքը կդնի «տորմուզին»: :

Ձեր գործը կիսատ չի մնա

Նիկոլայ Վանյանը ծնվել է 1961 թ.: Ավարտելով Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտը, Նիկոլայն աշխատանքի է անցել Արզնու հանքային ջրերի գործարանում:

«ՀԱՅՐԻԿ, ԷԼԻ ՀԵՏ ԵՍ ԳԱԼՈՒ, ՉԷ՞»

Կան մարդիկ, ովքեր անցնելով դժվարությունների միջով, ապրելով հիասթափության պահեր` միևնույն է, նրանց համար հայրենիքի հանդեպ ունեցած սիրո անսահմանությունը չի բացատրվում մարդկային ոչ մի լեզվով: Այո, այդպիսին է իմ զրուցակիցը, ով այսօր էլ ապրում է Հայաստան երկրի հանդեպ անծիր սիրով ու նվիրվածությամբ:

Զգո'ւյշ, աղանդ էԿԱ ՕՐԵՆՔ ՉԿԱ ՕՐԵՆՔ

Կետադրական ցանկացած նշան ցանկացած բառից առաջ ու հետո կամ ցանկացած բառի վրա դնելով` իմաստափոխություն չի´ լինի

«...Բայց օրենքը մեջտեղ ընկավ, որպեսզի հանցանքները բազմանան, որովհետև ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ»:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ԱՐՏԱՔՍՄԱՆ» ՄԱՍԻՆ

ՀՀՇ-ի իշխանության օրոք հայկական հեռուստատեսության լրատվական հաղորդումների գլխավոր խմբագիր նշանակված «Երեկոյան Երևան» թերթի նախկին համեստ լրագրող Արայիկ Մանուկյանը համացանցային «webtv.am» կայքում ներկայացրել է «Ինչպես եղել է» շարքի իր հերթական ֆիլմը, որում լրագրողը խոսում է 20-րդ դարի մեր մեծագույն դերասաններից մեկին` Խորեն Աբրահամյանին Գյումրի «աքսորելու» մասին… Ավելին, նա գրում է, որ մեծագույն դերասանին հեռացրել են նաև իր` Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնից:

ՖԻԼՄ` ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Լրագրող Հովհաննես Պապիկյանը տևական ժամանակ իրեն նվիրել է նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի կյանքի և ստեղծագործության հետազոտմանը` մինչ այժմ ձևավորված պատկերացումների մեջ ներբերելով նաև սեփական դիտումներն ու ընկալումները, որոնք նպաստում են մեծագույն արվեստագետներից մեկի դիմանկարի ամբողջացմանը:

Գիրք գնահատանքի

Ի սկզբանե գնահատվել է հայ կինը, պաշտվել` որպես մայր, մեծարվել` որպես ընկեր, սիրվել` որպես քույր ու դուստր: Ու միշտ իր հոր, ամուսնու, եղբոր, զավակի կողքին է եղել` որպես նեցուկ և ներշնչող:

«Դժվարությունները չեմ համարել դժբախտություն»

Տաղանդաշատ դերասան Վահրամ Փափազյանն ասել է. «Ստեղծագործող արվեստագետ դերասանը պետք է լինի միևնույն ժամանակ իր գործի «վարպետ արհեստավորը»:

Ընդամենը 19 %

Դեռևս հունվար ամսին` սոցհարցումների արդյունքներով, 2012¬ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններում Նիկոլյա Սարկոզիի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 27 %¬ը: Մարտ ամսին գործող նախագահին սատարողների շարքերն ավելի են նոսրացել:

Ինքնա... առևանգում

Այսպիսի պատմություն է սարքել մերձմոսկովյան Տրոիցկի 26-ամյա մի բնակիչ` սեփական ծնողներից 12 հազար ռուբլի կորզելու նպատակով (տեղեկացրել է MK¬ն):

ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ Է ԾՆԵԼ

Ամերիկացի Թոմաս Բիտին աշխարհում առաջին տղամարդն է, ով հղիացել և արդեն երրորդ երեխան է լույս աշխարհ բերել` տղա: Ինչ-որ մի ժամանակ Թոմասը ծնվել է որպես կին, սակայն 10 տարի առաջ նա վիրահատվել ու դարձել է տղամարդ:

Վրիժառու հայր ու դուստր

Գերմանական Բիլեֆելդում շարունակվում է դատավարությունն` ընդդեմ 47¬ամյա Հելմուտ Զ¬ի, ով ամորձատել է իր 17-ամյա դստեր տարեց սիրեկանին (տեղեկացրել է «Շպիգելը»): Հայրը խոստովանել է իր հանցանքը, բայց արդարացման դիմումում հայտարարել է, որ 59-ամյա սիրեկանը երիտասարդ աղջկան ստիպել է անկողնային հարաբերություններ ունենալ իր հետ:

ՀԻՏԼԵՐԻՆ ՏԵՍԵԼ ԷՐ ԵՐԱԶՈՒՄ

Ինչպես խոստովանել է Ջորջ Բուշ-կրտսերը, Իրաքի դեմ պատերազմ սկսելուց մեկ շաբաթ առաջ նա երազում տեսել էր Հիտլերին, որը քարտեզի վրա ցույց էր տվել Իրաքն ու ասել, որ այնտեղ է ապաստանել սատանայի հոգին:

ԻՏԱԼԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ

l Ուզում ես, որ քեզ գնահատեն` մեռիր: l Ամեն ինչ Աստծուց է, բացի կնոջից:

Քննադատական մտածողության զարգացման տեխնոլոգիաները անձնուղղորդ ուսուցման համատեքստում

Մանկավարժական ներգործությունները պետք է ներազդեն սովորողների ոչ միայն մտածողության, այլև զգացմունքների վրա: Ընդ որում` հատկապես գրականության դասերին պետք է ուշադրություն դարձնել դեռահասի զգացմունքայնության, դիտողականության զարգացմանը, նրան ինքնարժևորման հնարավորություն տալ: