Վրիժառու հայր ու դուստր


Գերմանական Բիլեֆելդում շարունակվում է դատավարությունն` ընդդեմ 47¬ամյա Հելմուտ Զ¬ի, ով ամորձատել է իր 17-ամյա դստեր տարեց սիրեկանին (տեղեկացրել է «Շպիգելը»): Հայրը խոստովանել է իր հանցանքը, բայց արդարացման դիմումում հայտարարել է, որ 59-ամյա սիրեկանը երիտասարդ աղջկան ստիպել է անկողնային հարաբերություններ ունենալ իր հետ: Իմանալով այդ կապի մասին, հայրը դիմել է ոստիկանություն` սիրեկանին մեղադրելով մանկապղծության մեջ: Իրավապահները, սակայն, որևէ միջոց չեն ձեռնարկել, և հայրը որոշել է անձամբ պատժել նրան: Երկու համախոհների հետ (որոնց անձը դեռ պարզված չէ), Հելմուտ Զ¬ն ներխուժել է դստեր սիրեկանի տուն: Տարեց մանկապիղծին կապկպել են և ամորձատել: Ամբաստանյալն այդ «վիրահատությունը» կատարել է սպիրտով և բուժսարքերով: Դատախազությունը նրան առաջադրել է մարմնական ծանր խեղում պատճառելու մեղադրանք, ու եթե նա մեղավոր ճանաչվի` մինչև 3 տարվա ազատազրկման կենթարկվի: Իսկ ամորձատված սիրեկանը դատարանում հանդես է գալիս ոչ միայն որպես տուժող, այլև` որպես մեղադրյալ: Նա 150 հազար եվրո փոխհատուցում է պահանջում: