Ինքնա... առևանգում


Այսպիսի պատմություն է սարքել մերձմոսկովյան Տրոիցկի 26-ամյա մի բնակիչ` սեփական ծնողներից 12 հազար ռուբլի կորզելու նպատակով (տեղեկացրել է MK¬ն): Անցյալ շաբաթ ոստիկանություն է դիմել 53 տարեկան մի կին` հայտարարելով, որ առավոտյան ինքը որդու հեռախոսից հետևյալ բովանդակությամբ SMS է ստացել. «Մամուլ, օգնիր ինձ` վերադարձնեմ 12 հազար ռուբլի պարտքս: Ես գտնվում եմ նկուղում: Եթե պարտքս չտամ, ինձ կսկսեն կամաց¬կամաց քանդել»: Կինն ասել է, որ որդին 2 օր տուն չի եկել: Վախեցած մայրն ամբողջ օրը փորձել է այդ գումարը մի կերպ ճարել, ու երբ չի հաջողվել` երեկոյան դիմել է ոստիկանության օգնությանը: Օրինապահները ծրագիր են մշակել, համաձայն որի` մայրն առևանգողներին պետք է տուն հրավիրեր և հանձներ որդու գլխագինը: Շուտով նրա դուռը մի անծանոթ տղամարդ է թակել: Կինն ասել է, որ փողը կտա` եթե տեսնի որդուն: Տղամարդը շրջվել է` հեռանալու, բայց նրան բռնել են իրավապահները: Նույն պահին շուրջկալել են շենքի բակում կանգնած մեքենաները և այն մեքենայում, որով եկել էր «գումար ստացողը», հայտնաբերել են «առևանգված» Եվգենիին: Տղան արդեն 3 տարի հերոին է օգտագործում: Ծնողները նրան փակի տակ են պահում, սակայն այդ անգամ նա կարողացել էր ճողոպրել տնից: 2 օր ընկերոջ տանը մնալուց հետո, թմրամոլները որոշել էին հերթական դոզայի համար փող ճարել: Հիմա նրանց քրեական պատասխանատվություն է սպասվում: